Հասարակություն

Սեպտեմբեր 27, 2010թ. 16:44

Սեպտեմբերի 27-ին «Մեդիամաքս» թիմի հաղթանակով ավարտվեց ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը, որն անցկացվեց սեպտեմբերի 18-25-ը ՀՀ խուլերի միավորման մշակույթի և սպորտի դահլիճում: Մրցաշարն ուղղված էր առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը: Մրցաշարի եզրափակիչում ՚Մեդիամաքսՙ թիմը` 4:3 հաշվով պարտության մատնելով ՚ԱԹԱՙ թիմին, նվաճեց ՚ՎիվաՍել-ՄՏՍ-2010ՙ գավաթը: Առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ ՚4-րդ իշխանությունՙ թիմը, որը երրորրդ տեղի համար […]


Սեպտեմբեր 27, 2010թ. 13:18

«Մեր առջև խնդիր է դրված պահպանել ազգային նկարագիրը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել հերթական ձուլման ու օտարացման ռիսկերից»:


Սեպտեմբեր 27, 2010թ. 10:39

Մենք հիմք ենք դնում մեր հայրենիքում մեր սերունդների ուծացման..Կոչ ենք անում. փրկենք մեր երկիրն օտարալեզու դպրոցներից և օտար դավանանքներից:


Սեպտեմբեր 24, 2010թ. 08:28

Անկախության 19-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Ռումինիայում, Իտալիայում, Կահիրեյում, Հունգարիայում, Ուկրաինայում…


Սեպտեմբեր 23, 2010թ. 18:15

Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) պաշտոնական հրավերով սեպտեմբերի 12-ից 16-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի նպատակն էր երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, փորձի փոխանակումը և մասնակցությունը Հալլե-Վիտտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը: Այցի ընթացքում պատվիրակությունն ունեցել է մի շարք հանդիպումներ, […]


Սեպտեմբեր 23, 2010թ. 16:01

Երեւանի նախադպրոցական հիմնարկների տնօրենների հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքելու ահազագը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը շարունակում է բարձրացնել Երեւանի մանկապարտեզների վարիչների հետ մեկ տարով աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ Աշխատանքային օրենսգրքի խախտման փաստը, որի կապակցությամբ այսօր հարցում է ուղարկել Աշխատանքի պետական տեսչության պետին, որն էլ ստորեւ ներկայացնում ենք: ՙՍույն թվականի հունիսի 30-ին դիմել էի Ձեզ` […]


Սեպտեմբեր 23, 2010թ. 15:40

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի անդամ Մարիա Ֆլախսբարթի, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ֆրանկ Բեհրենդթի ու Բունդեսթագի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերհարդ Ռակենիուսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՙՄիջազգային խորհրդարանական կրթաթոշակ՚ (ՄԽԿ) ծրագրի ընթացքին առնչվող հարցեր: Ծրագիրը նախատեսված է Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի եւ […]


Սեպտեմբեր 23, 2010թ. 14:02

Ոգեւորության պահերին հարեւան հանրապետության քարոզիչները նույնիսկ «կանխատեսում են, որ շատ շուտով ԼՂ հայ բնակչութունը կգերադասի ապրել նման զարգացած երկրում»


Սեպտեմբեր 23, 2010թ. 11:35

Ադրբեջանի սոցիալական վիճակի իրական պատկերը Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը արձագանքել է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթնաժողովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի սեպտեմբերի 21-ի ելույթին. Չանդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի ելույթում տեղ գտած ավանդական ստահոդ քարոզչությանը Լեռնային Ղարաբաղի մասին` Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը ուշադրություն է հրավիրում ադրբեջանցի պաշտոնյայի` սեփական երկրի սոցիալական վիճակի մասին իրական պատկերի ձևախախտված ներկայացման […]


Սեպտեմբեր 21, 2010թ. 19:39

«Մեզ մի´ փորձեք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի´ հոխորտացեք ու ինքներդ ձեզ հիմար դրության մեջ մի´ դրեք, մեզ չի´ կարելի պար­տադրել, մենք հնազանդ տեսակից չենք»