«Ւնչո՞ւ է Արևմուտքը կողմ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը». ArmAr.am-ի հարցին պատասխանում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը: Արևմուտքըª ԱՄՆ-ը և Եվրոպական Միությունը, միանշանակորեն կողմ են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական-միջպետական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը: Իհարկե, այս հարցում նույն դիրքորոշմանն է նաև Ռուսաստանը: Շվեյցարիայում երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության ստորագրման արարողությանը Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Լավրովի, […]
Քաղաքականություն
Նոյեմբերի 22-ին Մյունխենում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որի ընթացքում դարձյալ կքննարկվեն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները: Փորձագետների և վերլուծաբանների կարծիքով, մյունխենյան հանդիպումը կավարտվի նույնքան անարդյունք, որքան Սարգսյանի և Ալիևի վերջին հանդիպումներն էին: Ուստի երկու նախագահների մոտալուտ հանդիպման թեման չի արժանացել անհրաժեշտ ուշադրության ո’չ տեղական, և ո’չ միջազգային մամուլում: Այնինչ իրավիճակն իսկապես բեկումնային […]
Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության զինվորական կցորդ գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևն այսօր բողոք է ներկայացրել Վրաստանի արդարադատության նախարարություն՝ Ջավախքի հայ վետերանների «Ջավախք» ընկերության գրանցման դեմ։ ArmAr.am- ի խնդրանքով` զինվորական կցորդի «մտահոգությունների» շուրջ իր տեսակետն արտահայտեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ` Շիրակ Թորոսյանը։ Նա նշեց, որ զինվորական կցորդի անհանգստություններն անտեղի են, բայց […]
Հայաստանի շուրջ բուռն զարգացումներ են տեղի ունենում. Գրեթե ամեն օր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ու ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման շուրջ դիրքորոշումներ են հնչեցնում գերտերությունների ղեկավարները։ Նման իրավիճակում հասկանալի չէ, թե ի՞նչ է տեղի ունենում հայաստանյան ներքաղաքական դաշտում, և, արդյո՞ք, մեր քաղաքական ուժերն ի զորու են անհրաժեշտության դեպքում` հանուն ազգային շահի, համախմբվել: ArmAr.am-ի այս դիտարկմանն ի պատասխան, Հայաստանի […]
2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Թբիլիսիում փլուզվել է 1356 թվականին կառուցված Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին: Այն մասին, որ եկեղեցին գտնվում է ահավոր վիճակում, հայկական կողմը բազմիցս ահազանգել է Վրաստանի իշխանություններին: Առաջին ճաքերը Սբ. Գևորգ եկեղեցու պատերին հայտնվել էին դեռևս 1980 թվականին, իսկ 1990 թվականին եկեղեցու շենքը դասվել է վթարային շինությունների շարքին: Մեկ տարի անց […]
Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավումը ադրբեջանական կողմի համար հիստերիկ ցնցումների պատճառ դարձավ, զայրույթով են ընդունում հատկապես թուրք քաղաքական գործիչները: Թեմայի շրջանակներում ArmAr.am-ի թղթակիցը զրուցեց Թուրքիայի խորհրդարանի անդամ, Գարահիսարից պատգամավոր ընտրված Ահմեդ Քոջայի հետ: Վերջինս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից է և աչքի է ընկնում իր առաջադեմ հայացքներով, հատկապես, հարևանների հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերում: […]
Շատ հաճախ տրվելով ներքաղաքական` մանր ու ճղճիմ խնդիրներին, մոռանում ենք, որ ազգովի կանգնած ենք արտաքին լուրջ մարտահրավերների առաջ, որոնց դիմակայելու համար մեզանից պահանջվում է միասնություն և համախմբում: Սակայն հարց է առաջանում, արդյոք հայաստանյան քաղաքական դաշտում կա՞ն այնպիսի ուժեր, որոնք ի զորու են անհրաժեշտության պահին համախմբել ազգը և ուղղորդել` ազգային նպատակների իրականացման: ArmAr.am-ի հետ զրույցում […]
Իբրև այս հարցի պատասխան, սովորաբար, մեջբերվում է պաշտոնական դիրքորոշումը, որի հուզական երանգավորումները մի կողմ դնելու դեպքում կստանանք մի պատճառաբանություն, համաձայն որի ԼՂՀ ճանաչումը կարգավորման գործընթացի վերջին փուլն է, և եթե շտապողականություն հանդես բերենք, կարող ենք մեծապես վնասել մեր ձեռքբերումները: Նկատենք, որ տվյալ պարագայում եզրափակիչ բառերի գաղտնազերծումը հանգեցնում է հետևյալին` ձեռքբերումը խաղաղությունն է, վնասելը` նոր պատերազմի […]
ՀՅԴ խմբակցությունն օրերս հանդես է եկել «Հողային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որի համաձայն սահմանամերձ տարածքներում` 25 կմ խորությամբ հողատարածքի ձեռքբերումը պետք է որոշակի սահմանափակումների ենթարկվի: Հարցի առնչությամբ ArmAr.am-ը դիմեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանին, ով և մեկնաբանեց առաջարկված փոփոխությունների անհրաժեշտությունը. «Մենք ազգային անվտանգության խնդիր ունենք: Մտավախություն կա, որ օտարերկրյա անձինք ու իրավաբանական կազմակերպությունները կարող են […]
Սփյուռքահայությունը շարունակում է խիստ մտահոգված մնալ հայ- թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացով: Ինչպես նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը, այդ մտահոգությունը պայմանավորված է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացով և Ղարաբաղյան խնդրով: Խոսելով վերջին շրջանում հաճախ արտահայտվող այն անհանգստության մասին, թե սկսված գործընթացը կարող է սեպ խրել հայության երկու հատվածների միջև և նպաստել հայության […]




