«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը վաղվա դատական նիստից առաջ ուղերձ է հղել. «Վաղը Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008 թ. մարտի 1-ից առաջ և հետո Հայաստանի Հանրապետության Քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի հետապնդումների հեթական դրսևորումն է։ Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը […]
Քաղաքականություն
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանի խոսքերով, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նպաստեց Հայաստանի ընդդիմադիր դաշտը: «Փաստարկ» ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զույգ արձանագրությունների մասին` Ռուբեն Հակոբյանը նշեց, որ արձանագրությունները սահուն կերպով ստորագրվեցին եւ սահուն կերպով էլ կվավերացվեն, որովհետեւ, ըստ նրա, հայկական ընդդիմությունը ոչինչ չարեց այն կանխելու համար: «Հայկական ընդդիմությունն իր […]
Միջազգային հանրությանը վաղուց հայտնի է, որ պատերազմի դեպքում նախահարձակ եղած կողմը մեկ զոհի դիմաց յոթն է տալի: Տեղյա՞կ է, արդյոք, այս մասին ադրբեջանական հասարակությունը, Իհարկե ` ոչ: Տեղյա՞կ են ադրբեջանցի մայրերը, որ պատերազմի սկսման դեպքում առաջին զոհերն իրենց տղաներն են լինելու, որ սահմանը պահողը Ալիևի բարեկամները չեն, այլ հասարակ ադրբեջանցին: Վստահ եմ, որ […]
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վտանգավոր խաղ է համարում Հայաստանում ծավալվող ներկայիս ներքաղաքական խմորումները, որոնք կարող են խանգարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա քայլերին. «Կատակ բան չէ, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կանգնել ու փոքր Հայաստանի Արտաքին գործերի նախարարի ստորագրմանն էր սպասում: Ինչպես մենք ենք հասկանում խնդրի լրջությունը, այնքան էլ նրանք են հասկանում, դրա համար էլ մենք […]
Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նախաստորագրված արձանագրությունը նախանշում է` իրականացնել պատմական հարթության երկխոսություն, այդ թվում պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրություն, դրանց միջոցով գոյություն ունեցող խնդիրները հստակեցնելու և առաջարկներ ձևակերպելու համար: Ի՞նչ արխիվների ու փաստաթղթերի ուսումնասիրման մասին է խոսքը, ի՞նչ պետք է հստակեցվի. պատմական անհերքելի իրողությո՞ւնը, որի անունն է Հայոց Ցեղասպանություն, […]
Վահրամ Միրաքյան 2003-2004 թվականներից սկսած` Ադրբեջանում Իլհամ Ալիևի հրահանգով հիմք դրվեց նոր տեղեկատվական քաղաքականության, և այդ գործընթացն ուղեկցվեց գրաքննությամբ ու լրատվամիջոցների տոտալ վերահսկողությամբ (չնայած նախկինում էլ ադրբեջանական լրատվամիջոցներն առանձնապես ազատ և անկախ չէին): Վերջերս Ադրբեջանում տեղեկատվական դաշտի տոտալ վերահսկման քայլերն ակտիվանում են: Այս տարվա սկզբում արգելվեց միջազգային հեռուստաընկերությունների (CNN, OPT, PTP, Euronews) և ռադիոընկերությունների (BBC, […]
Հարցազրույց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ: -Պարոն Ամիրխանյան, ցանկացած պայմանագիր ենթադրում է զիջում: Ըստ Ձեզ, ո՞րն է զիջման գինը` մեր դեպքում: – Ինձ համար անընդունելի է նման հարցադրումը: Յուրաքանչյուր պայմանագիր ենթադրում է որոշակի քաղաքակիրթ հարաբերությունների դաշտի ստեղծում, ուր դեռևս «կռիվը» չսկսված` չի կարող խոսք գնալ որևէ զիջման մասին: Իսկ հարաբերությունների դաշտ ձևավորվում է որոշակի քննարկումների […]
Թամարա ՎԱՐԴԱՆՅԱՆ պատմական գիտությունների թեկնածու Հայությունն այսօր գտնվում է պատմական կարևորագույն փուլում՝ ջրբաժանի առջև։ Ընտրություն է կատարվելու ոչ թե սահման բացել-չբացելու ուղղությամբ, ինչն ամենևին էլ մեզանից կախված չէ թեկուզ միայն այն պատճառով, որ սահման փակողն էլ են թուրքերը, բացողն էլ։ Ընտրությունն այլ տիրույթում է. Հայ ազգի ապագայում գոյատևելու և զարգանալու խնդիրն է, որն էլ պայմանավորված […]
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Նախագահը Բեյրութում հանդիպում է ունեցել Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը մասնակցել է իր` Բեյրութ կատարած այցելության առիթով տրված ընթրիքին: Դիմելով ընթրիքի մասնակիցներին` Սերժ Սարգսյանն ասել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր […]
Հայ-թուրքական արձանագրությունների և Արցախյան հարցում զիջողականության դեմ երեկ յուրահատուկ ակցիա էին կազմակերպեր ՀՀ և ԼՂՀ տարբեր շրջանների երիտասարդներ: Հոկտեմբերի 5-ին Հայաստանի մի շարք սրբավայրերում ժամը 17:00-ին տեղի ունեցավ հավաքական աղոթք, որի ընթացքում ներկաների կողմից ընթերցվել և եկեղեցիների խորաններին խորհրդանշաբար հանձնվել է «Վասն կենաց և զօրութեան աշխարհիս Հայոց» մաղթանքը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սբ. Գայանե վանքում, Դադիվանքում, […]




