Հասարակություն

Հոկտեմբեր 4, 2010թ. 10:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. “Հարգելի պարոն Ջիգարխանյան, Սիրելի վարպետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, մաղթում առողջություն և երկար տարիների կյանք: Բեմեր ու դահլիճներ նվաճելու Ձեր բացառիկ տաղանդով, անձնական անսահման հմայքով, անսպառ աշխատունակությամբ ու աշխատասիրությամբ ավելի […]


Հոկտեմբեր 3, 2010թ. 11:08

Ուղերձում ասված է. “Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: Այդ գալիքը կլինի այնքան պայծառ, որքան բարձրակարգ, նվիրված ու ջանասեր կլինեն մեր ուսուցիչներն այսօր: Հայաստանի հանրակրթության համակարգն այսօր ապրում է բարեփոխումների դժվարին ժամանակահատված, որ, վստահ եմ, տալու է իր […]


Հոկտեմբեր 1, 2010թ. 16:24

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ  Գրիգորյանն ընդունել է Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ պարոն Յան Կովաչիկին`  կապված Հայաստանի և Սլովակիայի հավաքականների առաջիկա խաղի նախապատրաստական աշխատանքների հետ: Առանձնազրույցի ժամանակ խոսվել է հայկական և սլովակյան ֆուտբոլների անցյալի և այսօրվա մակարդակների շուրջ: Պարոն Կովաչիկը նշեց, որ սլովակյան ֆուտբոլի […]


Հոկտեմբեր 1, 2010թ. 15:38

Այսօր կառավարությունում կայացել է հայագիտության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը ողջունել է խորհրդի աշխատանքների մեկնարկը` կարևորելով  հայագիտության ոլորտի զարգացման հստակ ռազմավարության մշակումը։ Խորհրդի անդամները քննարկել են «Հայագիտության հայեցակարգը» ու «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2010-2025թթ. ռազմավարությունը»` մշակված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում, […]


Սեպտեմբեր 30, 2010թ. 17:47

Ռ.Յիրիկյան.«Հիմնադրամի առաքելությունը համահունչ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մտածելակերպին ու գործելակերպին եւ դա առիթ հանդիսացավ, որ տարիներ առաջ որոշում կայացվի սատար կանգնելու Հիմնադրամին եւ դառնալու այն ողնաշարը, որի վրա հիմնվելով Հիմնադրամը կշարունակի իր հայրենաշեն գործունեությունը:


Սեպտեմբեր 30, 2010թ. 16:57

Ս.թ. սեպտեմբերի 25-ին Աթենքի «Լեդրա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի նորաբաց մասնաճյուղի գալա-ճաշկերույթը, որը կազմակերպվել էր Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ «Յունիսթրիմ միջազգային դրամական փոխանցումներ» կազմակերպության աջակցությամբ: Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել հիմնադրամի կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացված եւ իրականացվող ծրագրերը, հիմնադրամի Հունաստանի նորաստեղծ մասնաճյուղի գործունեությունը, հունահայ համայնքային կառույցներին ե անհատներին համախմբել […]


Սեպտեմբեր 30, 2010թ. 16:55

30 սեպտեմբերի 2010թ., ք. Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մի քանի գրավոր հարց է հղել Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար պարոն Միրզախանյանին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակը: «2010թ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը 2009թ. հոկտեմբերի  7-ի N59 Հանձնարարականի հիման վրա «Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական  համալսարան» ՊՈԱԿ-ում ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր […]


Սեպտեմբեր 29, 2010թ. 17:12

Նոր մասնաշենքի` 2007թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 600 մլն դրամ:


Սեպտեմբեր 29, 2010թ. 12:52

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Մենք ձեզ հետ միասին ստեղծել ենք ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդ, որի նախաձեռնությունը հիմնականում գալիս էր հասարակական կազմակերպություններից։ Նրանք մշակել էին բավական լուրջ և ծավալուն փաստաթուղթ, որը մեր […]


Սեպտեմբեր 29, 2010թ. 12:41

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը, ձեռք բերելով Android համակարգով սմարթֆոն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդը կարող է ստանալ մինչև 85000 դրամ բոնուս: Բաժանորդը պարզապես պետք է ձեռք բերի նախընտրած սմարթֆոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում և նշի իր անունով գրանցված այն հեռախոսահամարը, որի համար ցանկանում է ակտիվացնել բոնուսային հաշիվը: ՙՍմարթ բոնուսի՚ ակտիվացումից հետո 6 ամսվա […]