Տնտեսություն

Օգոստոս 18, 2010թ. 12:13

Այսօր կառավարությունում  տեղի է  ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով  խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել «Քենդլ» նախագծի իրականացման ուղղությամբ միջազգային համագործակցության հնարավորությունների ու արդյունքների մասին տեղեկատվությունը։ Նիստում քննարկվել են «Քենդլ» նախագծի իրականացման նախապատրաստական փուլում այն ֆինանսավորելու  պատրաստ շահագրգիռ միջազգային գիտական կազմակերպությունների ու  փորձագետների […]


Օգոստոս 13, 2010թ. 12:52

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին եւ փոխնախարար Վահե Դանիելյանին:


Օգոստոս 12, 2010թ. 15:09

Տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման շրջանակներում, որի նպատակը Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ընդլայնումն է, ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ընթացիկ տարում հիմնական միջոցների նորացման ուղությամբ ներդրել է ավելի քան $ 5 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը ներառում է հանքավայրի արդիականացման նպատակով ներդրումների իրականացում, որոնք ուղղված են արտադրության տեխնիկա-տնտեսական մակարդակի բարձրացման համալիր միջոցառումների իրականացմանը` առաջավոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրման, արտադրության մեքենայացման […]


Օգոստոս 12, 2010թ. 11:05

Երեւանում 2010թ-ի վերջին կբացվի «Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդության տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն»: Կենտրոնի ստեղծման աշխատանաքներն իրականացվում են Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում, որը կոչված է խորացնել երկկողմ համագործակցությունը տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում: Աշխատանքները համակարգում է Հայաստանից «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, իսկ Հնդկաստանից` «Հաշվողական առաջատար մշակումների կենտրոն»-ը: Մասնագետները վերապատրաստվում են Հնդկաստանում: Ինչպես տեղեկացրել է […]


Օգոստոս 11, 2010թ. 11:23

Հացարտադրությունը բացի բիզնես լինելուց, նաև սոցիալական և պետական անվտանգության հարց է, և կառավարությունը չի կարող անտարբեր մնալ:


Օգոստոս 9, 2010թ. 11:09

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում սեպտեմբերի 7-ին կանցկացվի հայ-ուկրաինական գործարար համաժողով, որը կազմակերպում են Հայաստանի եւ Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատները:   Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանն ասել է, թե հայ գործարարները Կիեւում կլինեն սեպտեմբերի 6-8-ը: Համաժողովի կազմակերպման նպատակն է երկու երկրների միջեւ եղած տնտեսական կապերն ավելի ամրապնդել եւ համագործակցության այլ ուղիներ փնտրել: «Այդ օրերին […]


Օգոստոս 6, 2010թ. 18:15

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը հինգշաբթի ընդունել է Ադրբեջանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Սիլվիա Մայեր-Կայբիչին: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը` հղում կատարելով Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությանը: Ասադովը ընդգծվել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Ավստրիայի հետ բարձր մակարդակի հարաբերությունների հաստատմանը: «Մեր երկիրը հետաքրքրված է Ավստրիայի հետ բարձր մակարդակի […]


Օգոստոս 6, 2010թ. 14:02

Օգոստոսի 6-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացած պաշտոնական արարողության ժամանակ` Էկոնոմիկայի նախարար Ներսես Յերիցյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման կնքեցին երկու համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 2010-2013 թվականների ընթացքում Հայաստանի կառավարությանը կտրամադրի մոտավոր արժեքով մինչև 50 միլիոն ԱՄՆ դոլար` ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև առողջապահական և […]


Օգոստոս 5, 2010թ. 14:50

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություն է կատարել աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող  բնակարանաշինությանը վերաբերող որոշման մեջ: Նպատակը` կարգավորել սահմանված կարգով բնակարան (բնակելի տուն) ստանալու համար հաշվառված, սակայն բացակա անդամ (անդամներ) ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման հետ կապված խնդիրները։


Օգոստոս 4, 2010թ. 21:20

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանի ժողովրդական կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության առաջնորդ, «ԱԼՄ Հոլդինգ» ընկերության նախագահ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ այն համարելով հայոց անկախ պետականության զորացման կարեւոր նախապայմաններից […]