Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Գաղտնիք չէ, որ հայկական համայնքներն ամբողջ աշխարհում զբաղված են բազմաթիվ ծրագրերի մշակմամբ 2015 թվականի Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ: Գաղտնիք չէ նաև, որ Թուրքիայի կառավարությունը և նրա գործակալները ուշադրությամբ հետևում են հայտարարված բոլոր հայկական ծրագրերին, որպեսզի Անկարան կարողանա իր հակաքայլերը ձեռնարկել ընդդեմ ակնկալվող հայկական «ցունամիի»: […]
Լրահոս
Համայն աշխարհի հայ համայնքները պատրաստվում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 2015 թվականի ապրիլի 24-ին, համակարգելով իրենց ոգեկոչման ծրագրերը տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Ապրիլի 21-ին ՀՀ ազգային Թաթուլ Կրպեյանը կամ ինչպես հետագայում անվանեցին` Գետաշենի Արծիվը, կդառնա 48 տարեկան: Ծնվել է Թալինի շրջանի Արեգ գյուղում, խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո, որոշում է պատմաբան դառնալ. ընդունվում է ԵՊՀ, հասցնում է անգամ 1990-ին իր հարազատ Գետաշենի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ աշխատել: Այդ ժամանակ սակայն, զենքով կռիվ տալու ժամանակներ էին և Թաթուլ […]
Վկայություններում տեղեկություններ կան նաեւ մարդկանց կրած նյութական եւ մշակութային կորուստների մասին»,-ասաց Վիրաբյանը` հավելելով, որ արխիվում պահվում են նաեւ աշխարհի մի շարք երկրների արխիվներում գտնվող եւ 1915թ. դեպքերը ներկայացնող փաստաթղթերի պատճենները. «Բուլղարիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան, ԱՄՆ-ն, Գերմանիան եւ այլ երկրներ այդ ժամանակ դեսպաններ են ունեցել Թուրքիայում, որոնք հաղորդագրություններ են ուղարկել Թուրքիայում կատարվող դեպքերի, այդ թվում՝ հայերի տեղահանության եւ կոտորածի մասին»:
«Մենք չենք կարող ունենալ մեր երազած Հայաստանը, քանի դեռ ամեն մի հայ չունի այս գիտակցումը` մեր կենցաղային, սոցիալական խնդիրները չեն կարող լուծվել, եթե չենք կարողանում պահպանել մեր ազգային համընդհանուր շահերը: Քանի դեռ մեր հասարակության գիտակցությունից դուրս չեն մղվել ազգակործան ասացվածքները` «Եղունգ ունես` գլուխդ քորի», կամ «Որտեղ հաց, այնտեղ` կաց», որովհետեւ սա նշանակում է թքած ունենալ […]
Հայոց ցեղասպանության մասին խոսելիս հիմնականում արձանագրում ենք հայության ֆիզիկական ոչնչացման փաստը. քիչ ենք խոսում հայ ժողովրդի մշակութային արժեքների սպանդի` էթնոցիդի մասին: Եվ երբեւէ չենք բարձրաձայնել լեզվական ցեղասպանության մասին:
Թուրքիան բավարարված չէ միայն Մինսկի խմբի անդամ լինելու հանգամանքով, եւ մեկ անգամ չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ակնարկել են, թե վերջինս կարող է լինել համանախագահող երկիր ու առավել ակտիվ ներգրավվել բանակցային գործընթացում:
Տեր-Պետրոսյանը երեւի հայ օլիգարխիային միամիտի տեղ է դրել, ի դեպ, նա մարդկանց միամիտի տեղ դնելու սովորույթը ունի: Բայց սխալվում է, հայ օլիգարխիայից խելոքն ու խորամանկը չկա, էդ ո՞ւմ է փորձում միամիտի տեղ դնել ու սեփական ծրագրերին ծառայեցնել: Կապրենք` կտեսնենք: Թե որքանո՞վ նրա նպատակները կհանգեցնեն օլիգարխիկ նոր համակարգի առաջացմանը, չեմ կարող ասել, բայց պետք է արձանագրենք այն փաստը, որ օլիգարխիան առաջացել է հե՛նց ՀՀՇ իշխանության տարիներին:
Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանի հետ թուրքական գաղտնի ծառայության պատասխանատուների տարած բանակցությունների արդյունքում կարելի է դիտարկել ՆԱՏՕ-ի հովանավորությամբ Թուրքիայում գործող «Հակաահաբեկչական պայքարի կենտրոնի» հրապարակած զեկույցի անգլերեն տեքստում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անվան ներառված չլինելը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Երեւույթը խոսում է նաեւ այս բոլոր գործընթացներին Արեւմուտքի կամ աւելի մասնակի ԱՄՆ-ի ներգրավվածության կամ հովանավորչության մասին. գուցե […]
«Քրդական պետության բացակայությունը նաեւ հենց իրենց` քրդերի, նախորդ դարասկզբին դրսեւորած հակահայ պահվածքի հետեւանք է», – Zaman օրաթերթի կիրակնօրյա համարում նման կարծիք է հայտնել ամենահայտնի ժամանակակից թուրք գիտնականներից մեկը` Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ եւ պատմաբան Դողու Էրգիլը: Գիտնականը հիշեցնում է, որ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սեւրի պայմանագիրը նաեւ անկախ Քուրդիստանի ստեղծում էր նախատեսում, ինչին […]




