Լրահոս

Սեպտեմբեր 30, 2010թ. 17:40

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի գիտական խորհրդի եւ ՀՀ ԳԱԱ հայագիտութեան բաժանմունքի համատեղ նիստ` նուիրուած պրոֆեսոր Վարագ Առաքելեանի (1910-2001) ծննդեան 100-ամեակին (2010 թ. հոկտեմբերի 1-ին, ժ. 15.00-ին, ՀՀ ԳԱԱ Գրականութեան ինստիտուտի դահլիճ, Գրիգոր Լուսաւորչի փողոց 15, 3-րդ յարկ) 20-րդ դարի երկրորդ կէսի ամենից աւելի խոշոր եւ վաստակաշատ հայագէտներից մէկը` լեզուաբան-բանասէր, ազգային եւ հասարակական […]


Սեպտեմբեր 30, 2010թ. 17:37

Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է Տավուշի մարզի 2010թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ մարզպետ Արմեն Ղուլարյանի հաշվետվությամբ։ Մարզն ունի գյուղատնտեսական ուղղվածություն, կարևորագույն և հեռանկարային ճյուղերից են անասնապահությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, ծխախոտագործությունը։ Առավել զարգացած ոլորտներից են նաև […]


Սեպտեմբեր 30, 2010թ. 17:22

Ռամկավար Ազատական Կուսակցութեան Արեւելեան Միացեալ Նահանգներու Շրջանային Վարչութիւնը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւելեան Ա.Մ.Ն-ի Կեդրոնական Կոմիտէն հրապարակած են միացեալ հաղորդագրութիւն մը, որուն մէջ կոչ կþուղղեն ամերիկահայ գաղութի անդամներուն ընդհանրապէս, μայց մասնաւորաμար` Նիւ Եորք եւ մերձակայքը μնակող մեր ազգակիցներուն, որ կազմակերպուած կերպով հեռու մնալով, խեցեվճիռի (պոյքոթ-ի) ենթարկեն յառաջիկայ Հոկտեմμեր 7-ին տեղի ունենալիք համերգը, կազմակերպութեամμ թրքական հիւպատոսարանին, […]


Սեպտեմբեր 30, 2010թ. 17:07

Ուկրաինայի Խարկովի մարզի ղեկավարության հետ հանդիպելու եւ Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար սեպտեմբերի 27-ին Խարկով էր այցելել Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Մարզի նահանգապետ Միխաիլ Դոբկինի եւ քաղաքապետ Գենադի Կերնեսի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են մարզի եւ Հայաստանի համագործակցության զարգացման եւ խորացման հարցեր: Գոհունակությամբ նշվել է, որ համագործակցության համար կարեւոր քայլ էր 2009թ. մարզի […]


Սեպտեմբեր 30, 2010թ. 17:01

Սեպտեմբերի 29-ին Հունաստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է Հունա-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի արտահերթ ժողովը, որը գումարվել էր երկարատեւ ընդմիջումից հետո: Ելույթներ են ունեցել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի երկարամյա նախագահ Խորեն Դանիելյանը, փոխնախագահ Պետրոս Կուրունլյանը, որոնք իրենց խոսքում կարեւորել են պալատի վերագործարկման անհրաժեշտությունը` ի շահ հայ-հունական առեւտրատնտեսական, գործարար կապերի զարգացման եւ ամրապնդման: Ժողովի մասնակիցներն ընտրել են […]


Սեպտեմբեր 30, 2010թ. 16:57

Ս.թ. սեպտեմբերի 25-ին Աթենքի «Լեդրա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի նորաբաց մասնաճյուղի գալա-ճաշկերույթը, որը կազմակերպվել էր Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ «Յունիսթրիմ միջազգային դրամական փոխանցումներ» կազմակերպության աջակցությամբ: Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել հիմնադրամի կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացված եւ իրականացվող ծրագրերը, հիմնադրամի Հունաստանի նորաստեղծ մասնաճյուղի գործունեությունը, հունահայ համայնքային կառույցներին ե անհատներին համախմբել […]


Սեպտեմբեր 30, 2010թ. 16:55

30 սեպտեմբերի 2010թ., ք. Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մի քանի գրավոր հարց է հղել Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար պարոն Միրզախանյանին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակը: «2010թ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը 2009թ. հոկտեմբերի  7-ի N59 Հանձնարարականի հիման վրա «Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական  համալսարան» ՊՈԱԿ-ում ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր […]


Սեպտեմբեր 30, 2010թ. 16:51

Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց Հայաստանում անցկացվող ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների 10-րդ նիստի մասնակիցներին:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունելով հյուրերի այցը ամենայն հայոց հոգևոր կենտրոն` Արշակ Սրբազանն անդրադարձավ ԱՊՀ երկրների միջև տարբեր մակարդակներում սերտացող համագործակցության կարևորությանը և նիստի ընթացքում քննարկված […]


Սեպտեմբեր 30, 2010թ. 16:01

Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում  Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ Երեւանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) փորձագիտական խմբի ղեկավար Կիմ Ենսուկը ստորագրեցին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի վերաբերյալ  Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խմբի եւ  ՀՀ Ազգային Ժողովի  աշխատակազմի միջեւ քննարկումների արձանագրությունը: 2009 թվականի դեկտեմբերին Կորեայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում […]


Սեպտեմբեր 30, 2010թ. 15:28

«Երկու ուխտավոր» պատմավեպը պատմում է տասնութերորդ դարի Հայ Եկեղեցու երկու կարկառուն դեմքերի` Հովհաննես Կոլոտ և Գրիգոր Շղթայակիր պատրիարքների կյանքի առաքելության մասին: