Թուրքիան չի կարող Եվրամիության մասնակի անդամ դառնալ: Սա Ռեջեփ Էրդողանի խոսքերից է: Արտասանվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ հանդիպման ժամանակ: Թուրքիայի վարչապետն այս օրերին ավելի հաճախ է դժգոհություն հայտնում եվրոպական երկրների քաղաքականությունից: Իսկ ահա Ռուսաստանի մայրաքաղաքում Էրդողանը չի պատրաստվում բողոքել: Ռուս գործընկերոջ հրավերով հունվարի 12-13-ը Մոսկվա մեկնող Էրդողանը քննարկելու է ռուս-թուրքական հարաբերությունների […]
Քաղաքականություն
Ահա այսպիսի վերտառությամբ հրապարակված հոդվածում թուրքական «Cumhuriyet» թերթը հայտնում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները ծայրահեղ հետընթաց են ապրել: Այսպես` թուրքական հեռուստաեթերով թողարկվող «Քրդերի հովիտը» սերիալի կապակցությամբ իրենց դժգոհությունը հայտնելու համար Իսրայելի արտգործնախարարի օգնական Դեննի Այալոնը նախօրեին հանդիպել է Իսրայելում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Օղուզ Չելիքքոլի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի խորհրդարանանի` Քնեսեթի շենքում: Թուրք […]
Վաղը՝ հունվարի 12-ին ՀՀ Սահմանադական դատարանի կողմից կտրվի եզրակացություն՝ հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ։ Եզրակացությունը կուղարկվի ՀՀ նախագահին։ Եթե այն դրական լինի, արձանագրությունները կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը: Առայժմ չկա եզրակացություն, կան միայն կանխատեսումներ։ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով Սահմանադրական դատարանի եզրակացությունը դրական կլինի։ «Ընդհանրապես, ՍԴ-ն բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի՝ հաշվի առնելով ՀՀ […]
ՀՀ Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Հարությունյանին` Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող Արձանագրությունների կապակցությամբ Հարգելի պարոն Հարությունյան, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նրան, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել հավակնող Արձանագրություններն իրենց բնույթով և բովանդակությամբ ոչ թե Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների և հարաբերությունների զարգացման մասին պայմանագրեր են, այլ միջազգային Ծրագիր[1] է , և նախատեսված է ՀՀ սահմանադրական կարգը մի […]
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով Մարդինում կազմակերպված թուրք դեսպանների հետ երկրորդ կոնֆերանսին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը, ըստ որի Դավութօղլուն դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ոչ ոք թող չմտածի որ գծած սահմանները մշտական են։ Իհարկե, պետք է հարգենք սահմանները, բայց բարեկամության շրջանակներում, նույն եվրոպական կառույցի պես պետք է ընդունենք սահմանները։ Այս սահմանները պատից […]
Հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը «Hurriyet» թերթում ամփոփելով և գնահատելով անցնող 2009 թվականը, առավել նշանակալից իրադարձությունների շարքում հատկապես առանձնացրել է մինարեթների հարցով Շվեյցարիայում անցկացված հանրաքվեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա հոդվածը որոշ կրճատումներով. «Շվեյցարիան իր 7.6 մլն ազգաբնակչությամբ գտնվում է Եվրոպայի սրտում: Շվեյցարիացիների հիմնական մտահոգությունն իրենց ձեռք բերած բարեկեցությունը կորցնելու վախն է և շրջակա […]
Վաղը Սահմանադրական դատարանը կտա իր եզրակացությունը, թե ինչքանով են հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում ՀՀ օրենսդրությանը: ArmAr-ի հետ զրույցում խնդրի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը. «Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կտա դրական եզրակացություն: Հարցը քաղաքական է: Կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել, որ դա համապատաասխանում է ՀՀ օրենսդրությանը և ընդհակառակը` կոնկրետ փաստարկներով ապացուցել դրանց […]
1989թ. հունվարի 12 ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունը ընդունեց` ԼՂԻՄ-ում կառավարման հատուկ ձևի հաստատման և Արկադի Վոլսկու գլխավությամբ Հատուկ կառավարման կոմիտեի (ՀԿԿ) կազմավորման մասին Հրամանագիրը: Սույն հրամանագրով կասեցվեց ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների խորհրդի և ԽՄԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի գործունեությունը: Փաստորեն, հատուկ կառավարում մտցնելու մասին Հրամանագրի ընդունումը նշանակում էր ԼՂԻՄԻ փաստացի դուրսբերում Ադրբեջանական ԽՍՀ անմիջական ենթակայությունից: Ասենք նաև, որ […]
Այսօր` համաշխարհային տնտեսական ճգնաժամի, հակամարտությունների և պատերազմների ժամանակաշրջանում, մեծ թվով մարդիկ արդարացիորեն հուսալքված ու ընկճված են վատ լուրերի տարափից: Հայաստանն ու հայերը բացառություն չեն: 2010 թվականի շեմին, երբ հայերը գնահատում են իրենց սեփական իրավիճակը, շատ ուսանելի կլինի նրանց համար մի հետադարձ հայացք գցել 1918-20 թթ. նորանկախ Հայաստանում տիրող անտանելի պայմաններին: Երբ ընթերցում ես Հայաստանի Հանրապետության […]
21-րդ դարի առաջին տասնամյակի ավարտին աշխարհը բազմաթիվ փոփոխությունների առաջ կանգնեց: Համաճարակներն ու ֆինանսատնտեսական ճգնաժամը մոլորակի գլխավոր մարտահրավերներից էին, որոնց դեմ պայքարը, ցավոք, շարունակվելու է նաև 2-րդ տասնամյակում: Պայքարի ու քաղաքականության հավերժական այս շրջապտույտում երևույթներն ու իրադարձությունները այնքան արագ են փոխարինում իրար, որ մարդիկ չեն էլ հասցնում հասկանալ` ինչ կատարվեց, ինչու կատարվեց ու ինչպես արձագանքել: Երևույթներ […]




