Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նխագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ArmAr.am
Լրահոս
Շարունակվում են Wikileaks կայքի հրապարակումների տարածումը: Փաստաթղթերից մեկի համաձայն 2010թ. փետրվարի 22-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ի Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ռոլան Գալարագի եւ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուի ու պետքարտուղարի օգնական Սպենսեր Բոյերի միջև կայացած զրույցում Գալարագը նկատել է, որ Ղարաբաղի հարցով բանակցություններն, ըստ ամենայնի, փակուղի են մտել, հավելելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջ չի ընթանում»: Նա […]
90-ականներին Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի ժամանակ Վրաստանի երկաթուղայինները հրաժարվում էին Հայաստանի բեռները տեղափոխել…
Trend գործակալության հաղորդմամբ, այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջխորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով ռազմական համագործակցության խորհրդի ստեղծման» մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ սեպտեմբերի 6-ին` Ստամբուլում:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Անկարայում հանդիպում է ունեցել Պաղեստինի Ազգային Վարչության նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ փակ դռների ետևում: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ևս մասնակցել է հանդիպմանը: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Պաղեստինի ներքին միասնականությունը, նրա հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ: Այցի շրջանակներում սպասվում […]
Դեկտեմբերի 5-ին Դամասկոսի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցավ 1988թ. երկրաշարժի զոհերի ոգեկոչմանը նվիրված Ս. Պատարագ: Պատարագին մասնակցել են Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, դամասկահայ համայնքի հոգեւոր, աշխարհիկ, կուսակցական եւ միութենական ղեկավարությունը: Պատարագի ավարտից հետո կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ելույթ են ունեցել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը եւ Դամասկոսի Հայոց թեմի […]
Դեկտեմբերի 2-ին Սբ.-եր Կիրիլլի եւ Մեթոդիոսի անվան Ազգային գրադարանում տեղի է ունեցել 2010թ. «Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարի» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ բուլղարերեն եւ հայերեն թարգմանությամբ հրատարակված Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը ռուս – թուրքական պատերազմին» գրքի, Հրանտ Մաթեւոսյանի «Աստված էս ինչ սիրուն աշխարհ է» եւ Վանյա Պետկովայի «Հայկական երգեր» վիպակների եւ բանաստեղծությունների ժողովածուների, «Սասունցի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանրապետության ղեկավարի և Հանրային խորհրդի անդամների քննարկման թեմաների առանցքում եղել են առավելապես կրթության ոլորտի հիմնախնդիրները: Նախագահն արդյունավետ է համարել նման ձևաչափով հանդիպումները, երբ հիմնական ուշադրությունը բևեռվում է ընտրված որոշակի մեկ-երկու հարցի վրա` բացառելով […]
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստման ու անցկացման դիտարկման հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովը, որը բաղկացած է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից, դեկտեմբերի 6-ից 27-ը դիտարկելու է աշնանային զորակոչի գործընթացը: Կարևորելով հանձնաժողովի աշխատանքը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ամեն ինչ պետք է անել զորակոչի ընթացքում ի հայտ […]
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Եկամտահարկի մասին», «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին […]




