Քաղաքականություն

Հունիս 23, 2014թ. 21:03

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել՝ ասելով. «Անշուշտ դուք տեղեկացված եք, որ Ադրբեջանում ապրիլի 19-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց հանրահայտ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ ակտիվիստներ՝ Արիֆ և Լեյլա Յունուսները, ապրիլի 29-ին հրավիրվեցին ոստիկանություն՝ հարցաքննության: Նրանք այն հազվադեպ հանդիպող ադրբեջանցիներից են, ովքեր մասնակցում էին «Մարդիկ մարդկանց համար» կամ […]


Հունիս 22, 2014թ. 19:29

Կարո՞ղ ենք հուսալ, որ եվրոպական կառույցը այս անգամ ի զորու կլինի համարժեք գնահատական տալու Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարումներին, այլեւ հայատյացությունը պետական քաղաքականություն հռչակած երկրի քայլերին, դժվար է ասել…


Հունիս 19, 2014թ. 22:05

Ադրբեջանի հասարակությունը՝ վերից, վար, հայատյաց է, և դա տարբեր իրավիճաներում, տարբեր դրսևորումներ է ունենում: Այս անգամ ադրբեջանական ագրեսիայի ողջ բացասական էներգիան իրենց վրա զգացին Բաքու մեկնած հայ պատվիրակները:


Հունիս 18, 2014թ. 00:14

ԵԽ ԽՎ համազեկուցողները վերջին անգամ Հայաստան էին այցելել 2012թ. հունվարին: Այսօր դարձյալ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը Երևանում են: Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնախմբի համազեկուցողների ժամանումը նշանակում է, որ մեր երկիրը դեռևս շարունակում է մնալ ԵԽ ԽՎ մոնիտորինգի տակ: Բայց մի ուշագրավ դիտակում. համազեկուցողները, որոնք երեկ ամբողջ օրվա ընթացքում մեկը մյուսի հետևից փակ դռների հետևում հանդիպում […]


Հունիս 17, 2014թ. 23:57

Հունիս 14-ին Հայաստան հասավ ուրախալի լուրը. սիրիական բանակի առաջապահ ստորաբաժանումները մուտք են գործել հայաշատ Քեսաբ ու քաղաքի հրապարակում բարձրացրել սիրիական դրոշը՝ Քեսաբն ազատագրված է։ Թեմայի շուրջ զրուցեցինք արաբագետ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ


Հունիս 15, 2014թ. 21:08

Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի դեպքում ավտոմատ կերպով խորհուրդը քննակում է վտանգի չափն ու օգնում Հայաստանին: Մինչդեռ առ այսօր, չնայած սահմանային միջադեպերի, ՀԱՊԿ-ի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել ի պաշտպանություն Հայաստանի անվտանգության: Ինչո՞ւ


Հունիս 11, 2014թ. 15:35

Թեև զարմանալի չէ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են իրենց պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն վերջին բացահայտումները հաստատել են նրանց գաղտնի ծրագրերը:


Հունիս 7, 2014թ. 00:45

Թուրքը հասկանում է միայն ուժի լեզուն: Այդ զսպող հակընդդեմ ուժը կա, ինչը մենք առանց վարանելու գործի կդնենք, եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չտան:


Հունիս 6, 2014թ. 00:34

Իրանի իշխանությունների ներկայացուցիչները Հայաստանի առնչությամբ իրենց հայտարություններում մշտապես երկու կարևոր շեշտադրում են անում` քաղաքական կամքի դրսևորում և առանց երրորդ կողմի միջամտության համագործակցություն: Իսկ սրանք պատահական մեսիջներ չեն:


Հունիս 4, 2014թ. 18:18

…եթե շեշտվում է` Հայաստանն ու Արցախը տարբեր պետություններ են, մտահոգ չե՞ք, որ հենց դրանով իսկ մեզ ուղղակի կպարտադրվի մաքսակետ դնել: Ուրեմն, նման անակնկալից խուսափելու լավագույն միջոցը, արդյո՞ք, այն բացառող պայմանավորվածության ամրագրումը չէ համապատասխան փաստաթղթում: