Աջակցություն հայ գրողին. Այս վերտառությամբ հրապարակված տեղեկատվությունում թուրքական «Sabah» օրաթերթը հայտնում է, որ 30 թուրք մտավորականներ նամակով դիմել են Հայաստանի Հանրապտության նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ նամակով թուրք մտավորականները խնդրում են ներում շնորհել և ազատ արձակել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ձերբակալված և 3.5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանին: «Հավատում ենք, որ կօգնեք մեր ընկերոջը վերադառնալ […]
Քաղաքականություն
Ինչպես հաղորդում է Panorama.am կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին, երեկ կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել են բնապահապանության փոխնախարար Սիմոն Պապյանը և բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը։ Նշվում է,որ երեկ երեկոյան կառավարության թիվ երեք մասնաշենքը, որ հայտնի է որպես «նախարարությունների շենք», շրջապատված է եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչներով: Նրանք մոտ 40 րոպե աշխատակիցներին թույլ չեն տվել դուրս գալ, […]
Սիվիլիթաս հիմնադրամը, որը ղեկավարում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, դեկտեմբերի 28-ին հանրությանն է ներկայացրել իր տարեկան երկրորդ զեկույցը` «Հայաստան 2009. Խոստում եւ իրականություն» վերնագրով: Քննարկման հիմնական բանախոսներն էին Վարդան Օսկանյանը, ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Վարդան Օսկանյան. «Բնական է, որ իշխանությունը միշտ էլ փորձում է […]
Թուրք հայտնի քաղաքագետ Մուրաթ Սունգարը թուրքական «Milliyet» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ 2010 թվականը, մասնավորապես ապրիլ ամիսը, չափազանց դժվար ու բարդ տարի է լինելու Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: «Մեզ վրա կամաց-կամաց սկսելու են ճնշում գործադրել Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունները վավերացնել համար` առանց ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելու»,- կարծիք է հայտնել Սունգարն ու ընդգծել, որ […]
Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հայտարարել է, թե ղարաբաղյան հարցում Թուրքիայի իշխանություններն աջակցում են Ադրբեջանին` բոլոր մակարդակներում և կիսում վերջինիս դիրքորոշումները: Պոլուխովը տեղեկացրել է, թե թուրքական մեջլիսի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը վստահեցրել է, որ առանց ղարաբաղյան հարցում առաջընթացի` հայ-թուրքական արձանագրությունները մեջլիսի կողմից չեն վավերացվի: Պոլուխովը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումները` տարածաշրջանային ու […]
Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ` Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը քրեական գործ է հարուցել Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ, ով նախորդ շաբաթ, քուրդ քաղաքապետերի զանգվածային ձերբակալություններից զայրացած, մամուլի ասուլիս էր հրավիրել և կոպտորեն արտահայտվել թուրքական իշխանությունների հասցեին: Ըստ թուրքական լրատվամիջոցների` նա նույնիսկ իր հրապարակային ելույթում հայհոյել էր: Բայդեմիրը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով. «Թուրքական ինքնությունը, […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը –Մի քանի օրից հրաժեշտ կտանք 2009թ–ին, որը լի էր բազմաթիվ իրադարձություններով։ Ինչպե՞ս եք գնատատում անցնող տարին. ի՞նչ նվաճումներ ունեցանք, բնականաբար, բացթողումներ ևս եղան, որո՞նք էին 2009-ի ձեռքբերումներն ու դժվարությունները։ -2009թ. կարևորագույն իրադարձությունը ՀՀ նախագահի նախաձեռնած` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էր, որը բնութագրվեց իբրև համարձակ ու նախաձեռնողական […]
«Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում վերածվել է լուրջ գործոնի, քանի որ բոլոր հանգույցները հասնում են Հայաստան: 2009 թվականին վերականգնվեց նաև երկրի ներքին քաղաքական կայունությունը, ինչը շատ կարևոր էր»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Ինչպիսին կլինի 2010 թվականը. Խաչիկ Գալստյանի համոզմամբ, այն տքնաջան աշխատանքի տարի է լինելու: Անդրադառնալով 2009 […]
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ամփոփ անդրադարձավ 2009 թվականին կուսակցության ձեռքբերումներին: «2009 թվականը Գագիկ Ծառուկյանի և կուսակցության համար հագեցած ժամանակահատված էր: Տարին սկսվեց կուսակցության չորրորդ համագումարով, որին մասնակցեցին գործընկերներ Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից` Ռուսատանից, Խորվաթիայից, Չինաստանից»,- ներկայացրեց Խաչիկ Գալստյանը: Ապա հավելեց, որ համագումարի ժամանակ Գագիկ […]
«2009 թվականը իրադարձություններով հարուստ, հագեցած տարի է ինչպես մեր կուսակցության, այնպես էլ մեր երկիր համար. «Իհարկե, կան բազմաթիվ պրոբլեմներ, խնդիրներ, բայց պետք է ասել, որ 2009-ը ավելի լավ տարի էր, քան 2008-ը` հենց քաղաքական մթնոլորտի առումով»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: 2009-ը ծանր տարի […]




