Քաղաքականություն

Հոկտեմբեր 5, 2009թ. 16:44

Հարցազրույց քաղաքագետ Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ –Պարոն Մելիք-Շահնազարյան, հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ արտահայտվող  տեսակետները խիստ հակասական են: Հիմնականում առկա է անհանգստություն, որ դրանք հղի են լուրջ վտանգներով: Ձեր կարծիքը: -Հայ-թուրքական արձանագրություններում կան մի շարք կետեր, որոնց հետ ես ամենևին համաձայն չեմ: Նախ` իմ անհանգստությունն առնչվում է սահմանի ճանաչման խնդրին. եթե մենք ճանաչում ենք  ներկայիս սահմանը, ապա […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 16:39

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ «Եթե հեռուստաէկրանը կրակում է անհրաժեշտ ռազմամթերքով անհրաժեշտ մարդկանց` ուրեմն այն լավն է»: Մարշալ Մաքկլուեն[1] 2009 թվականի հոկտեմբերի 5-ից կգործի Ադրբեջանի առաջին միջազգային հոռուստաալիքը`«ATV International» («ATV Int»), որն ունի նաև հայերեն հեռարձակման բաժին: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը` հղում անելով ATV-ի լրատվական բաժնի ղեկավար Վագիֆ Հայդինօղլու խոսքերին: «ATV Int»-ը հաղորդումները կհեռարձակվեն […]


Հոկտեմբեր 3, 2009թ. 11:01

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Armar.am կայքի շրջանակներում շարունակում ենք հրապարակել մեր վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանի պատկերացումները` Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ:


Հոկտեմբեր 2, 2009թ. 12:05

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Հասարակական կարծիքը ֆիզիկական առարկայի նման մի բան է: Այսինքն հասարակական կարծիքն այն չէ, ինչը ես կամ մենք կիսում ենք` հակառակը, այն ինքնուրույն, անկախ մեր կամքից մեզ պարտադրում է  իր իրականությունը, ստիպելով մեզ` հաշվի նստել իր հետ: Խոսե Օրտեգա-Ի-Գասսետ Ընդունված է համարել, որ սոցհարցումներն իրականացվում են` կոնկրետ հարցի նկատմամբ հասարակական կարծիքը պարզելու նպատակով:    Սակայն  […]


Հոկտեմբեր 1, 2009թ. 16:56

Այսօր Խորհրդարանում սկսվել են հայ-թուրքական արձանագրությունների շուրջ լսումները: Խորհրդարանական հիշյալ միջոցառման ընթացքում հնչած կարծիքներից է հիմնականում կախված այն հարցի պատասխանը, թե կվավերացնի՞, արդյոք, Ազգային ժողովը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված վերոնշյալ փաստաթուղթը, թե` ոչ: Նախաստորագրված արձանագրությունների դրույթներն երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկեց նաև Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ: Իսկ այսօր` հոկտմբերի 1-ին, մեկնարկում է Հայաստանի […]


Սեպտեմբեր 29, 2009թ. 13:24

Հարցազրույց` ԱԺ ՀՅԴ  խմբակցության անդամ Հրայր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ – Հայաստանում նկատելի են ներքաղաքական նոր իրավիճակներ: Մի կողմից  տարբեր գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ հայտարարում են, թե առաջիկայում հնարավոր է համագործակցեն միմյանց հետ, մյուս կողմից` նախկինում սերտ համագործակցության եզրեր ունեցող կուսակցությունները հրաժարվում են համագործակցությունից: Այս գործընթացներին  զուգահեռ, ճաքեր են տալիս ընդդիմադիր կեցվածք ունեցող կուսակցությունները: Ըստ Ձեզ, ինչո՞վ են […]


Սեպտեմբեր 29, 2009թ. 12:25

Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից որոշ ժամանակ անց սկսված և տարբեր ձևաչափերով ընթացող հայ-թուրքական հրապարակային ոչ պաշտոնական և ոչ հրապարակային բնույթ կրող պաշտոնական շփումներն ու բանակցությունները հանգեցրին միջանկյալ մի հանգրվանի, որ բոլորիս արդեն հայտնի է  Շվեյցարիայում նախաստորոգրված երկու արձանագրությունների ու դրանց կից հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ժամանակացույցի տեսքով: Փաստաթղթերի հրապարակումը սեպտեմբերի 1-ին, ինչպես և կարելի […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 15:17

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Ամերիկացի սոցիոլոգ-հոգեբան Սողոմոն Աշը (Ash S., 1951) ընկալման ճշտությանը վերաբերող գիտափորձի անվան տակ` կամավորին նստեցնում էր մի սենյակում, ևս հինգ կամավորների հետ, որոնք իրականում   գիտափորձի մասնակիցներ էին, հետևապես` գիտափորձի կազմակերպիչների կողմից նախօրոք հրահանգավորված: Նրանց ցուցադրում են չորս գիծ` ABCD, որոնցից A և C-ն  ունեն հավասար չափեր, իսկ մյուսները` տարբեր: Փորձի մասնակիցներին խնդրում են […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 21:05

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից նախաստորագրված արձանագրությունների հասարակական քննարկումները շարունակում են բացահայտել երկու երկրների ղեկավարների իրական տրամադրվածությունը հակառակ կողմի հանդեպ: Չնայած այն հանգամանքին, որ թե’ Երևանը, և թե’ Անկարան շարունակում են բարձրաձայնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրենց վճռականության մասին, այնուամենայնիվ, փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն այդքան էլ անկեղծ […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 16:21

Մեր երկիրը կանգնած է կարևորագույն պատմական և քաղաքական որոշման առաջ, և Սիվիլիթասում մենք հավատում ենք քաղաքական բանավեճի կարևորությանը: Բայց այս արձանագրությունների դեպքում, կարծում եմ, որ քննարկումը շեղվել է ճիշտ ուղուց: Մենք ոչ միայն կանգնել ենք փաստի առաջ, այլև ասվում է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել և որ այդ փաստաթղթերը որևէ նախապայման չեն պարունակում: Այս արձանագրությունները […]