Քաղաքականություն

Նոյեմբեր 24, 2010թ. 11:23

Էրդողանը հերքել է  տեղեկություններն այն մասին, թե Թուրքիան համաձայնվել է թույլ տալ Հունաստանին ընդլայնել իր ջրային տարածքներն Էգեյան ծովում: ‹‹Նման համաձայնություն գոյություն չունի: Հունաստանի հետ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, չկա որոշակիություն››,-ասել է Էրդողանը: Մինչդեռ, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մերժելով վարչապետ Էրդողանի հայտարարությունը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, թե Հունաստանի հետ ջրային տարածքների խնդրի շուրջ բանակցություններում […]


Նոյեմբեր 24, 2010թ. 11:00

Թուրքիան պատրաստ է բացել իր օդանավակայաններն ու նավահանգիստները Կիպրոսի համար, եթե Եվրամիությունը քայլեր կատարի Կիպրոսի թուրքական հատվածի տնտեսական մեկուսացումը վերացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Today‘s Zaman–ի փոխանցմամբ, Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ: ‹‹Եթե նրանք պատրաստ են միաժամանակ բացելու, մենք նույնպես պատրաստ ենք››: Էրդողանն […]


Նոյեմբեր 24, 2010թ. 10:02

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որի հայտարարությունները Թուրքիայի ԵՄ-ն անդամակցման վերաբերյալ ոչ միանշանակ արձագանք էին գտել Անկարայում,  այս տարվա դեկտեմբերին ծրագրում է այցելել Թուրքիա: ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի ընթացքում Սարկոզիի կատարած հայտարարությունները հակահրթիռային համակարգի վերաբերյալ բացասական արձագանք էին ստացել: Սարկոզին հայտարարել էր, որ համակարգն ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ: Թուրքական լրատվամիջոցները նկատում են, որ Սարկոզիի այցը […]


Նոյեմբեր 24, 2010թ. 09:30

Գամբիան խզում է բոլոր դիվանագիտական, քաղաքական և տնտեսական կապերը Իրանի հետ: «Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ համագործակցության շրջանակներում գործող բոլոր նախագծերն ու ծրագրերը զրոյացվում են»,- ասվում է աֆրիկյան երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ: Գամբիայի իշխանությունները պահանջում են իրանցի քաղաքացիներին 24 ժամվա ընթացքում լքել երկիրը: ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, սակայն, չեն նշվում այս քայլի դրդապատճառները: Փորձագետները […]


Նոյեմբեր 23, 2010թ. 16:10

Օրինադավությունը եւ բիրտ ուժը խոչընդոտեցին ԱՄՆ նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու հնարավորությունը:


Նոյեմբեր 23, 2010թ. 12:13

Մասիմովը չի մոռացել հատուկ ընդգծել արցախյան հիմնախնդրի մասին


Նոյեմբեր 23, 2010թ. 11:39

Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցությունից ՀՀ նախագահի հրաժարվելը ցույց տվեց պաշտոնական Երևանի սկզբունքայնությունը


Նոյեմբեր 22, 2010թ. 17:27

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի աշխատանքային հանդիպումը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ:


Նոյեմբեր 22, 2010թ. 11:43

«Հայոց ցեղասպանության հիշատակը, որը շարունակում է մնալ անպատիժ, և մենք կրկին կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել այդ նողկալի ոճրագործությունը Թուրքիան պետք է իր գործողությունների համար պատասխանատվություն կրի»:


Նոյեմբեր 22, 2010թ. 10:05

Գագաթաժողովին ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի արտգործնախարարը, որը նշեց, որ Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում`  անկախ այն հանգամանքից թե տվյալ երկիրը աշխարհագրորեն որքան մոտ կամ հեռու է Աֆղանստանից եւ ընդգծեց, որ հենց դրա ապացույցն է, որ 49 երկրների ներկայացուցիչներ հավաքված են մեկ սեղանի շուրջ` համատեղ քայլեր մշակելու այդ երկրում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար: […]