Արցախի Հանրապետության 2010թ. պետբյուջեի կատարողականի ներկայացումը խորհրդարանին Մայիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով և մեկնարկեցին փաստաթղթի նախնական քննարկումները։ Միջոցառումը վարում էր տվյալ փաստաթղթի գծով գլխադասային՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։ Ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Արթուր Թովմասյանը, […]
Տնտեսություն
Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը կարելի է բնութագրել որպես փողոցի տարբեր կողմերում գտնվող ամբիցիոզ հարեւանների բարեկամություն
Նրանց բողոքն ուղղված էր Թուրքիայից չմաքսազերձված բանջարաղենների ներմուծման դեմ:
Հայաստանի պետեկամուտների կեմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Գործարարների և արդյունաբերողների միությունն այսօր կազմակերպել էր աշխատանքային քննարկում Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության և խոշոր գործարարների միջև: ՊԵԿ ղեկավարությունը հայաստանյան խոշոր բիզնեսմենների հետ քննարկել է հարկային քաղաքականության հետ կապված հարցեր։ Պետբյուջեի հարկերի 80 տոկոսից ավելին վճարում են խոշոր հարկատուները, և առաջին հերթին` ավելացված արժեքի հարկ վճարող շուրջ 4 […]
Քաշաթաղի շրջանի Վարդուտ գյուղում երկրի ղեկավարն այցելել է կաթի մթերման կետ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այնուհետեւ Նախագահ Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վարդուտի ձորակի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների քննարկմանը: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հետեւողական զարգացման համար ձորակն ունի բոլոր հնարավորությունները եւ ցանկալի արդյունքներ ապահովելու […]
Մեծ ոճիրի արմատները ավելի վաղ էին ձևավորվել: Դրա առաջին կազմակերպիչն ու իրագործողը եղավ Թուրքիայի սուլթանական վարչակարգը:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ 2008 թ-ից սկսած ամեն տարվա ապրիլին իրականացնում է Երկրի Օրվան նվիրված բնապահպանական մեծ քարոզարշավ: Ապրիլի 1-ին մեկնարկած քարոզարշավը «Տնկիր քո ծառը քո երկրում» կարգախոսը այս տարի էլ «գործի է դրել» Երեւանում եւ ՀՀ գրեթե բոլոր մարզերում: […]
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Օրակարգի առաջին հարցով խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը հանդես է եկել ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գործընթացի արդի բնութագրի և այդ գործընթացին Հայաստանի մասնակցության մասին զեկույցով: Մասնավորապես, նա անդրադարձել է 2012թ. Ռիո-դե-Ժանեյրոյում […]
Կառավարության որոշմամբ հավանություն է ստացել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով նախատեսվում է նոտարի պաշտոնում նշանակվելու հնարավորություն ընձեռել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ գործունակ քաղաքացիներին` անկախ ստաժավորման հանգամանքից։ ՀՀ վարչապետն ասել է, որ չնայած բավական երկար ժամանակ է, ինչ ներդրվել է նոտարական այս համակարգը, բայց համատարած […]
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգի ձևավորմանն անցնելը նա քննարկման առարկա է դարձրել վերջին շրջանում հնչող այն տեսակետը, որ կառավարությունն իբր փոխել է իր քաղաքականությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ։ Ոլորտի պատասխանատու, ՀՀ փոխվարչապետ ՀՀ տարածքային կառավարման նախարարի պարզաբանումները լսելուց հետո Տիգրան Սարգսյանը եզրափակել է. «Այսպիսով, […]




