Տնտեսություն

Հուլիս 27, 2010թ. 18:19

Այսօր տեղի է ունեցել Արցախի կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Ինչպես ArmAr.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարության մամլո ծառայությունից, գործադիրը, նախ, տնտեսական զարգացման նախարարի ներկայացմամբ հաստատել է ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը, ապա փոփոխություններ կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում: Փոփոխությունների համաձայն՝ տնտեսական զարգացման նախարարության առանձին լիզորություններ փոխանցվել […]


Հուլիս 27, 2010թ. 17:06

ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է Հայաստանի ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած առևտրային կազմակերպությունների ցանկը: Առաջին տեղում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն է 7617 աշխատողներով։ Հայռուսգազարդը երկրորդն է 6017 աշխատողներով, երրորդը` Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունը` 4411։ Այնուհետեւ գալիս են Արմենտելը, ՀայՓոստը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Նաիրիտը՝ համապատասխանաբար 3227, 3168, 3087, 3074 և աշխատողներով։ Ղ-Տելեկոմը […]


Հուլիս 27, 2010թ. 17:00

ՆԱՏՕ-ն Հայաստանին կտրամադրի ժամանակակից սարքավորումներ՝ քիմիական լաբորատորիա ստեղծելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Էկոլուր» գործակալությունը, լաբորատորիայի նպատակն է ուսումնասիրել շրջակա միջավայրում օրգանական կայուն աղտոտիչների պարունակության մակարդակները։ Սարքավորումները կտրամադրվեն Հայաստանի բնապահպանության նախարարության մշակած «ՀՀ-ում ժամկետանց թունանյութերի հաշվառում, դիտարկում եւ վերլուծություն՝ դրանց անվտանգ հեռացման նպատակով» ծրագրի շրջանակներում: ArmAr.am


Հուլիս 27, 2010թ. 09:41

Իրանը Թուրքիա գազ արտահանելու համար նոր խողովակաշարի կառուցման վերաբերյալ 1.3 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել:  Այդ մասին գրում է The Epoch Times-ը: Այդ պայմանագրով մեկնարկել են նոր խողովակաշարի կառուցման աշխատանքները, որն ունենալու է 2.1 մլրդ խմ տարողունակություն: ArmAr.am


Հուլիս 26, 2010թ. 18:30

Հուլիսի 23-ին և 24-ին ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները` շարժական հեռահաղորդակցությանը և հեռահաղորդակցության էկոնոմիկայի և ֆինանսների հիմունքներին նվիրված երկօրյա դասընթացին մասնակցելու նպատակով: Այս տեսական դասընթացը հատուկ մշակված էր ոլորտը լուսաբանող լրագրողների համար: Դասընթացը վարում էին ընկերության տեխնիկական և ֆինանսական բաժինների մասնագետները: «Խոսքն, այս պարագայում, մեր բրենդի մասին չէ: Առանցքայինն այստեղ մեր պատասխանատվությունն […]


Հուլիս 26, 2010թ. 18:00

Երեւան, 26 հուլիսի 2010թ.: Այսօր` հուլիսի 26-ին, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ բացեց Տավուշի մարզի Դիտավան համայնքի խմելու ջրի նորակառույց համակարգը (շուրջ 97 մլն ՀՀ դրամ արժողությամբ): Ծրագիրը հովանավորել են Հիմնադրամի բարերար անդամ արգենտինահայ ամուսիններ Արմէն եւ Նատիա Էքսերճիէանները: Բացման արարողությանը մասնակցում էին Էքսերճիէան ամուսինները` դուստրերի հետ, Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի երիտասարդական թեւի պատվիրակությունը` փոխատենապետ Ռոսիտա […]


Հուլիս 26, 2010թ. 17:37

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է «ԱՐՏՈԿ գրուպ» ընկերության հետ հարաբերությունների ընդլայնումը և ներդրումների շրջանակի հստակեցումը։ Պատվիրակության անդամ, «Քուշման և Ուեյքֆիլդ» ընկերության խորհրդի նախագահ Ջոն Քուշմանը, ով ԱՄՆ անշարժ գույքի զարգացման ոլորտում մեծ հեղինակություն է վայելում, ներկայացրել է իր պատկերացումները Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունների […]


Հուլիս 26, 2010թ. 17:08

Արցախի նախագահ Բակո Սահակյանը կարեւորել է էներգետիկայի բնագավառը` այն համարելով մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը…


Հուլիս 24, 2010թ. 15:12

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետությունում գործող հրատարակչական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հրատարակչությունների կողմից բարձրացված հարկային և մաքսային ոլորտի օրենսդրությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է արվել նաև գրքի պահանջարկի բարձրացման խնդրին։ Այս համատեքստում կառավարության ղեկավարն առաջարկել է հրատարակիչներին ՀՀ կառավարության արտագնա նիստերի ժամանակ […]


Հուլիս 24, 2010թ. 14:20

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հինգ հեռուստաընկերություններին