<<Ուզում են մեր երկիրը 30 տարով հետ տանել ու կրկնել այն ցավալի իրողությունները, որոնք կատարվեցին մեր հարևան երկրներում: ՙԵռյակ՚-ը իրեն պետք է հաշիվ տա, ո՞ւր է մղում ժողովրդին, ի՞նչ ճանապարհներով է ուզում հասնել իր իսկ նպատակներին, իրենց համար նպատակը արդարացնում է՞ միջոցները>>:
Հարցազրույցներ
Հարցազրույց Լեւոն Հայրապետյանի փաստաբան ԻԳՈՐ ԿՈՄԱՐՈՎԻ հետ -Պարոն Կոմարով, սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած դատական նիստին Բասմանյան դատարանը, բավարարելով հետաքննության միջնորդությունը, եւս երեք ամսով երկարացրեց Լեւոն Հայրապետյանի կալանքի ժամկետը` մինչեւ դեկտեմբերի 15-ը: Ի՞նչ հիմքով դատարանը նման որոշում կայացրեց: -Ըստ ՌԴ քրեական օրենսգրքի, գոյություն ունեն համապատասխան ընթացակարգեր, որոնք նախաքննական մարմնին թույլ են տալիս երկարացնել կալանքի ժամկետը, եւ […]
2015-ին ընդառաջ մենք նաև այդ ուղղությամբ ենք լուրջ աշխատանքներ անելու, որպեսզի առավել ազդեցիկ քայլերով ներկայանանք ու Անգլիայի կառավարությունից պահանջենք Հայոց ցեղասապանության ճանաչում:
Հարցազրույց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ -Երկրի հիմնական օրենքը՝ սահմանադրությունը, պետք է բարեփոխել այն դեպքում, երբ գործողը խոչընդոտում է պետության զարգացմանը, կամ երկրում կա սահմանադրական ճգնաժամ: Ի՞նչ կասեք ընդդիմության այս դիտարկման առնչությամբ: -Ընդդիմության այս ու մյուս բոլոր հարցադրումների պատասխաններն արտացոլված են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Այդ փաստաթղթի հիմնական հատվածը վերաբերում է հենց այն խնդրին, […]
Խորհրդարանական «քառյակի» որոշ ներկայացուցիչներ ակնհայտորեն զբաղված են քաղաքական աչքակապոցիով. չնայած ներքին խմորումներին, լուրջ տարակարծություններին ու անարդյունավետ գործունեությանը սկսել են ավելի հաճախ խոսել իրենց քաղաքական ազդեցիկ դերակատարման մասին թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս: Վերջերս մեզ հետ զրույցում քառյակի ներկայացուցիչներից մեկը անհասկանալի ոգեւորությամբ փորձում էր հավատացնել, թե իրենք ներազդում են երկրի քաղաքական դաշտի բոլոր գործընթացների վրա, ոչ […]
ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐԸ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ներքնաշխարհում երեկ ինչ-որ հետաքրքիր բան էր կատարվում: Պատգամավորի քեֆին քեֆ չէր հասնում, անգամ որոշել էր լավատեսության դասեր տալ լրագրողներին՝ կոչ անելով՝ ո՛չ նիհիլիզմին, առա՛ջ, դեպի պայծառ ապագա: Զուրաբյանի «պայծառ տրամադրության» պատճառը, պարզվեց, սեփական ենթադրություններն են, որոնք նա հասցրել էր հյուսել ամառային արձակուրդների օրերին, իսկ երեկ որոշեց իր […]
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ -Կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ հոկտեմբերի 10-ին, առանց նոր անակնկալների, կվավերացվի Հայաստանի մուտքը Եվրասիական միություն: -Ընդհանրական շահերը տարբեր պետությունների հավաքում են մեկ միության հարկի տակ, սակայն յուրաքանչյուր պետություն, անդամակցելով այս կամ այն տնտեսական կամ քաղաքական միությանը, առաջին հերթին ձգտում է առաջ մղել սեփական շահերը: Ու այդ առումով […]
Հարցազրույց պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ -Նախօրեին տեղի ունեցավ ԲՀԿ-ՀԱԿ լիդերների հանդիպումը: Տարածված հաղորդագրության համաձայն, Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը քննարկել են ներքառյակային հարցեր: Տարօրինակ է, սակայն, որ այդ քննարկմանը չմասնակցեցին մյուս երկու ուժերը՝ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», եւ դա այն դեպքում, երբ նույն «քառյակի» հրավիրած նիստում համաձայնություն ձեռք բերվեց՝ առաջ ընթանալ միայն համատեղ որոշումներով: […]
Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ -ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը այս գագաթաժողովը համարեց դաշինքի պատմության մեջ ամենավճռորոշը, ասելով՝ «նպատակ ունենք լուծել փոփոխվող աշխարհի նետած մարտահրավերները»: Իսկ այդ ճանապարհի առաջին քայլը կարող է լինել ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Արեւելյան Եվրոպայի նոր ռազմակայաններում, որը, գլխավոր քարտուղարի խոսքով՝ մերձբալթյան երկրները ռուսական սպառնալիքից զերծ պահելու նպատակ ունի: Կարծում եք, Ռուսաստանի կողմից […]
Եթե հարթեցրած չլինեին կնճռոտ հարցերը Հարցազրույց քաղաքագետ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց ստորագրել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Սակայն հարցը վերջնական լուծում կստանա, երբ կստորագրեն նաեւ Հայաստանի անդամակցության շուրջ ժամանակին իրենց վերապահումներն արտահայտած Ղազախստանն ու Բելառուսը: Կհետեւե՞ն երկու երկրները ՌԴ օրինակին, թե՞ դարձյալ գլուխ կբարձրացնեն հայտնի շահեր: -ՌԴ նախագահը Հայաստանի անդամակցման մասին […]




