«Ես միայն այցելել եմ ուրվականների քաղաք Խարբերդ: Չգիտեմ` գիտեք այդ մասին, թե ոչ…»
Ցեղասպանություն
Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան նշանակված Ռիկարդիոնեն հյուրընկալվել է ԱՄՆ Սենատում եւ պատասխանել սենատորների հարցերին: Հարցերը վերաբերել են թուրք-իսրայելական հարաբերություններին, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Անկարայի դիրքորոշմանը, Հայոց Ցեղասպանության խնդրին եւ այլն: Պատասխանելով Սենատի հայամետ անդամների հարցին, Ռիկարդիոնեն ասել է, թե Հայոց Ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը չի տարբերվում ԱՄՆ նախագահի եւ Պետքարտուղարի դիրքորոշումից:
Պատմական ճշմարտության հետ որևէ առնչություն չունեցող ֆիլմը ցուցադրվում է դպրոցներում ու բուհերում:
Ուրուգվայի Գլխավոր Ասամբլեայի եւ Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց,որ երկու երկրների միջև հարաբերությունները մշտապես ունեցել են դրական ընթացք եւ բոլոր նախադրյալները կան հարաբերությունների հետագա զարգացման համար: Հովիկ Աբրահամյանը շեշտեց միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման կարևորությունը: Հայ-ուրուգվայական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում առաջնային խնդիրներից համարվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Կարևորելով […]
Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն հետապնդելի համարող օրինագիծը դարձյալ հայտնվել է քննարկումների կիզակետում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատի ժառանգությունը» շարքի ութերորդ հատորը` «Սուրբ Էջմիածինը և Հայոց Ցեղասպանությունը» խորագրով (աշխատասիրությամբ Ավագ Հարությունյանի): Սույն ժողովածուն պարունակում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՙԱրարատ՚ պաշտոնական ամսագրի էջերում տեղ գտած հրապարակումները Հայոց Ցեղասպանության և առհասարակ Հայկական հարցի վերաբերյալ […]
«Արմենպրեսը»-ը զրուցել է ռուս փորձագետ Վլադիմիր Զախարովի եւ դատավոր, կարսեցիների ժառանգ Ալեքսանդր Տոնկոնոժենկոյի հետ:
Գերմանահայ իրավաբան Ստեփան Թաշչյանը հանդես է եկել դատական նախաձեռնությամբ. դատական հայց է ներկայացրել գերմանական դատարանում ընդդեմ կառավարության`պահանջելով…
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության գործով կայացել են հերթական դատական լսումները: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ գործով անցնող 20 կասկածյալներից մեկը` թուրքական ոստիկանության աշխատակից Ջավիթ Քըլըչը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել: Քըլըչը նշել է, որ Դինքի սպանության օրն Օգյուն Սամասթը եկել է այն ինտերնետ-սրճարանը, որը տնօրինում էր ինքը, 2,5 կես ժամ […]
Միայն դրանից հետո Էրդողանը բարոյական իրավունք կունենար նման թեմաներով հայտարարություններ անել…




