Լրահոս

Ապրիլ 17, 2013թ. 23:58

Թուրքական Yeni Akit պարբերականում վերատպված Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի՝ ժամանակի հայտնի պարբերականներից մեկին տված սկանդալային հարցազրույցը շարունակում է քննարկվել սոցցանցերում։ Yeni Akit-ը ներկայացրել է ժամանակի հայտնի պարբերականներից Tan-ի լրագրող Ահմեդ Էմին Յալմանին տված Սաբիհա Գյոքչենի սկանդալային հարցազրույցը։ Հարցազրույցում Աթաթուրքի հոգեզավակ, Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչենը պատմում է թե ինչպիսի ոգեւորությամբ է մասնակցել Դերսիմի կոտորածին։ […]


Ապրիլ 17, 2013թ. 23:54

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 6-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Լիբանանի կենտրոնական հանձնախմբի խորհրդակցություն, որը նախագահում էր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը: Ինչպես տեղեկացնում են Անթիլիասից, Արամ Առաջինը կարեւորելով խորհրդակցության անցկացումը, նշել է, որ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծրագրերն ու ձեռնարկներն ամփոփող միջոցառումներ չպետք է լինեն, այլեւ 2015 թվականին ընդառաջ, այնուհետեւ դրանք շարունակող նախաձեռնություննե […]


Ապրիլ 17, 2013թ. 23:06

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ Երբ նախագահական ընտրությունների նախաշեմին Լ.Տեր-Պետրոսյանը հիշեց, որ այս աշխարհում անցկացրած 68 տարին եւ քաղաքական գործունեությունն այլեւս անհամատեղելի են, ՀԱԿ-ի շատ համակիրներ հուսահատվեցին եւ դարձան մի քիչ՝ քիչ։ Իսկ ավելի շատերն էլ հուսավառվեցին, որ տհաճ հիշողությունների ժամանակն անցնում է, եւ գալիս է թարմ ուժերի քաղաքական գործունեության ժամանակը: Բայց ՀԱԿԿ համագումարում կուսակցության առաջնորդ ընտրված Լ.Տեր-Պետրոսյանը, […]


Ապրիլ 17, 2013թ. 23:03

Մի բան պետք է պարզ լինի հայության համար. աշխարհն այսօր, քաղաքական տարաբնութ շահերով պայմանավորված, Թուրքիայից պատրաստ է պահանջել միայն Հայոց ցեղասպանության ճանաչում, եւ ոչ ավելին: Բայց չէ՞ որ քաղաքական շահերը հավերժական ու անփոփոխելի չեն: Կնշանակի հայությունը պետք է ամեն պահ պատրաստ լինի ցանկացած աշխարհափոփոխության:


Ապրիլ 17, 2013թ. 22:49

Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը քաղաքական բաղադրիչը տեսնում են հետեւյալում. ռեժիմից «պոկել» Երեւանը եւ սկիզբ դնել ռեժիմի կազմաքանդման գործընթացին:


Ապրիլ 13, 2013թ. 12:22

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ Բաթում, 4 հունիսի,1918թ. Օսմանյան կայսերական կառավարությունը` մի կողմից և իրեն անկախ հռչակած Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մյուս կողմից, փոխադարձաբար համաձայնվելով երկու կողմերի միջև հաստատել բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ` քաղաքական, իրավաբանական, տնտեսական և մտավոր բնագավառներում, իրենց լիազորներ նշանակեցին հետևյալ անձնավորություններին. Օսմանյան կայսրությունը Դեպուտատ արդարադատության մինիստր և պետական […]


Ապրիլ 13, 2013թ. 12:15

Աշխատանքները գնում են ոչ թե ցեղասպանությունը հակափաստարկելու, այլ ավելի շուտ Հայոց ցեղասպանության դեմ հակակշիռ «ցեղասպանության» ճանաչման համար աշխատելու։ Անկարա-Բաքու քարոզչամեքենան ակտիվ աշխատում է Խոջալուի այսպէս կոչված ˃ցեղասպանութեան˂ թեզն առաջ տանելու ուղղությամբ։ Նախադրյալները հուշում են, որ այս մարտավարական դրսևորումը սաստկանալու է ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:


Ապրիլ 13, 2013թ. 12:12

Այստեղ թե՜ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ թե՜ ոստիկանապետ Գասպարյանի համատեղ ճիգերը դրական հետեւանք ունեցան դեպքերի զարգացումը վերահսկողության տակ պահելու առումով:


Ապրիլ 13, 2013թ. 11:56

Այսօր Երեւանում անցկացվելու է պղպջակների տոն, ընդ որում, մի հանճարեղ խորագրով` «Մի սպասեք կատարյալ պահի, վերցրեք պահը եւ այն դարձրեք կատարյալ»:
Բանից անտեղյակ ընթերցողներին ասենք, որ տոնը նվիրված է օճառի պղպջակներին, որոնք գոյանում եւ օդում խաղում են փչելով:


Ապրիլ 13, 2013թ. 11:35

Մեր փոքր Հայաստանում գրանցված են այսչափ մեծաքանակ օտարածին «կրոնական» կառույցներ, գործում են «օթյակներ», որոնք զբաղված են աղանդավորական հզոր լոբբինգով ու կատաղի պայքար են մղում իրավական դաշտի կայացման դեմ: