Լրահոս

Հունվար 13, 2012թ. 13:28

Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն այսօր` հունվարի 13-ին, ընդունել է բրիտանական ոչ կառավարական The HALLO TRUST կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ղեկավար Նիկ Սմարթին: Նիկ Սմարթը հաղորդել է, որ արտաքին քաղաքական գերատեսչություն իր այս այցելությունը կրում է ճանաչողական բնույթ: Նա ներկայացրել է կազմակերպության 2012 թ. ծրագիրը, նշելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` շարունակելու եւ զարգացնելու […]


Հունվար 13, 2012թ. 13:16

Օրենսդիրը պետք է հարգի օրենքը, հանրության բարոյական նորմերը, պահպանի Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, ամենուր դրսեւորի պատգամավորին վայել վարքագիծ…


Հունվար 5, 2012թ. 12:38

Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Սովորաբար մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:


Դեկտեմբեր 27, 2011թ. 21:56

Վերջին տարիներին ամանորյա գեղեցիկ սովորություն է ձևավորվել մեր ժողովրդի մոտ: Ամանորի գիշերը եկեղեցիները լի են լինում բազմաթիվ հավատացյալներով, ովքեր նախընտրում են Նոր տարին դիմավորել եկեղեցում և դրանից հետո գնալ իրենց տները, այցելել հարազատներին:


Դեկտեմբեր 27, 2011թ. 20:39

Ֆրանսիայի Սենատի Սոցիալիստական խմբի նախագահ Ֆրանսուա Ռեբսմանը դիմել է կառավարությանը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատի օրակարգում որքան հնարավոր է շուտ գրանցելու համար: «Նույնիսկ եթե կան կասկածներ օրինագծի ընտրական նկատառումներով ընդունված լինելու մասին, այսօր վատթարագույնը կլիներ այդ օրինագիծը թաղելը` առաջ բերելով հայ համայնքի հիասթափությունը թուրքական համայնքի զայրույթը առաջացնելուց հետո»,- գրել է Ռեբսմանը այդ առթիվ հատուկ […]


Դեկտեմբեր 27, 2011թ. 17:47

«Ժառանգության» ներկայացուցիչներն այցելեցին Քաջարան եւ պղնձամոլիբդենային հանքավայրի մյուս շրջակա գյուղերը «Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 24-ին կազմակերպել էր աշխատանքային այց Սյունիքի մարզ` սատարելու մարզի բնակիչների պայքարին` ընդդեմ ՀՀ կառավարության  2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման: Մասնակիցների թվում էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, պատգամավորներից Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, վարչության անդամ Դավիթ Սանասարյանը […]


Դեկտեմբեր 26, 2011թ. 17:46

Ակնհայտ է հրեական մոտեցումը` չմեղադրել ժամանակակից Թուրքիային, այդ կերպ վերջինիս հնարավորություն տալով հարկ եղած դեպքում խուսանավել հայ ժողովրդի դեմ իրականացված սարսափելի ոճրի` Հայոց Ցեղասպանության հասցրած վնասների փոխհատուցումից:


Դեկտեմբեր 26, 2011թ. 16:40

Լրատվամիջոցի փոխանցմամբ, քննարկմանը ներկա մեծամասնությունը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին:


Դեկտեմբեր 24, 2011թ. 16:45

Ֆրանսայի Ազգային ժողովին քվեարկած օրինագիծը միջազգային, ֆրանսական, թրքական, ազրպեյճանական, հայկական եւ արաբական լրատուամիջոցներու լուսարձակներուն տակ է ընդգծված ձեւերով:


Դեկտեմբեր 24, 2011թ. 12:44

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ միմյանց տեսակետները փոխադարձաբար հարգելու կոչ է արել Թուրքիային։ «Ես հարգում եմ մեր թուրք բարեկամների տեսակետները` այն մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն է, եւ նրանք էլ պետք է հարգեն մեր տեսակետները»,- հայտարարել է Սարկոզին Պրահայում, որտեղ մասնակցում էր Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորությանը։ «Ֆրանսիան դասեր չի տալիս որեւէ մեկին, սակայն […]