Տնտեսություն

Ապրիլ 21, 2011թ. 19:42

Տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «սոցիալ–տնտեսական» հանձնաժողովի նիստը «Համաշխարհային ճգնաժամը և Հայաստանը» թեմայով։


Ապրիլ 21, 2011թ. 17:06

Ապրիլի 19-ից 21-ը ընկերության գլխամասային գրասենյակում նեղ մասնագիտացմամբ դասընթաց էր կազմակերպվել հայաստանյան բուհերի տեխնիկական ֆակուլտետների 54 ուսանողի համար: Ռադիոյի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետների երրորդ և ավելի բարձր կուրսերի ուսանողները մասնակցեցին տեխնիկական դպրոցի դասընթացներին: Դասընթացին ուսանողներին ներկայացվեցին հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հիմունքները` անլար ցանցերի արագ և դինամիկ զարգացող ճյուղի օրինակով: Ուսանողներին ներկայացվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ում կիրառվող տեխնոլոգիաները, այդ թվում` […]


Ապրիլ 20, 2011թ. 19:52

Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին մոտակա օրերը կմեկնի Արաբական միացյալ էմիրություններո: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Այցի նպատակն է մասնակցել Իրան-ԱՄԷ համատեղ տնտեսական հանձնաժողովի նստին: Այցի ժամկետները դեռևս հստակեցվում են: ArmAr.am


Ապրիլ 19, 2011թ. 18:53

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինն այսօր Երևանում անցկացված «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» թեմայով առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում նշեց, որ վերջին տարիներին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները հաջողվել է բարձրացնել նոր մակարդակի վրա: «Միջտարածաշրջանային համագործակցությունը երկու երկրների միջև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ամենակարևոր ուղղություններից մեկն է, որը նոր […]


Ապրիլ 19, 2011թ. 18:08

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և Վրաստանի ՏՀՏ ասոցիացիան (ICT Business Council) առաջին անգամ համատեղ կազմակերպում են Հայ-Վրացական ՏՏ Բիզնես Ֆորում, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 26-ին Թբիլիսիում` Վրաստանի Էկոնոմիկայի և Կայուն Զարգացման նախարարությունում: Նախատեսվում է, որ մոտ 30 հոգուց կազմված հայկական պատվիրակություն կմեկնի Վրաստան ապրիլի 25-ին և կվերադառնա ապրիլի 27-ին: Հայկական պատվիրակության մեջ մասնակցելու […]


Ապրիլ 19, 2011թ. 17:57

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովում Մեծարգո պարոն նախագահ, Հարգելի տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք Հայաստանի կառավարության անունից ողջունել միջտարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական առաջին համաժողովի բոլոր մասնակիցներին և երախտագիտության խոսքեր ասել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են բոլոր առումներով հիրավի նշանակալից այս միջոցառման կազմակերպման գործում։ Այսօրվա […]


Ապրիլ 19, 2011թ. 14:23

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովին «Հարգելի՛ բարեկամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովի մասնակիցներին: Այս մասշտաբային միջոցառումը, որը Երևանում է հավաքել մեր երկրների պետական կառավարման կենտրոնական և տարածաշրջանային մարմինների ղեկավարությանը, գործարար համայնքի և հասարակայնության ներկայացուցիչներին, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Սակայն համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը բնավ այս […]


Ապրիլ 19, 2011թ. 11:52

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» թեմայով առաջին հայ-ռուսական միջատարածաշրաջանային համաժողովը: Այն կազմակերպվել է Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների աշխատակազմերի աջակցությամբ: Համաժողովին մասնակցում են երկու երկրների ավելի քան հինգ հարյուր պատվիրակներ: Բացմանը ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, գործարարներ, իսկ ռուսական […]


Ապրիլ 19, 2011թ. 11:25

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն ու, մասնավորապես, նրա նախագահ Արսեն Ղազարյանը, որն աչքի է ընկնում որպես հայ-թուրքական հարաբերությունների ակտիվ ջատագով, ապրիլի 15-ին կազմակերպելու էր կլոր սեղան՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ եւ թուրք մասնագետների համար։ «Երկիր» օրաթերթը փոխանցում է, որ նախապես տեղեկացվել է, որ միջոցառումը լրագրողների համար բաց չի լինելու, քանի որ դա «ընդամենը աշխատանքային հանդիպում […]


Ապրիլ 15, 2011թ. 13:54

Ապրիլի 11-13-ը Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն այցելեց Բասրա քաղաք: Այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ նահանգապետի պաշտոնակատար Ահմեդ Հ. Հասանի հետ: Դեսպանը հադիպումներ ունեցավ նաեւ Բասրայի Առեւտրի պալատի, Բասրայի գործարարների ասոցիացիայի եւ Բասրայի ներդրումային հանձնաժողովի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարները: ՀՀ դեսպանը հանդիպեց նաեւ Իրաքի ամենախոշոր ընկերության` Նաֆթաքիմիական կորպորացիայի գլխավոր տնօրենի […]