Մշակույթ

Հուլիս 26, 2010թ. 09:30

Ազգային մեղեդիներով հյուսված պարային կատարումները զինվորներն ընդունեցին մեծ ոգեւորությամբ:


Հուլիս 26, 2010թ. 09:00

Թեհրանի (Իրան) հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Արամայիս Աղամալյանի» թատերախումբը հուլիսի 23-ին Երեւանի Երաժշտական կամերային պետական թատրոնում հայ հանդիսատեսի դատին ներկայացրեց Արթուր Միլերի «Իմ բոլոր զավակները» բեմադրությունը: Թատերգը պատմում է Ջոու Քեյլրի մասին, որի գործարանում պատրաստվում են օդանավի շարժիչներ: Իր շահից ելնելով` նա չի վարանում ճեղքված շարժիչները եւս հանձնել օգտագործման, որի հետեւանքով զոհվում են 21 օդաչուներ, […]


Հուլիս 26, 2010թ. 08:12

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնի շրջանակներում հուլիսի 25-ին փառատոնի մասնակիցներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, Երեւանի Ազգային պատկերասրահ, Սերգեյ Փարաջանովի եւ Հովհաննես Թումանյանի անվան թանգարաններ: Այցելուների թվում էին Կրասնոդար (Ռուսաստանի Դաշնություն) քաղաքից ժամանած «Նարեկ» թատերախումբը, Շուշիի (Արցախ) «Մկրտիչ Խանդամիրյանի» անվան պետական թատրոնի դերասանները եւ Թբիլիսիից (Վրաստան) ժամանած «Ջեյրան» պարային համույթը: Թբիլիսիի հայերի միության վարչության […]


Հուլիս 24, 2010թ. 12:42

«Վանուշ Խանամիրյանի Անվան Հայաստանի Պարարվեստի Գործիչների Միավորման» հրավերով,  ԹԵՀՐԱՆԻ  «Հայ Ոսումնասիրաց Չարմահալ Միության» կից,  «ԱԿՈՒՆՔ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻ     ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ տեղի է ունենալու Կիրակի օգոստոսի 22.ի երեկոյան ժամը 19–ին, Սունդուկյանի անվան ՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ։ Մուտքը անվճար է,  միայն հրավիրատոմսերով։ «Ակունք» Պարային Համույթը հիմնադրվել է 1986 թվականին։  2004 եւ 2006  թվականներին մասնակցել է՝ «Մեկ Ազգ Մեկ […]


Հուլիս 24, 2010թ. 11:39

Artsakh Winds` մոսկովյան «Արցախ» փողային համույթը  ստեղծվել է 2006 թվականին: Անսամբլի կազմում ընդգրկված են երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, տարբեր նվագախմբերի մենակատարներ: Համույթն այսօր  Հայաստանում է ու շարունակում է իր շրջագայությունը հայրենիքում: Փողային կվինտետն արդեն  ելույթներ  է ունեցել Գյումրիում, Երևանում` Ռուսական արվեստի թանգարանում (ծրագրում` Նարեկացի, Բիզե, Բոյամյան, Բոյաջյան, Բաբաջանյան, Կ. Պետրոսյան, Պրոկոֆև, Չայկովսկի, Սադոյան, Վարդազարյան): Իսկ   առաջիկա […]


Հուլիս 22, 2010թ. 15:12

Ռեժիսորներ առանց սահմանների /ՌԱՍ/ ծրագիրը տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում է, որ իրականացվում է ամեն տարի “Ոսկե Ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՌԱՍ-ը խթանում է տարածաշրջանային համատեղ արտադրությունը կինոյի ոլորտում, և միավորում է Կովկասի և շրջակա երկրների /Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Աֆղանստան, Ղազախստան և այլն/ կինոնախագծերի ռեժիսորներին և պրոդյուսերներին և ծանոթացնում է նրանց միջազգային […]


Հուլիս 22, 2010թ. 12:32

Ընթացիկ տարվա աշնանը Սերբիայի Հանրապետության Նովի Սադ քաղաքում կներկայացվի հայկական մշակույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության բաժնից, նախարարությունն իրականացնում է բազում փոխհամագործակցության ծրագրեր, որոնցից հերթականը հենց կիրականացվի Սերբիայում: Միջոցառումենրի շարքում կկազմակերպվեն գեղանկարչական ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ գրքերի շնորհանդեսներ:


Հուլիս 21, 2010թ. 13:19

Հայտնաբերվել է բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, նաև արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը և կավե կուժերը:


Հուլիս 21, 2010թ. 09:21

Անբացատրելի տօնական մթնոլորտ մը կը տիրէր Յորդանանի արուեստի սիրահարներուն եւ ի մասնաւորի Ամմանահայ Գաղութի հոգիներուն մէջ…


Հուլիս 19, 2010թ. 20:04

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության համաձայն սույն թվականի հուլիսի 14-ին Arte ֆրանս-գերմանական մշակութային հեռուստաալիքը Լեռնային Ղարաբաղի մասին 42 րոպե տևողությամբ ֆիլմ է ցուցադրել, որը հանդիսանում է <<Աշխարհի լեռները>> խորագրով ֆիլմաշարի մասերից մեկը: Ֆիլմի ռեժիսորն է Ժան-Մարի Բարրերը: Ֆիլմի ցուցադրումից 7 օր հետո այն ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով կարող եք դիտել Arte հեռուստաալիքի կայքէջում’ հետևյալ […]