Քաղաքականություն

Հոկտեմբեր 1, 2013թ. 19:28

«Ժամանակակից Հայաստանի դրոշը ստեղծվել է աքսորում: Պնդում են, որ գույներ սկիզբ են առնում հնագույն ժամանակների` մ.թ.ա. II-րդ դարի հայկական խորհրդանշից»,- գրված է Տալլինում հրապարակված «Հանրապետություններ և դրոշներ» հանրագիտարանում: Գրքում գրված է, որ հայերը Եվրոպայի առավել հին ինքնուրույն առանձնացած էթնիկ խմբերից մեկն են: 2,5 հազար տարի առաջ այլ ազգերից ազատվելով` նրանք բնակեցրել են Կովկասյան հարթավայրի լեռների […]


Հոկտեմբեր 1, 2013թ. 18:09

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ հաճույք է վերստին այցելել բարեկամ Ֆրանսիա, տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը: Հանրապետության նախագահը գոհունակությամբ է նշել, որ երկու […]


Հոկտեմբեր 1, 2013թ. 16:15

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հայաստանի նախագահի աշխատատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերջին քսան տարիների ընթացքում շարունակական զարգացում են ապրել` հասնելով պատմականորեն ամենաբարձր մակարդակին: Հայաստանի և […]


Հոկտեմբեր 1, 2013թ. 15:13

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը: Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նիստից հետո հրավիրված ասուլիսում հանձնաժողովի համանախագահները` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը կարևորել են ծրագրի իրականացումը և նշել, որ այժմ երկու պետությունների կառավարություններն աշխատելու են դրանում ներառված նախագծերն […]


Սեպտեմբեր 30, 2013թ. 15:00

Այսօր խորհրդարանը սկսեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուի՝ Գևորգ Կոստանյանի թեկնածության քննարկումը, որն անցավ աննախադեպ հանդարտության ու փոխըմբռման մթնոլորտում: Հազվադեպ երևույթ է, երբ խորհրդարանի քաղաքական ընդդիմությունը, այն էլ գլխավոր դատախազի թեկնածուի հանդեպ կարող է այսչափ բարեհաճ տրամադրված լինել: Նախօրեին ՀԱԿ-ն իր կարծիքը հայտնել էր՝ Գևորգ Կոստանյանին շանսեր տալու և նրա […]


Սեպտեմբեր 28, 2013թ. 23:42

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Ժակ Ֆորը (Ֆրանսիա) նախօրեին Նյու-Յորքում համատեղ հանդիպում են անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում: Հայտարարության համաձայն, նախարարները և […]


Սեպտեմբեր 26, 2013թ. 00:36

Հայկական երկու հանրապետությունները մեկ միասնություն են, մեկ օրգանիզմ ու ցանկացած նման փորձ, լինի հյուսիսից, թե հարավից, արևելքից, թե արևմուտքից, ձախողման է դատապարտված:


Սեպտեմբեր 23, 2013թ. 23:32

Իրանի յետխաթամիական ժամանակաշրջանում հրապարակ իջած ահմադինեժադական 8-ամեայ արտաքին քաղաքական կուրսը թէեւ ընդհանուր սկզբունքների ու ռազմավարական-նպատակային առումներով անփոփոխ, բայցեւայսպէս՝ մարտավարական-վարքագծային առումներով փոփոխութիւն կրեց՝ խիստ յարձակողապաշտ-ագրեսիւ դրսեւորումներով…. Արդիւնքում. ա- ԱՄՆ-Արեւմուտքի կողմից (մասնաւորապէս եւրոպական երկրներ) եւ յատկապէս Իսրայէլի դրդմամբ՝ խիստ մեկուսացման դիրք որդեգրւեց Իրանի նկատմամբ, բ- Միեւնոյն մեկուսացման քաղաքականութեան արդիւնքում՝ Իրանի ազգային-պետական շահերը խարխլող ծանրակշիռ քաղաքական եւ տնտեսա-առեւտրային […]


Սեպտեմբեր 23, 2013թ. 23:22

Սերգեյ Սարգսյան «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը, դիվանագիտորեն և վերամբարձ ոճով հայտարարելով այն մասին, թե հակասություններ չկան Եվրոպական և Մաքսային միություններին Հայաստանի ինտեգրման գործընթացներում, այնուամենայնիվ, հասկանալ են տալիս, որ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման և Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներում կարող են լինել և, ամենայն հավանականությամբ, կան […]


Սեպտեմբեր 22, 2013թ. 18:46

Մեր ամբողջ պատմությունը եղել է անկախություն ձեռքբերելու գործընթաց, բոլոր դարաշրջաններում՝ արտաշիսյանների ժամանակից սկսած մինչև հիմա, քանի՜ արքայական հարստություն ենք փոխել, մեր մղած պատերազմիների մեջ միշտ եղել է անկախության ձգտումը՝ Հռոմից, Պարսկաստանից, արաբներից, թուրքերից, այսինքն, անկախության, ազատության գիտակցումը, որ հատուկ է բոլոր նորմալ մարդկանց, հայի գեների մեջ ամրացած ու անջնջելի ցանկություն է: Այլ բան է, որ դեռ չգիտենք՝ ինչպե?ս այն օգտագործել: