Լրահոս

Դեկտեմբեր 23, 2011թ. 12:52

Նախագահ Սերժ Սարգսյանը  նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման կապակցությամբ: Նախագահ Ս.Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Նիկոլա Սարկոզիին՝ ընդգծելով որ Ֆրանսիան վերստին ապացուցեց իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին: «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պատմական այցից եւ Երեւանում՝ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, ինչպես նաեւ Ֆրանսիայի […]


Դեկտեմբեր 23, 2011թ. 12:18

«Արևմտահայերի Ազգային Համագումարի» առաջնահերթ նպատակն է մշակել և իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կընձեռեն պաշտպանել արևմտահայերի շահերն ու իրավունքները, որոնք ոտնահարվեցին 1915 – 1923 թթ ցեղասպանության ժամանակ եւ մնում են այդպիսին մինչեւ այսօր:


Դեկտեմբեր 23, 2011թ. 00:13

Ներկայացնում ենք Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրությունը Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի առիթով


Դեկտեմբեր 22, 2011թ. 19:52

«Լոս Անջելես Թայմս» ամերիկյան պարբերականի «Ֆրանսիայում քննարկվում է Հայոց ցեղասպանության օրինագիծը» խորագրով խմբագրականն այսօր նույնպես անդրադարձել է հինգշաբթի օրը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից քննարկվելիք օրինագծին: «Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի սպանդը ցեղասպանություն է: Հրեական ողջակիզումը փաստ է: Սակայն ամերիկացիներն ազատ են հերքելու որևէ իրականություն՝ առանց պետության կողմից պատժվելու վտանգի: Ֆրանսիայի բնակիչները շուտով չեն ունենա […]


Դեկտեմբեր 22, 2011թ. 18:14

Դեկտեմբերի 23- ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: ArmAr.am


Դեկտեմբեր 22, 2011թ. 17:35

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ […]


Դեկտեմբեր 22, 2011թ. 16:57

Անկարան խորհրդակցությունների համար անորոշ ժամկետով հետ է կանչում Ֆրանսիայում իր դեսպանին Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո:


Դեկտեմբեր 22, 2011թ. 16:04

«Այսօր, Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով, Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը»


Դեկտեմբեր 22, 2011թ. 15:38

Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը, որի համաձայն Ֆրանսիայիում հայոց եղեռնի փաստը ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման եւ 45 հազար եվրո տուգանքի։


Դեկտեմբեր 22, 2011թ. 12:14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ /Մոսկվա, 21 դեկտեմբերի 2011թ. / Սրբազան հայր, Հարգարժան դեսպան,  Տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ եւ ի դեմս ձեզ` Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին: Հեռուստամարաթոնի շրջանակներում, ինչպես գիտեք, տեղի են ունեցել շատ հանդիպումներ աշխարհի տարբեր երկրներում: Այսօրվա հանդիպումն ունի առանձնահատուկ նշանակություն` […]