Պարզ է, որ Անկարան հակաիսրայելյան իր հռետորաբանությունը լիարժէք օգտագործում էր արաբական աշխարհի համակրանքը, պաղեստինցի ժողովրդի թուրքամետ պահվածքն ու դիրքորոշումները ապահովելու ուղղությամբ։
Լրահոս
Եվ անպատիժ մնացող այս քաղաքագետ-պատմաբաններն այնպիսի լկտիությամբ են ստում, որ երբեմն շվարում ես, քանի որ այդ այլակերպ տխմարություններին համապարփակ պատասխան տալն իրոք անհնարին է:
Իրանի արտգործնախարարությունը երկրում Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել շաբաթ օրը Բաքվում «Հարավային (իրանական) Ադրբեջանի» կողմնակիցների անցկացրած միջոցառման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Contact.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով իրանական մամուլի հաղորդումը, երեկ կայացած հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին «լուրջ դժգոհություն» է հայտնել նման միջոցառման անցկացումը կանխելու` ադրբեջանական իշխանությունների անկարողության […]
Freedom House-ի զեկույցների համաձայն` Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ. 1990 թվականից ընտրություններն անցկացվում են մեծ թերություններով, խորհրդարանն ընդամենը կնքում է կառավարության որոշումները, իսկ կոռուպցիան խոր արմատներ է գցել. գրում է բրիտանական Economist ամսագիրը: «Տեսականորեն միայն ժողովրդավարական երկիրը կարող է Եվրոպայի խորհրդի անդամ լինել, քանի որ ԵԽ-ն մարդու իրավունքները պաշտպանող միություն է: Ադրբեջանը ԵԽ անդամ է 2001 […]
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ սկսված քաղաքական նամակագրությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում իր բնույթով բացառիկ երեւույթ է։ Ջարդուփշուր անելու կոչերի փոխարեն երկխոսության պատրաստակամություն, հասունացած հիմնախնդիրները համատեղ ջանքերով կարգավորելու ձգտում: Անկախ տարակարծություններից` գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ այս երեւույթը դրական են գնահատում: Դրական է նաեւ, որ համատեղ քննարկումների անհրաժեշտությունը երկուստեք կարեւորվում […]
Բոլոր իշխանությունների անդավաճան սպասարկուն է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այս պարագայում արդի հայ թատրոնից ակնկալել խիզախ բեմադրություններ, որոնցում կարող ենք տեսնել՝ ասենք անհատի եւ համակարգի բախումը, իհարկե, միամտություն է:
Արդեն քանի տարի` մայրաքաղաքում հայտնվում են բազմաթիվ բարձրահարկեր, այսպես կոչված, էլիտար շենքեր, որոնք հասարակ մահկանացուներին անհասանելի են, իսկ «հատուկ» մահկանացուներն էլ արդեն բնակարանի կարիք չունեն. կամ դղյակ ունեն, կամ հինգ տուն:
Քննադատողներից ոմանք պահանջում են, որ եկեղեցին միջամտի քաղաքական գործընթացներին, այս մարդիկ փորձում են եկեղեցուն իրենց հայեցողությամբ նոր գործառույթ վերագրել եւ արդեն բողոքում են, թե ինչո՞ւ դա չի իրականացվում:
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ Բոլորս էլ բողոքելու եւ դժգոհելու ընդունակություն եւ հնարավորություն ունենք: Մանավանդ հիմա պատճառներն ու առիթները շատացել են: Եվ ժողովրդավարական եւ իրավական պետության հասնելու մի միջոց է դարձել նաեւ բողոքելը: Բողոքում ենք ազգովին, գյուղովի, թաղովի: Անշուշտ, իրավիճակն այնպիսին է, որ անհնար է անկնճիռ, անխոչընդոտ քայլափոխ, երբ գրեթե յուրաքանչյուր աթոռավոր ու կնիքավոր ոչ թե պետական ծառայող, […]
Եվրոպան, որտեղ ժամանակին մասնավոր սեփականությունն անձեռնմխելի էր, որը հենց դրա շնորհիվ էլ դարձավ աշխարհի առաջին տարածաշրջանը, զբաղվում է սեփականության բռնագրավմամբ։




