Լրահոս

Ապրիլ 6, 2013թ. 22:05

Լոզանի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 23 հուլիսի 1923թ., Լոզանի 1922-23թթ. խաղաղության կոնֆերանսում, մի կողմից` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, Հարավսլավիայի, (ԱՄՆ-ը ներկա են որպես դիտորդ), մյուս կողմից` Թուրքիայի: Փոխարինեց Սևրի 1920թ. Հաշտության պայմանագրին: Փոխարինումը տեղի ունեցավ առանց Սևրի պայմանագիրը մերժելու: Հաստատեց Թուրքիայի ներկայիս սահմանները: Սա նշանակում է. օրինականացրեց բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի […]


Ապրիլ 6, 2013թ. 20:58

Հայրենի կառավարությունը նիստ առ նիստ հաճելի անակնկալներ է մատուցում հայ հասարակության տարբեր շերտերի: Այդ շերտերը նաեւ ենթաշերտեր ունեն` տնանկ արվածներ, դեղին համարանիշերով տաքսիների միամիտ վարորդներ, համառորեն չմեռնող թոշակառուներ եւ ամենակարեւոր անկարեւորները` գործազուրկներ:


Ապրիլ 6, 2013թ. 20:42

Մեզանում որոշակի շրջանակներ համառորեն շրջանառում են այն գաղափարը, թե վաղ թե ուշ Հայաստանը ստիպված կլինի կանգնել ընտրության առաջ` Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն: Այս հարցի շուրջ զրուցեցինք ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ։


Ապրիլ 6, 2013թ. 20:27

Ուժերի համախմբման մասին անվերջ խոսում ենք, սակայն գործնական հարթության մեջ քայլերը դեռ տեսանել չեն: Այս անգամ էլ ոչինչ չտվեց օրերս Հայաստանում կազմակերպված Հայոց ցեղասպանության հերթական գիտաժողովը. հնչեցին նույնաբովանդակ ելույթներ և ոչ մի գործնական առաջընթաց:


Ապրիլ 6, 2013թ. 20:09

Մի շատ կարեւոր ընդգծում անեմ. անդրկովկասցի թուրքերի Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը հիմնված է խորքային էթնիկական հակասությունների վրա: Եվ միայն ավտորիտար ուժի պարտադրանքով է, որ այն որպես պետություն դեռ գոյատեւում է: Հնարավոր պատերազմը կթուլացնի այդ երկրի հիմքերը, դրանով իսկ կթուլանա ալիեւյան կլանի ավտորիտար պարտադրանքը, ու բնիկ ազգերին այդ պետական կազմավորման մեջ պահելու ոչ մի գործոն այլեւս չի մնա…


Ապրիլ 6, 2013թ. 13:50

Լիբանանում կա մի քանի հազարանոց թուրքախոս հանրույթ. որը թուրքական դեսպանատան միջոցով ամբողջությամբ գտնվում է Անկարայի անմիջական վերահսկողությանն տակ: Թուրքիայի նպատակն է այն վերածել կազմակերպված համայնքի և օգտագործել որպես լուրջ քաղաքական գործոն: Սրանով կարծում եմ ամեն ինչ ասված է…


Ապրիլ 5, 2013թ. 16:59

Մեր հարցերին ի պատասխան՝ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցին եւ հայ-ադրբեջանական շփման գծում կուտակվող «մութ ամպերին» անդրադառնում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ -Մարտի վերջին Մինսկի խմբի համանախագահները եկան Ստեփանակերտ եւ Երեւան, նախօրեին ժամանեցին Բաքու, այսօր նորից գալիս են Արցախ։ Ի՞նչ սպասելիքներ ունեք միջնորդների այս այցից։ -Հատուկ սպասելիքներ չունենք։ Ընդհանրապես տեսանելի ապագայում բանակցային […]


Ապրիլ 4, 2013թ. 14:59

-Նման դատողությունները, թե հայերս դիվանագետ ազգ չենք, պարզապես ծիծաղելի են ու որեւէ հիմք չունեն: Դիվանագիտությունը պետականության խորհրդանիշ է, եւ քանի որ մենք երկար ժամանակ պետականություն չենք ունեցել, դրա համար էլ այդ ինստիտուտը չի կայացել:


Ապրիլ 3, 2013թ. 13:02

Ապրիլի 4-ին և 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում կանցկացնի Մարտակերտ-Թարթառ և Աղդամ – Բարդա ուղղություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկումը կիրականացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: Նախատեսվում է, որ դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհատեն շփման […]


Ապրիլ 3, 2013թ. 12:52

Մարտի 26-ին դաշնային դատավոր Դոլի Մ. Ջին անարդարացիորեն՝ իրավասության բացակայության պատճառաբանությամբ, մերժեց ամերիկահայերի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագրավված կալվածքների փոխհատուցման պահանջով: Փաստաբաններ Պերճ Բոյաջյանը, Մարկ Կիրակոսը, Արա Ջաբակչուրյանը և Բրայան Կաբատեկը 2010 թվականի հուլիսի 29-ին խմբային դատական հայց էին ներկայացրել՝ Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես), Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) և այն […]