Լրահոս

Հոկտեմբեր 4, 2010թ. 09:00

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի (ծնվ. 1992թ., Արտաշատի զինկոմիսարիատ) դին՝ կախված վիճակում: Սեպտեմբերի 13-ից շարքային Սամվել Խաչատրյանը ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների: Դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն: Պաշտպանության նախարաւոթյունից […]


Հոկտեմբեր 3, 2010թ. 11:08

Ուղերձում ասված է. “Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: Այդ գալիքը կլինի այնքան պայծառ, որքան բարձրակարգ, նվիրված ու ջանասեր կլինեն մեր ուսուցիչներն այսօր: Հայաստանի հանրակրթության համակարգն այսօր ապրում է բարեփոխումների դժվարին ժամանակահատված, որ, վստահ եմ, տալու է իր […]


Հոկտեմբեր 2, 2010թ. 09:41

In memory of my Brothers-in-Arms…


Հոկտեմբեր 1, 2010թ. 20:25

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Հանրապետության Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության փոխգործակցության զարգացման տեսանկյունից, երկուստեք կարեւորվել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների սահուն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքի կապակցությամբ, […]


Հոկտեմբեր 1, 2010թ. 18:58

Ս.թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստան-ԵՄ հնարավոր համագործակցությա հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որի համար անրաժեշտ […]


Հոկտեմբեր 1, 2010թ. 18:16

ՀՀ նախագահի մրցանակը Հայաստանում` ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին պարգևատրելու նպատակով ստեղծվել է «Սինոփսիսի»  կողմից` Համահայկական հիմնադրամի հետ կնքած համաձայնագրի հիման վրա: Մրցանակակիրները ստեղծել են ակումբ, որտեղ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում` քննարկելու և կիսվելու համար ձեռք բերած փորձով և գաղափարներով, անցկացնում են թեմատիկ սեմինարներ և հանդիպումներ: Այս անգամ նրանց ուշադրության կենրոնում ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր` որպես տեխնոլոգիական զարգացումներին […]


Հոկտեմբեր 1, 2010թ. 17:40

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին պատվիրակության ղեկավար Աշոկ Կումար Լահիրիի գլխավորությամբ։ Ողջունելով պատվիրակության անդամներին` վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ծավալված արդյունավետ համագործակցության վերաբերյալ ու կարևորել դրա շարունակականության ապահովումը։ Անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրով […]


Հոկտեմբեր 1, 2010թ. 17:02

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո  ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ԱԺ ՙԲաց դռներ՚ մշակութային հիմնադրամը անցկացնում են ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն, որը նվիրվում է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել  է 2009 թվականին, կրկին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Այս […]


Հոկտեմբեր 1, 2010թ. 16:24

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ  Գրիգորյանն ընդունել է Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ պարոն Յան Կովաչիկին`  կապված Հայաստանի և Սլովակիայի հավաքականների առաջիկա խաղի նախապատրաստական աշխատանքների հետ: Առանձնազրույցի ժամանակ խոսվել է հայկական և սլովակյան ֆուտբոլների անցյալի և այսօրվա մակարդակների շուրջ: Պարոն Կովաչիկը նշեց, որ սլովակյան ֆուտբոլի […]


Հոկտեմբեր 1, 2010թ. 16:00

Լոնդոն Սեպտեմբերի 25-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե Եկեղեցու մշակութային սրահում տեղի ունեցավ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության եւ Հայ Համայնքային եւ Եկեղեցական խորհրդի միասնական հավաքը` նվիրված Հայաստանի 19-ամյա տարեդարձին: Ելույթներով հանդես եկան Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը եւ Հայ Համայնքի խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը, միջոցառումը հովվապետական խոսքով եզրափակեց ՄԹ-ում հոգեւոր առաջնորդ հայր Վահան Հովանեսյանը: Համահավաքը […]