«Համաշխարհային ասպարեզում ուժի հիմնական վերկտորները կիսում են այն հիմնական գաղափարը, որ հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի կերպ չի կարելի կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախի հարցի կարգավորման հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ընդ որում, ըստ պարոն Սաֆրաստյանի, Թուրքիայի կողմից այս երկու գործընթացները մեկը մյուսով պայմանավորելը ոչ մի ազդեցություն չի թողնում բարձր ատյաններում ու միջազգային ասպարեզում, […]
Քաղաքականություն
«Ադրբեջանի առաջնորդի այն հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստ է ուժով ետ բերել հայերի կողմից «գրավված» տարածքները, վկայում են միայն այն մասին, որ այդ երկիրը դեռ պատրաստ չէ հրաժարվել իր գերնպատակից, փաստացիորեն, վերահսկել Հայաստանի ու ԼՂՀ տարածքները, որոնք թուրքական ու ադրբեջանական առաջնորդներն իրենց բաժանող սեպ են համարել »,-գրում է Արցախի անկախ վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը: Ամենացնցողը, սակայն, […]
ArmAr.am-ի զրուցակիցն է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը -Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո սփյուռքահայությունն իր մտահոգությունն արտահայտեց դրանցում տեղ գտած մի շարք դրույթների առնչությամբ։ Սփյուռքահայության հետ ՀՀ նախագահի հանդիպումից հետո էլ կարծես թե այդ մտահոգությունները չփարատվեցին… -Մտահոգությունները չեն կարող միանգամից փարատվել, դրանք միշտ կան, որովհետև, ինչպես ՀՀԿ համագումարում նշեց ՀՀ նախագահը, մենք Թուրքիայի հետ աշխատանքների կազմակերպման […]
Ինչպե՞ս է գնահատվում Թուրքիայի` Եվրամիություն մուտք գործելու հնարավորությունները: Նման հարցով իր անգլիացի պաշտոնակցին է դիմել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Էրդողանի մտահոգությունները կապված են Եվրամիության նոր` ոչ թուրքասեր նախագահ Հերման Վան Ռոմպեայի ընտրությամբ: Ադրբեջանական «Bakililar» պարբերականը Թուրքիայի` եվրաընտանիք ներխուժելու փորձերը անհիմն է համարում, այն համոզմունքով, որ` «Եվրամիությունը մոտակա տարիներին Թուրքիային իր կազմում ընդգրկելու միտք անգամ […]
«Բավականին կառուցողական և հետաքրքիր համաժողով էր։ ՀՀ նախագահը լուրջ վերլուծության ենթարկեց երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրները, և հնչեցրեց կարևոր հարցադրումներ։ Նա իր ելույթում կարևորեց կուսակցական կառույցների և կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձավ կուսակցականի կերպարի, նրա մակարդակի, գործունեության վրա։ Ամենագլխավոր շեշտադրումը, որ արեց ՀՀ նախագահը` քաղաքական երկխոսությունն է, այն, որ մենք պարտավոր ենք ոչ թե բանավիճել, կռվել, միմյանց […]
Հարցազրույց ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ -Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀԿ ներկայացուցիչները իշխանության բոլոր թևերում են։ Միայն վարչապետն էր անկուսակցական, նա էլ անցավ ՀՀԿ շարքերը։ Ժամանակին նույն կերպ` ամենուր էր ՀՀՇ-ն, հիմա՝ ՀՀԿ-ն է։ Վտանգավոր միտումներ այստեղ չե՞ք տեսնում։ -ՀՀԿ-ն կարող էր, դեռ ի սկզբանե` խորհրդարանային ընտրություններից հետո, կուսակցության անդամներով ձևավորել ամբողջ կառավարությունը. […]
«Մեր քաղաքաքացիները լուրջ սպասումներ ունեն մեր կուսակցությունից, և դա հասկանալի է: Եվ այսօր` ՀՀԿ համագումարում մենք մեկ անգամ ևս վերահաստատեցինք, որ վճռական ենք տրամադրված մեր դիրքորոշումներում, մեր գործողություններում և պատրաստ ենք կատարել մեր խոստումները: Մենք համոզված ենք, որ մեր ընտրած ճանապարհն իսկապես հուսալի է»,- անդրադառնալով համագումարում հնչած ելույթներին ու կուսակցության հետագա գործունեությանը ArmAr.am-ի թղթակցի հետ […]
Սիրելի’ հանրապետականներ, Հարգարժա’ն հյուրեր, Տիկնա’յք և պարոնա;յք, Ուղիղ երկու տարի առաջ Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարում ելույթ ունենալով ձեր առջև` ես անդրադարձա լրջագույն մարտահրավերներին ու խնդիրներին, որոնցով լի էր աշխարհն այն ժամանակ և այն քայլերին, որոնք ըստ իս պետք է ձեռնարկեր մեր երկիրը` դրանց դիմագրավելու և Հայաստանը ժամանակակից ժողովրդավարական, մրցունակ երկիր դարձնելու համար: Այդ մարտահրավերներն ու […]
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Մարսել քաղաքի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումին և ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության անդամ Քրիստիան Բատային: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Ա. Պետրոսյանը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները բնորոշել է բարեկամական ու ջերմ, որոնց զարգացման համար […]
Ռուսական գործակալության և հայ-ադրբեջանական տեղեկատվական նոր ճակատամարտի մասին Ամիսներ առաջ հայկական բլոգերական խմբերի պահանջով և համագործակցությամբ ռուսական տեղեկատվական և լեզվաուսուցման խոշորագույն Franklang գործակալությունը փոխեց Հայաստանի և Ադրբեջանի մասին տեղեկությունները` տեղադրելով դրանցում երկու երկրների իրական, գործող քարտեզները: Բնականաբար, նոր տեղեկություններում և քարտեզներում Արցախը ներկայացված է որպես հայկական տարածք: (Դրանց ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հոդվածի վերջում […]




