Ադրբեջանը, ըստ էության, փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ` նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար:
Քաղաքականություն
Վրաստանը եւ ԵՄ-ն միասնական օդային տարածքի մասին համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագիրը ստորագրվել է հինգշաբթի օրը Բրյուսելում: Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի Վրաստանի եւ անդամ երկրների խորհրդարանների կողմից վավերացումից հետո: Դրանից հետո ԵՄ բոլոր ավիաընկերությունները կարող են ուղիղ չվերթներ իրականացնել Վրաստան Եվրամիության ցանկացած կետից, ինչպես նաեւ Վրաստանից ԵՄ: […]
Թուրքիան ներկայումս էլ Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական գործողություն` շրջափակում, իրականացնող երկիր է: Դա հանցագործություն է: Հանցագործներին պետք է տանել դատարան:
«Facebook» սոցիալական ցանցում ստեղծվել է » նախաձեռնություն` «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի ։ Պայքարն ընդդեմ Անգլիայում տպագրված «Большая иллюстрированная энциклопедия географии» ռուսալեզու համաշխարհային հանրանգիտարանի դեմ է: Բրիտանական «Kingfisher Publications» և ռուսական «Махаон» հրատարակչությունների կողմից հրատարակված հանրանգիտարանում տեղ են գտել կեղծ տեղեկություններ երկու հայկական պետությունների` Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ու, առհասարակ, հայերիս մասին: Օրինակ, Հայաստանում խոսում են հայերեն […]
Եթե Էլչիբեյը չառաջնորդվեր «Սեւանում լողանալու» ցնորամտությամբ, այլ փորձեր հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ապա Հեյդար Ալիեւը երբեք էլ իշխանության վերադառնալու հնարավորություն չէր ունենա:
«Anadolu» գործակալության փոխանցմամբ Աստանայում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլnն ասել է. <Ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ>,- ու նշել, որ ինքն ու Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ հետաքրքրվել են միմյանց առողջությամբ։ Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք շարունակում են աշխատանքներն այդ ուղղությամբ. -Ոչինչ էլ չի մահացել։ […]
Հարցազրույց ‹‹Նորավանք›› գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի հետ
Օրերից մի օր Թուրքիան ընդունելու է Հայոց Ցեղասպանության փաստը` դրանով իսկ մաքրվելով պատմության ահավոր կեղտաբծից:
ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աստանայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գագաթաժողովի շրջանակներում ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ: Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպեց Ավստրալիայի նախկին վարչապետ, ԱԳ նախարար Քեվին Ռուդի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց ավստրալահայ համայնքի դրական դերակատարությունը […]
Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական և ո́չ էլ բարոյական հիմք: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար:




