Քաղաքականություն

Նոյեմբեր 26, 2010թ. 15:23

Այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի որդեգրած քաղաքականության դեմ:


Նոյեմբեր 26, 2010թ. 11:42

Լիբանանի և Թուրքիայի միջև ստորագրվել է համատեղ քաղաքական հայտարարություն: Այն երկու երկրների միջև ազատ առևտրային գոտու և ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման վերաբերյալ է: Ինչպես հայտնի է, երեկ տեղի էր ունեցել Լիբանանի և Թուրքիայի վարչապետներ Սաադ Հարիրիի և Էրդողանի  հանդիպումը: Հանդիպման ավարտին հաջորդած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և այդ գործընթացում […]


Նոյեմբեր 26, 2010թ. 10:48

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 27-ին կայցելի Վաշինգտոն: Սպասվում են հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Դավութօղլուն հանդիպելու է նաև ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Ստեֆան Ֆյուլեի հետ: Այցը ավարտվելու է նոյեմբերի 30-ին: ArmAr.am


Նոյեմբեր 25, 2010թ. 17:35

Երեկ` նոյեմբերի 24-ին, «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար, վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, դեսպանության 1-ին քարտուղար Դանիել Հոսթինգսին: Այս մասին տեղեկացնում է “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայությունը: Իսկ այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ դեսպանորդ Սերգեյ Ավչենկոն հյուրընկալեցին […]


Նոյեմբեր 25, 2010թ. 14:30

Նոյեմբերի 23-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մուրադ Մուրադյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահ Ջալալ Տալաբանիին: Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց: Նախագահ Տալաբանին, գոհունակություն հայտնելով Իրաքում Հայաստանի դեսպանության վերաբացման կապակցությամբ, ընդգծել է Հայաստանում Իրաքի դեսպանության բացման կարեւորությունը` հատկապես հաշվի առնելով, որ այժմ Հայաստանում բնակվում են բազմաթիվ Իրաքի քաղաքացիներ (իրաքահայեր): Դեսպանը, շնորհավորելով նախագահ […]


Նոյեմբեր 25, 2010թ. 14:10

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Նկատի առնելով, որ ՀՀ ԱԺ-ում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խումբ, Հայաստանի Նախագահը և Թուրքմենստանի Մեջլիսի […]


Նոյեմբեր 25, 2010թ. 11:25

ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին հղում կատարելը վատ ազդակ կարող էր դառնալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:


Նոյեմբեր 25, 2010թ. 10:30

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը: Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը ամուր հիմքերի վրա ստեղծված սիրիահայկական բարեկամական հարաբերությունների խորացման գործում բարձր գնահատեց այս տարվա մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցը: Փոխգործակցության ամրապնդման առումով Սիրիայի Նախագահը չափազանց կարեւոր համարեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական […]


Նոյեմբեր 25, 2010թ. 10:12

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում` դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում, քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ակտուալ խնդիրներ:


Նոյեմբեր 25, 2010թ. 09:15

«Ճգնաժամերը և հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով»: