Լրահոս

Սեպտեմբեր 27, 2010թ. 12:06

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: Ըստ հաղորդման, Բան Կի-մունը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում և մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս […]


Սեպտեմբեր 27, 2010թ. 11:45

Աբխազիայում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, նշում են Սուխումի ազատագրման օրը։ 1992-93 թվականների վրաց-աբխազական պատերազմը Աբխազիայում համարում են աբխազական ժողովրդի հայրենական պատերազմ։ Այն տեւել է 413 օր եւ ավարտվել Աբխազիայի հաղթանակով։ Այդ օրը երկրի պետական սահմանի՝ Ինգուր գետի վրա կանգնեցրել են Աբխազիայի Հանրապետության պետական դրոշը։


Սեպտեմբեր 27, 2010թ. 10:39

Մենք հիմք ենք դնում մեր հայրենիքում մեր սերունդների ուծացման..Կոչ ենք անում. փրկենք մեր երկիրն օտարալեզու դպրոցներից և օտար դավանանքներից:


Սեպտեմբեր 27, 2010թ. 10:32

Դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:


Սեպտեմբեր 27, 2010թ. 09:21

«…և ոչ միայն զերծ մնաց ստորագրված արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ գործընթացի մեկնարկից առաջ նախապայմանների լեզվին»


Սեպտեմբեր 24, 2010թ. 19:52

Ադրբեջանի իշխանությունները ԼՂՀ հետ սահմանային գոտու առնվազը այդ հատվածում կուտակում են քրդերին եւ իսլամ արմատականներին, որպեսզի, օգտագործեն Արցախի հայ բնակչության դեմ:


Սեպտեմբեր 24, 2010թ. 18:11

Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Անկախության օրվա կապակցությամբ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում հանդես է եկել դասախոսությամբ «ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրները եւ հայ-ռուսական հարաբերությունները» թեմայով: Դեսպանը ողջունելով ներկաներին` նշել է, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը դարբնոց է հմուտ մասնագետների պատրաստման գործում, եւ մեծ պատիվ եւ պատասխանատվություն է այդ ինստիտուտի ուսանող լինելը: Ելույթում դեսպանը հանգամանալից […]


Սեպտեմբեր 24, 2010թ. 17:38

Սեպտեմբերի 22-ին Գրողների միության տանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունենալով, նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը նկատեց, թե եկել է խելք խելքի տալու և ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու գտնելու ժամանակը: «Ի վերջո, անհրաժեշտ է պարզել, թե ի՞նչ կատարվեց հայ հասարակության հետ, ինչպե՞ս […]


Սեպտեմբեր 24, 2010թ. 17:37

«Ի դեմս Իսաբեկյանի մենք տեսնում ենք ոչ միայն նկարչի, ով ունի հստակ քաղաքացիական դիրքորոշում և մտավորականի կեցվածք, այլև անհատականության, ով դաստիարակում է երիտասարդ սերունդներ»,- իր խոսքում նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը նկարիչների միությունում այսօր բացված Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի ժամանակ: Միջոցառմանը ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի բազմաթիվ գործիչներ: Շրջելով […]


Սեպտեմբեր 24, 2010թ. 16:53

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ռատնա Սահայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։ Կողմերը քննարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրի մանրամասներ։ Ռատնա Սահայը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ծրագրի կատարողականի մակարդակը ի […]