Ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւն ադրբեջանական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության մեջ քրդերի ներկայացվածությունը 21 տոկոս է: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մտերիմը համարվող այդ քաղաքագետի խոսքերով` ներկայիս խորհրդարանում էթնիկ խմբերի ներկայացվածությունը 50 տոկոսից ավելի է: «Այս պահին էթնիկ […]
Քաղաքականություն
Սևրի պայմանագրի դրույթները Հայաստանի Հանրապետության հողային իրավունքների մասով` միանգամայն արդիական են:
ԱՄՆ-ը մեղադրվում է միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքերի վերաբերյալ պայմանագրերի տասնյակ դրույթների խախտման մեջ:
Բարաք Օբամայի վարչակազմը շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվել:
Պայմանագրով Հայաստանը ունենալու էր ելք դեպի ծով, սակայն…
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կրկին հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունների լիակատար վերականգնման` իր երկրի պատրաստակամության մասին: Սակայն, Մեդվեդևը, միաժամանակ, հավելել է, որ դա կլինի այն բանից հետո, երբ պաշտոնից կհեռանա Վրաստանի ներկայիս նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Մեդվեդեւը նաև նշել է, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խափանվել են ոչ Ռուսաստանի մեղքով. տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած […]
Die Welt Գերմանական թերթն իր էջերում քննարկում է Աֆղանստանից հոլանդական զինված ուժերի դուրս բերման հարցն ու դրա քաղաքական հետեւանքները: «Այդպիսի սկիզբը կարող է ձնագնդի ազդեցություն ունենալ, քանի որ հոլանդացիներին կհետեւեն կանադացիները: Այնուհետեւ կայծը կհասնի Մեծ Բրիտանիային, Գերմանիային` աֆղանական պատերազմում զինվորականների երկրորդ, երրորդ մատակարարներին»: Թերթը, միաժամանակ, նկատում է, որ Արեւմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ը, պետք է ընդունի, որ […]
Չորս պետությունները` Իրանը, Սուդանը, Կուբան և Սիրիան, նախկինի պես ԱՄՆ-ի կողմից դիտվում են որպես «ահաբեկչության հովանավորներ»: Այս պետությունները ներառված են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից կազմված համապատասխան ցուցակում` 2009թ. աշխարհում ահաբեկչության վերաբերյալ զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ Իրանը առավել ակտիվ կերպով աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին` Լիբանանում, Պաղեստինյան տարածքներում, Իրաքում եւ Աֆղանստանում: Զեկույցում ընդգծվում է, որ նախկինի պես […]
Օրերս Թեհրանում տեղի ունեցավ պարսկախոս երկրների ղեկավարների մեկօրյա գագաթաժողով, որին մասնակցեցին Իրանի, Աֆղանստանի եւ Տաջիկստանի նախագահները: Գագաթաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Աֆղանստանին եւ Տաջիկստանին կոչ է արել միանալ Իրանին` Ասիայում ՆԱՏՕ-ի ազդեցության դեմ պայքարում: «ՆԱՏՕ եվրոպական երկրները ցանկանում են ճնշում գործադրել Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի վրա: Սակայն եթե նրանք իրենց ճանապարհին բախվեն երեք անկախ, […]
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը հինգշաբթի ընդունել է Ադրբեջանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Սիլվիա Մայեր-Կայբիչին: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը` հղում կատարելով Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությանը: Ասադովը ընդգծվել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Ավստրիայի հետ բարձր մակարդակի հարաբերությունների հաստատմանը: «Մեր երկիրը հետաքրքրված է Ավստրիայի հետ բարձր մակարդակի […]




