«Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված արձանագրությունները կազմվել են երրորդ մասնակցի կողմից և պարտադրվել մեզ: Իսկ պարտադրանքի ուժով ստորագրված համաձայնագրերը իրավական ուժ ունենալ չեն կարող»,- վստահ է «Ուխտ Արարատի», ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալների և ազատամարտիկների կազմակերպության աշխատանքների համակարգող Տիգրան Փաշաբեզյանը: Իսկ ճնշումներ, նրա խոսքերով, վաղուց են եղել տարբեր պաշտոնյաների կողմից` Մեթյու Բրայզա, Քոնդոլիզա Ռայս, Դենիել Ֆրիդ: «Պետք […]
Տնտեսություն
ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունները բացահայտել են ավելի քան 1,7 հազար հանցավոր ուղղության վեբկայքեր, որոնք քարոզում էին ահաբեկչություն: Այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության դիմակայելուն ուղղված հինգերորդ միջազգային համաժողովի ընթացքում: «Վերջերս անցկացված «Պրոկսի» օպերացիայի արդյունքում, որին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր երկրների հատուկ ծառայությունները, բավական կարճ ժամանակահատվածում բացահայտվել են ավելի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային: Հանրապետության Նախագահը դրական է գնահատել Կոմիտեի գոյության 18 տարիների ընթացքում ծավալված գործակցության փորձը եւ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել մեր երկրի ավիացիոն անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ավիացիան Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, ուստի ոլորտի […]
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան (նստավայրը` Թբիլիսի) Պիտեր Յան Լանգենբերգին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարարի տեղակալ Ղազինյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-նիդերլանդական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, և հույս է […]
Փակ և ապահո՞վ, թե՞ բաց և զարգացած Հայ-թուրքական արձանագրություններն արդեն ստորագրված են, և այսօր հնչող կոչերն այլևս ուղղված են դրանց վավերացման ու սահմանների բացման դեմ: Իսկ առկա անհանգստությունը հիմնականում պայմանավորված է թուրքական շուկայի` հայկական տնտեսության վրա բացասական ազդեցության վտանգով: Ի տարբերություն ՀՀ իշխանությունների, որոնք պնդում են, թե սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, […]
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր հանրապետությունում խաղողի մթերման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայաստանի առաջատար ձեռնարկություններից մեկի հետ փոխշահավետ համագործակցությունը` այն համարելով Արցախում գյուղատնտեսության զարգացման լուրջ խթան: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, […]
Առանց մի շարք հիմնախնդիրների լուծման, հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական առումով չի կարող դրական լինել Հայաստանի համար: Նման կարծիք հայտնեց հոկտեմբերի 1-ի ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, ՀՅԴ-ն վերլուծելով թե Հայաստանի, և թե Թուրքիայի տնտեսական ներուժը, առկա հնարավորությունները, ինչպես նաև սահմանների վերաբացման արդյունքում հնարավոր տնտեսական զարգացումները, առաջարկել է շուրջ 53 հիմնախնդիրներ, որոնք […]
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթով հանդես եկավ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում։ Իր խոսքում ՀՀ արտգործնախարարն անդրադարձ կատարեց արցախյան հիմնախնդրին։ Այս ենթատեքստում Նալբանդյանը նշել է, որ պետք է պատասխանատվություն ստանձնել ու աշխատել ոչ միայն սպառազինությունների չտարածման ու միջուկային զենքի վերացման ուղղությամբ, այլև որոշ պետությունների ռազմական նկրտումների դեմ։ Նա ասել է, որ […]
ՀՀ կառավարությունում սեպտեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստին քննարկվեց եւ հավանության արժանացավ 2010թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հաջորդ տարի հիմնվելով ինչպես սեփական, այնպես էլ միջազգային փորձագիտական գնահատականների վրա, կանխատեսվում է ՀՆԱ-ի 1,2-1,3% աճ, որի դեպքում այն կկազմի 3 տրլն 214 մլրդ դրամ: Ինդեքս դեֆլյատորը` ներքին ծագում ունեցող ապրանքների ինֆլյացիան, կանխատեսվում […]
«2009թ. բարդ տարի էր, և տնտեսությունն իր ողջ ծավալով զգաց ճգնաժամի ազդեցությունը: ՀՀ կառավարությունն աշխատել և աշխատում է ճգնաժամային պայմաններում, ինչն էականորեն ազդել է թե կառավարության քաղաքականության, թե բյուջեի ձևավորման վրա»: Այս մասին Հայաստանի կառավարության սեպտեմբերի 28-ի արտահերթ նիստում 2010թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, 2010թ. բյուջեն կազմվել […]




