Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստում հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող Երևան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները։ Խորհուրդը քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Բազմափուլ ֆինանսավորման գործիքի վերաբերյալ […]
Լրահոս
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սեուլում “Մեծ քսանյակի” գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայման հարցը: Էրդողանը հայտնել է, որ իրենք դեռևս վերջնական որոշում չեն կայացրել այս հարցի վերաբերյալ: Էրդողանը աշխատանքային ընթրիքի ժամանակ հանդիպում է ունեցել նաև Հարավային Կորեայի նախագահ […]
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին նամակ է ուղարկել, որում ներկայացնում է Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայման վերաբերյալ: Նամակի հստակ պարունակությունը հայտնի չէ, սակայն թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թուրքական կողմը պահանջում է, որ համակարգը ստեղծվի ՆԱՏՕ-ի շրջանակներում, և նոյեմբերի 19-20-ին Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ համակարգի վերաբերյալ ընդունված փաստաթղթում ոչ […]
«Այդ փաստաթղթի վերահաստատումով հիմնարար են հռչակված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառումը եւ տարածքային ամբողջականությունը»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կմեկնի Ռուսաստան: Երկօրյա այցելության շրջանակներում նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ նախագահի հետ` հայ-ռուսական երկկողմ հանդիպումների շարքում: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալաերեկոյին` որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ինչպես նաև «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակակական կազմակերպության տասնամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը,, որին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ […]
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը համաձայնվել է Իրանի առաջարկած ժամկետին “վեցնյակի” հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար: Բանակցությունների համար օր ընդունվել է դեկտեմբերի 5-ը: Այս մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Էշթոնին մոտ ԵՄ պաշտոնակատարը: Նշվում է նաև, որ որպես բանակցությունների անցկացման վայր միջնորդների խումբը նախընտրում է Ժնևը:
Նոյեմբերի 13-14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն Հոգևոր խորհրդի անդամներն աղոթեցին խորհրդի հանգուցյալ անդամ Ռաֆայել Պապայանի հոգու հանգստության համար: Մինչ օրակարգին անցնելը ժողովականներին ողջունեց և իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Ժողովի […]
«2010 թվականը Բուլղարիայում Հայաստանի տարի» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ հրատարակվել են բուլղարերեն թարգմանությամբ մի շարք գրքեր: Գրքերի թվում են «Սասունցի Դավիթ» էպոսը, Հրանտ Մաթեւոսյանի «Աստված. էս ինչ սիրուն աշխարհ է» վիպակների ժողովածուն, որը հրատարակվել է գրողի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմում» գիրքը:
Հեռուստամարաթոն 2010-ին ընդառաջ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմինը ս/թ նոյեմբերի 11-ին եւ 12-ին Բուենոս Այրեսում կազմակերպեց հեռախոսամարաթոն: Կամավորները` մեծամասամբ տեղի հայկական դպրոցի աշակերտներ, զանգահարում էին համայնքի հայ ընտանիքներին եւ առաջարկում իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանում ու Արցախում Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին: Իրենց կոչերով հայ ընտանիքներին քաջալերում էին Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, […]
Հայկական օրակարգով քաղաքացիական ժողովը նաեւ ընդունեց հայտարարություն, որով պահանջում է դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք քվեարկությանն ընդառաջ հրավիրել խորհրդարանական լսումներ:




