Տնտեսություն

Դեկտեմբեր 12, 2009թ. 17:00

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի առաջին ունկդիրների ընդունելության մրցույթը: Քննությանը մասնակցեցին մրցույթի առաջին փուլն անցած 138 դիմորդ: Դիմորդներին ողջունեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր խոսքում մասնավորապես նշեց. «Դիվանագիտական դպրոցի հիմնադրումը կարեւոր իրադարձություն է Հայաստանի երիտասարդ դիվանագիտական ծառայության համար: Դա նշանակում է, որ քաղաքական, դիվանագիտական և վարչական բավականին […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 19:02

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ  ընդառաջելով բաժանորդների շրջանում ինտերնետի օգտագործման պահանջներին և հաշվի առնելով ինտերնետի սպառման աճող ծավալները, ՎիվաՍել-ՄՏՍ-ը սահմանել է «Ալո մենք», «Մագնիս», «Բարբառ», «Համար 5» սակագնային պլանների և «Գիշերային ինտերնետ» ծառայության շրջանակներում տրամադրվող ինտերնետի նոր իջեցված սակագներ: Այսպես, «Ալո մենք», «Մագնիս» և «Բարբառ» սակագնային պլանների շրջանակներում ինտերնետի սակագինն այժմ կազմում […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 18:20

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի  գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 24-րդ նիստին մասնակցող  կառավարությունների ղեկավարների մակարդակով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ  Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 15:27

Ստեփանակերտի թիվ 9-ը դպրոցի հարակից թաղամասերը, իսկ ըստ քաղաքի  ջրամատակարարման համակարգի` 4-րդ և 5-րդ գոտիները, արդեն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ: Դեկտեմբերի 10-ին մեծ շուքով տեղի է ունեցել այդ գոտիները սնուցող ջրամբարի բացումը: Արարողությանը  մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք և, իհարկե, բնակիչները: Ստեփանակերտի 9-րդ դպրոցի մերձակա բարձունքում կառուցված ջրամբարը, […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 13:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում, Լատվիայի Հանրապետության նախագահի կեցավայրում հանդիպում է  ունեցել եւ նախաճաշել է նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսությունից տնտեսական ակտիվ համագործակցության անցնելու եւ տարբեր բնագավառներում փոխգործակցության հնարավոր ուղիներին առնչվող հարցեր: Այդ համատեքստում զրուցակիցները  կարեւորել են փոխադարձ շփումների եւ գործարար կապերի […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 16:12

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը: Ողջունելով Լատվիայի իր գործընկերոջը Հայաստանում` Նախագահ Սարգսյանն ասել է. «Սա չնայած մեր […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 11:30

ԼՂՀ կառավարությունը վարելահողերի կոլեկտիվ մշակության փորձ է նախաձեռնել Ամարասի գոտում: Այդ ծրագրի  ընթացքին ու հետագա անելիքներին էր նվիրված վարչապետ Արա Հարությունյանի` օրերս հրավիրած խորհրդակցությունը` գյուղնախարար Արմո Ծատրյանի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի ղեկավարների, Ամարասի գոտում հողատարածքներ ունեցող համայնքների ղեկավարների և սեփականատերերի մասնակցությամբ: Կարկտահարված 1300 հեկտար տարածքներում իրականացվող գյուղատնտեսական  այդ ծրագիրը լավ արդյունքներ է խոստանում` հայտարարել […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 19:52

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել են Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: 2010-ի վերջին արդեն 480 մեգավատ հզորությամբ կայանը կմիանա հայկական ցանցին, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Նախարար Արմեն Մովսիսյանն անդրադարձել է էլեկտրաէնեգիայի նոր […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 19:33

Վիվա Սել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ, Արմավիրի մարզի Այգեշատ, Բերքաշատ և Շենավան համայնքներում, 3 ամսվա ընթացքում տեղադրվել և փորձարկվել է հեռահար կառավարմամբ 6 միավոր «Զենիթ» հակակարկտային կայան: Բնության անկանխատեսելիության հետևանքներն ընկալման տեսանկյունից բացարձակապես տարբեր են քաղաքաբնակների և հողի լեզուն հասկանալ ձգտողների  համար: Այգեշատի, Բերքաշատի և Շենավանի բնակիչները շատ շոշափելի` նյութական վնասի տեսքով զգացել են կարկտի վնասակար ազդեցությունը: […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 15:13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին` Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ, եւ այդ պաշտոնում նրան փոխարինող Գիերմո Տոլոսային: Վարչապետը ՀՀ կառավարության անունից ջերմ շնորհակալություն է հայտնել Նինկե Օմեսին մեր երկրում արդյունավետ աշխատանքի համար, ճանաչողական զրույց ունեցել  Գիերմո Տոլոսայի հետ, ով մինչեւ  նոր պաշտոնին անցնելը պաշտոնավարել է ԱՄՀ […]