Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին աճել է 13,4 տոկոսով: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության 20,6 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Մինչդեռ արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան հաշվետու շրջանում կազմել է 57,1 մլն դոլար` ավելանալով 39,3 տոկոսով, իսկ ներկրման ծավալը կազմել է 389,9 մլն դոլար` ավելանալով […]
Տնտեսություն
Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Իհիլդիրիմը երկուշաբթի ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Այս մասին հայտնում է Day.az-ը: Այսօր Իհիլդիրիմն իր ադրբեջանցի եւ վրացի գործընկերների հետ քննարկել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը: Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարների հանդիպմանը որոշում է կայացվել արագացնել աշխատանքները Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացման համար: Ադրբեջանի տրանսպորտի նախարարն ասել է, թե աշխատանքները, պայմանավորված չնախատեսված հանգամանքներով, […]
Հանրապետությունում պաշտոնական տվյալներով կա 1717 թմրամոլ, որոնց թվում գերակշռում են 25-35 տարեկանները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար, Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրապետությունում ոչ պաշտոնական տվյալներով 5-7 հազար թմրամոլ կա, որոնք օգտագործում են ծանր թմրամիջոցներ` նախընտրելով ներերակային ճանապարը: Հայաստանում թմրամոլների մի մեծ խումբ` 25 հազար […]
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այսօր աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ, որտեղ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակում «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կազմակերպությունը ֆերմերների աջակցության ծրագրեր է իրականացնում: Արմավիրի մարզ էին այցելել նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրեն Ալեքս Ռասինը, […]
«Մեր թշնամու նպատակն է վերահսկողություն հաստատել Վրաստանի նկատմամբ եւ նա ինտենսիվորեն աշխատում է այդ ուղղությամբ»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սաակաշվիլին: Նա ընդգծել է, որ «անհրաժեշտ է կանգնեցնել հակառակորդի հետագա առաջընթացը երկրի ներսում, որի վերջնական քաղաքական նպատակն է Վրաստանի տարածքի ամբողջական դեօկուպացիան»: Սահակաշվիլին Վրաստանի Զինված ուժերի առջև խնդիր է դրել` նախապատրաստվել «համընդհանուր պաշտպանության», ստեղծել քաղաքացիական պաշտպանության […]
Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությա դուստր-ձեռնարկություն TGR Enerji-ն սկսել է էլեկտրաէներգիա ներմոծել Թուրքիա: Ինչպես հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, առաքման ծավալները կկազմեն ամսեկան 12 մլն կՎտ/ժամ առավելագույն արագությամբ մինչեւ 30ՄՎտ: Առաքումների օպտիմալացման համար գարնանն ու ամռանը էլեկտրաէներգիան կմատակարարվի Վրաստանից, աշնանն ու ձմռանը՝ Ռուսաստանից: Էլեկտրաէներգիայի ներմուծումը Ռուսաստանից իրականացվելու է Վրաստանի տարածքով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2010թ. առաջին 7 ամիսների հավաքագրումները գերակատարվել են և՛ հարկային, և՛ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 338,3 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 34,7 մլրդ դրամով (առանց սոցիալական ապահովագրության վճարների): Ընթացիկ տարվա 7 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ. […]
Հաստատվել է նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2010 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը։
Օգոստոսի 2-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի որոշումների իրագործման հետ կապված որոշ խնդիրներ, մասնավորապես` սահմանի ինտեգրացված կառավարման սկզբունքի ներդրման ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու հարցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության կողմից 02.08.2010-08.08.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 12821.60 (-66.18), բացթողնման գին` 13936.52 (-71.94), ԱՐԾԱԹ` գնման գին` 195.13 (+1.68), բացթողնման գին` 212.10 (+1.83), ՊԼԱՏԻՆ` […]




