Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Միացյալ Նահանգները միանում է Ձեզ եւ ամբողջ հայ ժողովրդին` նշելու Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ը: Այս առիթով մենք մեր գնահատանքն ու հարգանքն […]
Հասարակություն
<Արցախն ազատագրվել է մեր տղաների արյան գնով, Արցախն ազատագրել է ժողովուրդը»
«…որովհետև խուսափել` նշանակում է անձնատուր լինել, հանձնվել: Մեր տեսակն այդպիսին չէ»:
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Միացյալ նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ»
Սեպտեմբերի 20-22-ը` ժամը 16.00-21.00-ը, Երևանի Սիրահարների այգում Երիտասարդ առաջնորդների դպրոցի «Ճանաչենք Հայաստանը» նախագծի շրջանակներում անցկացվում է լուսանկարների ցուցահանդես` նվիրված ՀՀ անկախության 19-ամյակին: Ներկայացված 128 լուսանկարներն արվել են Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաների կողմից Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում անցկացված ճանաչողական արշավների ընթացքում, որոնց մասնակցել է ավելի քան 200 երիտասարդ: Լուսանկարների ցուցահանդեսը «Ճանաչենք Հայաստանն» ակումբի 11 արշավների […]
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության 19-րդ տարեդարձի առիթով
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր: Մասնավորապես` Հանրապետության ղեկավարի հրամանագրով մարդկային բազում կյանքերի սպառնացող վտանգի առկայությամբ արտակարգ իրադրության պայմաններում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածության համար “Արմավիա” ավիաընկերության օդանավի հրամանատար Սամվել Հարությունի Ապիկյանը պարգեւատրվել է “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի մեդալով, իսկ “Արմավիա” ավիաընկերության օդանավի երկրորդ օդաչու […]
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր: Մասնավորապես` գիտության եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի եւ բազմամյա վաստակի համար ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել է` Սեն Սուրենի ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ “Մատենադարան” Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական […]
«Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ Շնորհավորում ենք ձեզ մեր հայրենիքի հազարամյակների պատմության մեջ առավել նշանակալից օրերից մեկի` սեպտեմբերի 21-ի կապակցությամբ: 19 տարի առաջ այս օրը մենք միասին արտահայտեցինք մեր կամքը` ունենալ ազատ ու անկախ պետություն, եւ հիմնադրեցինք նորօրյա Հայաստանի Հանրապետությունը, որի ծննդով էր պայմանավորված նաեւ Արցախի անկախության փաստը, որի վերջնական կայացումը […]
Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան և ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում են, որ ս.թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ Խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատի դահլիճում կմեկնարկեի Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ – 2010» առաջին մրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան/ԱԹԱ/: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է մրցաշարի հովանավորությունը: Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը: Մրցաշարին կմասնակցի լրագրողական ֆուտբոլային 8 թիմ: […]




