Վրաստանի ԱԳ նախարարությունը բողոք է հայտնել Հարավային Օսիայում Ռուսաստանի կողմից հավելյալ ուժեր տեղակայելու որոշման վերաբերյալ: Վրաստանի արտաքին գերատեսչության տարածած հայատարարության մեջ ասվում է. “2010 թվ.-ի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղակայված տեղեկության համաձայն Վրաստանի օկուպացված տարածքներ` Ցխինվալիի շրջան, չորրորդ ռազամակայան է մտցվել հավելյալ զորք, որը վերազինվել է նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: […]
Քաղաքականություն
Eсли Турция нападет на Армению, а нам придется спасать Армению, то это будет война России и Армении с Турцией.
Շարունակվում են Wikileaks կայքի հրապարակումների տարածումը: Փաստաթղթերից մեկի համաձայն 2010թ. փետրվարի 22-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ի Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ռոլան Գալարագի եւ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուի ու պետքարտուղարի օգնական Սպենսեր Բոյերի միջև կայացած զրույցում Գալարագը նկատել է, որ Ղարաբաղի հարցով բանակցություններն, ըստ ամենայնի, փակուղի են մտել, հավելելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջ չի ընթանում»: Նա […]
90-ականներին Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի ժամանակ Վրաստանի երկաթուղայինները հրաժարվում էին Հայաստանի բեռները տեղափոխել…
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Անկարայում հանդիպում է ունեցել Պաղեստինի Ազգային Վարչության նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ փակ դռների ետևում: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ևս մասնակցել է հանդիպմանը: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Պաղեստինի ներքին միասնականությունը, նրա հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ: Այցի շրջանակներում սպասվում […]
Դեկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի հետ: Հանդիպման սկզբում Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց իր պաշտոնավարման ավարտի վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար: Գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Դաշինքի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նշանակալից առաջընթացի առնչությամբ եւ հուսաց, որ այն երկուստեք կկրի հետեւողական եւ […]
Դեկտեմբերի 4-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման հեռանկարները: Նշվել է բաձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային, ինչպես նաեւ Լիբանանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող խնդիրներին: ArmAr.am
…դա նշանակում է, որ տարածաշրջանի երկրները վերածվելու են լայնածավալ ‹‹հումանիտար աղետի տարածքների››:
Այսօր Իրանի ԱԳ նախարար Մանուչեհեր Մոթաքին երկօրյա այցով ժամանել է Հունաստան: Այս մասին հաղորդում է Հունաստանի ԱԳ նախարարությունը: Մոթաքին հանդիպելու է իր հույն պաշտոնակից Դիմիտրիս Դրուցասի հետ: Այցը սկսում է նույն օրը, երբ սկսվում է միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի միջև բանակցությունները միջուկային խնդրի շուրջ: ArmAr.am
Հայոց հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը վերաբերող հարցերում Հայաստանը պետք է հանդես գա միայն որպես պահանջատեր:




