Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, ապրիլ ամսին կրկին քննարկման կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման նախաձեռնությամբ հանդես է գալու խորհրդարանի «Մերեց» խմբակցության նախագահ Խաիմ Օրոնը: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության խնդրին` ընդգծելով Իսրայելում դրա ճանաչման հետ կապված դժվարությունները, պարբերականը դրանց թվում նշում է Իսրայել-Թուրքիա, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաև այդ երկրում հայկական գործոնի առկայություն: Վերջին խնդրի համատեքստում […]
Ցեղասպանություն
«Բրիտանական կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը». այս վերնագրով նամակով Բարոնուհի Քերոլայն Քոքսը դիմել է բրիտանական կառավարությանը և խնդրել վերանայել ժխտողական քաղաքականությունը ու ընդունել ճշմարտությունը` ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Միաժամանակ, Բարոնուհին նկատել է, որ անհույս է, թե բրիտանական կառավարությունը կփոխի իր հետևողական մերժման քաղաքականությունը: Ըստ Քոքսի, խնդիրը արդիական է 3 հիմնական պատճառներով: Առաջինը ըստ Բարոնուհու […]
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից պատգամավոր Շուքրյու Էլեքդաղը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մի փաստաթուղթ, որում երկու առաջարկ է արվում. կա’մ Անկարան դիմում է Հաագայի միջազգային դատարան` Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից բացատրություն ստանալու պահանջով, կա’մ Հայաստանի հետ միասին է դիմում դատարան` քննարկելու 1915 թվականի իրադարձությունները: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, նախընտրությունը, հավանաբար, կտրվի երկրորդ տարբերակին. ընդ որում` Անկարան […]
Շվեդիայի խորհրդարանը կարող է կրկնական քվեարկություն անցկացնել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունը ճանաչող օրինագծի հարցով,- թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդը` կրկին ափսոսանք հայտնելով այդ փաստաթղթի ընդունման կապակցությամբ: Ըստ նրա, 100-ամյա վաղեմության իրադարձությունները քննարկման դնելը սխալ է: «Այսօր հարկավոր է մտածել ոչ թե 1915, այլ 2015 թվականի մասին, երբ Թուրքիան […]
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի պատասխանը «News.am» լրատվական գործակալության հարցին Հարց. Ըստ որոշ լրատվամիջոցների, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իր մասնակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին պայմանավորվածություն է ձեռք բերվել ցեղասպանության վերաբերյալ քննարկումների մասին: Արդյոք համապատասխանում են իրականությանը այդ պնդումները: Պատասխան. Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի նախկին արտգործնախարարը այդպիսի բան կարող էր […]
Հայաստանն անընդունելի է համարում Թուրքիայի հետ երկխոսությունը` հղում անելով Հայոց ցեղասպանության ճանաչումից խուսափելու գործելաոճը: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր սիրիական Դեյր Զորում ունեցած ելույթում: Խոսելով այն մասին, որ չնայած Ցեղասպանության արհավիրքին` Հայաստանը պատրաստ է հարևան երկրի հետ երկխոսության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման` միաժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք չենք ընդունում […]
Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեկ Սթրոուն փորձում է խաղաղեցնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հոգում մոլեգնող կրքերը՝ նրան խոստանալով, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Այս մասին տեղեկացվում է Ուելսում գործող «Armenia Solidarity» հայկական կազմակերպության հաղորդագրության մեջ։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումները նշանակված են մարտի 29-ին եւ նախաձեռնվել են […]
Ամեն օր հազարավոր հոդվածներ են տեղադրվում համացանցում, սակայն դրանցից շատ քչերն են մեզ ապշեցնում: Նախորդ շաբաթ մի ցնցող լուր հայտնաբերեցի, որը տեղադրված էր թուրքական լուրերի խոշորագույն «Turkish Forum» կայքէջում, հետևյալ վերնագրով՝ «Սիեռա Լեոնեում մոռացված դեսպանը Հայոց ցեղասպանության բանաձևն օգտագործում է իր խնդիրները լուծելու համար»: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ անհավատալի հոդվածի թարգմանությունը. «Վերջին տարիներին մի […]
«Ես չեմ կարծում, որ ԱՄՆ Կոնգրեսը կվավերացնի այդ օրինագիծն այս տարի, քանի որ ԱՄՆ-ում կան էթնիկ լոբբիներ, այստեղ կան նաեւ աշխարհաքաղաքական եւ քաղաքական շահեր: Եվ այս պահին դա չի նպաստի հայ-թուրքական կարգավորման գործընթացի նորմալ ընթացքին: Ինձ նման քաղաքական գործիչների համար շատ դժվար է խթանել այդ կարգավորման գործընթացը Թուրքիայում, երբ նրա վրա ճնշում է գործադրվում նման […]
Թուրք-ամերիկյան միությունների համագումարը (ATAA) նամակ ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` պահանջով, որ վերջինս հանրության առջև հանդես գա հայտարարությամբ, թե Հայոց ցեղասպանության բանաձևը չի ներառվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի` հիշյալ նամակում նշված է եղել նաև այն, թե իբր հայերի ապստամբության ժամանակ արևելյան Անատոլիայում սպանվել է ավելի քան 1 մլն օսմանցի […]




