Մշակույթ

Հուլիս 19, 2010թ. 18:17

Ստամբուլը, որը հռչակվել  է մշակույթի եվրոպական մայրաքաղաք, կարող է  կորցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում զբաղեցրած իր տեղը`  նախագծերի պահպանությանն ուղղված ֆինանսավորման պակասի պատճառով: 2006թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն բազմիցս զգուշացրել է Ստամբուլին, որ Ստամբուլի պատմական վայրերը  միջազգային չափանիշներին համապատասխան չեն պահպանվում եւ թուրքական կառավարության կողմից իրականացվող պահպանման տեխնիկական միջոցները չեն կատարելագործվել: ArmAr.am


Հուլիս 19, 2010թ. 13:17

Մարատ Սարգսյանը 2009 թվականին ավարտել է Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիան`մասնագիտանալով կինոյի և հեռուստատեսային ռեժիսուրայի մեջ:


Հուլիս 18, 2010թ. 01:15

Ռումինական տարածքների վրա հայերը հայտնվել են դեռեւս 10-րդ դարի վերջերում, որոնք Ղրիմի, Մոլդովայի եւ Կիպրոսի վրայով եկել էին Մեծ Հայքից ու հետագայում Կիլիկիայից:


Հուլիս 15, 2010թ. 17:56

Իրանում հայկական հուշարձանների ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու ընթացքում պարզվել է, որ այնտեղ հայկական հուշարձանների, եկեղեցիների նկատմամբ ավելի հոգատար և հանդուրժող վերաբերմունք կա, քան հարևան Վրաստանում: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով վերջերս է վերադարձել Իրանից: «Մեր արշավախումբն աշխատել է Թեհրանից հարավ ընկած Քյազազում, Քյամարայում, Փերիայում և Նոր Ջուղայում։ Բոլոր […]


Հուլիս 15, 2010թ. 15:38

Ֆրանսահայ անվանի կինոգործիչ, պրոդյուսեր Ալեն Թերզյանի առաջարկով` ստեղծվելու է աշխարհի հայ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա: Այսօր երեկոյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, Հայաստան այցելած բոլոր սփյուռքահայ կինոգործիչները կհավաքվեն քննարկելու ւ Ալեն Թերզյանի առաջարկը: Կարելի է վստահաբար ասել, որ այսօր կդրվի աշխարհի հայ կինեմատոգրաֆիստների միության հիմքը: Դրանում համոզված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Ըստ նրա` նման նախաձեռնության […]


Հուլիս 13, 2010թ. 18:35

«Համատեղ աշխատանքը թուրքական որոշ կազմակերպությունների հետ կարելի է, եթե կա ցանկություն, իսկապես, աշխատել միասին և հաղթահարել վախը, որը կա ոչ միայն ստեղծագործողների մոտ, այլև` ժողովուրդների միջև»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը: Ռեժիսորը, որ Երևան է ժամանել մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնի աշխատանքներին, նկատեց, թե ինքը շատ է կարևորում «Ոսկե […]


Հուլիս 12, 2010թ. 18:04

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է «Պրովանս Արմենի» սպորտային եւ մշակութային ասոցիացիայի անդամներին՝ կազմակերպության ղեկավար Հակոբիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը եւ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են ասոցիացիայի կողմից Արցախում տարբեր մշակութային եւ սպորտային ծրագրերի իրականացման հետ կապված […]


Հուլիս 12, 2010թ. 16:59

Հուլիսի 12-ին արտգործնախարարությունում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների պատվին տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին կինոփառատոնին մասնակցելու նպատակով ժամանած բազմաթիվ հյուրեր, «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներ, Երեւանում հավատարմագրված դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հյուրերի թվում էին համաշխարհային կինոարվեստի հռչակավոր ներկայացուցիչներ Ալեն Թերզյանը, Ատոմ Էգոյանը եւ Կլաուդիա Կարդինալեն: Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը մասնավորապես […]


Հուլիս 12, 2010թ. 16:43

Ինչպես հայտնի է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնին  շրջանակներում Հայաստանում է գտնվում իտալացի հայտնի կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն: Նա այսօր հանդիպել է հայ լրագրողների հետ: «Աշխատանքը մի բան է, անձնականը` մեկ այլ: Իմ գործունեության ընթացքում շատ գեղեցիկ դերասանների եմ հանդիպել, բայց երբեք նրանց թակարդը չեմ ընկել»,- ասուլիսում անկեղծացել է դերասանուհին: Դերասանուհին նկատում է, որ մարդ մեկ […]


Հուլիս 12, 2010թ. 15:07

Կինոփառատոնի պաշտոնական բացմանը ներկա էին կինոաշխարհի հայտնի ներկայացուցիչներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: