Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Մոնտեվիդեոյում մասնակցել է Ուրուգվայի Գլխավոր Ասամբլեայի /խորհրդարանի/ վերին եւ ստորին պալատների միջազգային հարաբերությունների հանձնաժողովների հատուկ նիստին, որը վարել է Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մարտինես Ուելմոն: Ռուբեն Մարտինես Ուելմոն, կարեւորելով Ուրուգվայի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի զարգացման եւ երկու երկրների միջեւ համագործակցության խորացման գործում խորհրդարանների […]
Քաղաքականություն
Նոյեմբերի 26-ին Սալոնիկում (Հունաստան) Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հունաստանի նախագահությամբ տեղի ունեցավ ՍԾՏՀ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի 23-րդ հանդիպումը, որին նոյեմբերի 24-25-ը նախորդեց ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը: ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանի արտաքին գործերի նախարար Դիմիտրիոս Դրուտցասը: Հունաստանը, Ռումինիան եւ Սերբիան մասնակցում էին նախարարների, Թուրքիան` պետնախարարի, իսկ մնացած […]
Նոյեմբերի 25-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների Սալոնիկում կայանալիք հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սպիրոս Կուվելիսի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց հայ-հունական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը: Փոխնախարար Մանասարյանը նշեց, որ երկկողմ համագործակցությունը նոր խթանների կարիք ունի` քաղաքական բարձր մակարդակի երկխոսությանն ամուր տնտեսական հիմք ապահովելու […]
Որոնք են 2010-ի դեկտեմբերի 1-2-ը Աստանայի գագաթաժողովի կազմակերպիչների հավակնությունները
Հայ–թուրքական արձանագրությունները կազմել են եվրոպական կոմիսարները եւ պարտադրել երկու կողմերին…
Ադրբեջանի իշխանություններն անում են հուսահատ և վտանգավոր քայլեր արցախյան հարցն իրենց օգտին լուծելու համար:
Թուրքիոյ վարչապետին այցելութեան նախօրէին իսկ լիբանանեան մամուլը քանի մը առիթով կը գրէր նախագահ Կիւլին Լիբանան այցելութեան հաւանական թուականին մասին։ Դեկտեմբերի կէսերուն իրականացուելիք այցելութիւն էր նախագահական մակարդակով, պետական այցի արարողակարգային կարգավիճակով։ Երէկ, Լիբանանի մէջ թուրք դեսպանը կը յայտարարէր, որ նախագահ Կիւլ Լիբանան պիտի այցելէ յառաջիկայ գարնան, ընդառաջելով Լիբանանի իր գործընկերոջ հրաւէրին։ ։ Նման բարձրաստիճան պաշտօնատարներու այցելութեան […]
Եվրոպայում կազմակերպվեց առաջին միջազգային գիտաժողովը, որը քննարկեց Արցախի Հանրապետության հարցը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: ArmAr.am
Նոյեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները: Զրուցակիցները քննարկեցին Աստանայում կայանալիք հանդիպումների նախապատրաստական աշխատանքները: Հանդիպումների տեսանյութերը կարելի է բեռնել հետեւյալ ինտերնետային […]




