«Արարատի ոսկու գործարանը Սեւան տեղափոխելու հարցը փակված է: Այն կմնա իր տեղում»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Հայաստանի նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Սեւանի էկոհամակարգի պահպանումը, վերականգնումն ու բնականոն զարգացումը գերագույն խնդիր է: Այն պահանջում է համալիր լուծում երեք ուղղությամբ` լճի մակարդակի բարձրացում, ջրի մաքրության, ինչպես նաեւ` բնական կենսաբազմազանության ապահովում: «Խնդիրները փոխկապակցված […]
Տնտեսություն
Չնայած տնտեսական ճգնաժամին՝ 2009թ. բյուջով նախատեսված որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվելու: Այս մասին այսօր ասել է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Նրա խոսքերով՝ ծրագրերի իրականացման համար մեծ քանակությամբ վարկային միջոցներ են ներգրավվել։ –Եթե 2008թ. վերջին մենք ունեինք 1,5 մլրդ արտաքին պետական պարտք, ապա ակնկալվում է, որ 2009թ. վերջին կունենանք 3 մլրդ պետական […]
ՀԱԿ-ի անդամները, վերլուծելով տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի աննախադեպ անկման ցուցանիշները, դրանք համարում ենռեկորդային` համաշխարհային 1.5-2% անկման պայմաններում: ՀԱԿ-ի տնտեսագետների հանձնաժողովի անդամ Բագրատ Ասատրյանը լրագրողներին ներկայացրեց ներկայիս իրավիճակի 3 հիմնական գործոնները: «Առաջինը արտաքին գործոնն է, որը հենված է տրանսվերտների և ներքին ապրանքի արտահանման միջազգային պահանջի ծավալի նվազման վրա: Եթե ,օրինակ, արտահանվող ապրանքներից վերցնենք […]
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության տեղեկացմամբ, նոյեմբերի 10-11-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա: Այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: ArmAr.am
Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արդարադատության, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, ԱԺ-ի հայ-հունգարական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք: Այսօր Հունգարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Լասլո Շոլոմի առանձնազրույցը: Այնուհետեւ, տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Կստորագրվեն համագործակցության մի շարք համաձայնագրեր, որից հետո Հայաստանի […]
Կառավարությունը հաստատել է նաև պետական միջոցների հաշվին իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերի ընթացքի մոնիտորինգի անցկացման կարգը: Այս առումով կառավարության կողմից քաղաքաշինության նախարարին պարտավորեցվել է եռամսյա ժամկետում հաստատել վերը նշված ծրագրերի ընթացքի հաշվետվության ձևերը և դրանց համաձայն կազմված հաշվետվությունը սահմանված ժամկետում ներկայացնել ՀՀ վարչապետի` ավելի վաղ ընդունած որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով: […]
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանն այսօր մեկնել է Գեղարքունիքի մարզ: Նախագահին ուղեկցում էին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանը և Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Վերջինս նախագահին ներկայացրեց ազգային պարկի գործունեությունը, որից հետո հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նիստին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը , տրանսպորտի և կապի նախարար […]
Սպիտակ տունն ընդունեց Համիդ Կարզայի հաղթանակն Աֆղանստանում կիրակի անցկացված նախագահական ընտրություններում: Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Համիդ Կարզային և կոչ է արել բարելավել Աֆղանստանի կառավարության աշխատանքներն ու խստացնել պայքարը կոռուպցիայի դեմ: Հեռախոսազրույցը երկու երկրների առաջնորդների միջև տեղի է ունեցել դեռևս երեկ երեկոյան: «Ես արդեն խոսել եմ նախագահ Կարզայի հետ և շնորհավորել նրան […]
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 1.5:2.5 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի հավաքականից։ Հավաքելով 11 միավոր՝ մեր հավաքականը մրցանակային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է։ 9-րդ տուրում մեր թիմը կխաղա Շվեյցարիայի հավաքականի, ռուսները՝ իսպանացիների, իսկ ադրբեջանցիները՝ հոլանդացիների հետ։ Ուկրաինայի հավաքականը, որը ևս մրցանակային տեղում հայտնվելու հավանականություն ունի, կխաղա Իսրայելի հավաքականի հետ։
ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Վրաստանի ու Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը տարիներ կձգվի: Այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է ԵԱՀԿ-ի հանդեպ ԱՄՆ նախագահի աշխատակազմի քաղաքականությանը նվիրված լսումների ժամանակ: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ կոնգրեսին կից գործող Եվրոպայի անվտանգության ու համագործակցության հարցերով զբաղվող երկկուսակցական հանձնաժողովում: Սենատոր […]




