Քաղաքականություն

Սեպտեմբեր 20, 2013թ. 01:50

Չեմ զլանա ու անընդհատ կկրկնեմ, որ մեզանում խեղաթյուրված է հայրենիք, հայրենասիրություն հասկացությունները: Այն հաճախ նույնացնում են գավառամտության հետ: ԱՄՆ քաղաքացին հպարտությամբ կարող է ասել՝ ես սիրում եմ իմ հայրենիքը, բայց եթե հայ մարդն է դա ասում՝ արժանանում է արհամարանքի…


Սեպտեմբեր 20, 2013թ. 01:40

(Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առիթով) Քսաներկուերորդ սեպտեմբերի 21-ի նշումը Հայաստանի Հանրապետության ժամանակակից գերխնդիրների վրա է հրավիրում բոլորի ուշադրությունը: Պետք է անպայման արձանագրել, որ 22 տարին պատմության մեջ ակնթարթային ժամանակի հղացքը ունի. այսուհանդերձ ամենաբարդ պայմաններում, ապրելու, արարելու, զարգանալու, բայց մանավանդ սահման պաշտպանելու հրամայականները դժվար իրագործելի առաջադրանքներ են: Այստեղ համեմատական տրամաբանությունն ինքն իրեն պարտադրում է իրադրությունների […]


Սեպտեմբեր 19, 2013թ. 00:36

«Արմինֆո» գործակալության հարցազրույցը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ -2013 թվականի նոյեմբերին Հայաստանը մտադիր է Վիլնյուսում ստորագրել Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը: Որքանո՞վ է նպատակահարմար այդ պայմանագրի ստորագրումը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դա կարող է սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ: -Բանն այն է, որ Հայաստանում, մեծ հաշվով, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքման […]


Սեպտեմբեր 19, 2013թ. 00:15

Անկախության հռչակումից հետո ՀՀ-ում աստիճանաբար ի հայտ եկած ու ձեւավորվող հասարակական ու մշակութային, ընկերային ու քաղաքական հիմքից իսկ մերժելի հոռի երեւույթները պայմանավորված են ՀՀ-ի ընտրած զարգացման արտաքին եւ ներքին քաղաքական կողմնորոշումներով, որոնց մեջ գերակա են երկուսը` ինտեգրման ուղղության ընտրությունը եւ ազատ շուկայի ընտրությունները: Առաջինը ուղղորդվում է քաղաքական որոշակի չափորոշիչներով, երկրորդը տնտեսական: Երկու դեպքում էլ ՀՀ […]


Սեպտեմբեր 18, 2013թ. 23:47

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-1996 թթ. ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող՝ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայումս Ռուսաստանի ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Կազիմիրովը: – Պարոն Կազիմիրով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գրեթե 20 տարիների ընթացքում գործընթացը ոչ միայն դոփում է տեղում, այլև գրեթե փակուղում է հայտնվել Ռամիլ Սաֆարովի հերոսացման […]


Սեպտեմբեր 18, 2013թ. 22:49

Բայց գուցե մարդիկ, ովքեր կարդացել են Գառն ու գայլը, շարունակում են վախենա?լ…: Ուզում ենք համոզված լինել, որ այդպես չի լինի: Հայաստանի իշխանությունը չի կարող գնալ այնպիսի քայլի, որը կարող է վտանգել մեզ համար ամենից կարևոր արժեքը՝ մեր անկախությունը:


Սեպտեմբեր 18, 2013թ. 01:49

Եվրասիական միությունը ձևավորում է աշխարհաքաղաքական բևեռ, որի առանցքում Ռուսաստանը և Չինաստանն են: Սա է խնդիրը, Հայաստանն այս գործընթացի մեջ է մտել:


Սեպտեմբեր 17, 2013թ. 15:48

Բենզալցակայաններ սարքելու փոխարեն եկեք Արցախ ու Արաքսի հովտում ներդրումներ արեք, համոզված եղեք, մեկ տարում ձեր կատարած ներդրումներն ամբողջությամբ կվերադարձնեք՝ կրկնապատկված:


Սեպտեմբեր 16, 2013թ. 22:53

Սիրիայի կառավարական զորքերը Համա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած բախումների ընթացքում ոչնչացրել են Ադրբեջանի քաղաքացու, ով մարտնչում էր ընդդիմության զինյալների շարքերում: Փաստը հաստատել են ադբեջանական լրատվամիջոցները, որոնք նշել են, որ Աբու Յահյա անունով Ադրբեջանի քաղաքացին Սիրիայում կռվել է կառավարական զորքերի դեմ՝ չեչեն Աբու Օմարի ջոկատի կազմում: Նա ծանր վիրավորվել է սեպտեմբերի 13-ին սիրիական Համա քաղաքի մերձակայքում՝ […]


Սեպտեմբեր 16, 2013թ. 22:44

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Ռումինիայի արտգործնախարարի՝ ԼՂՀ հիմնախնդրին վերաբերող հայտարարությանը, որը տարածվել է արդբեջանական լրատվամիջոցներով: «Արմենպրես». Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ռումինիայի արտգործնախարարը, ադրբեջանական լոբբիստական կառույցի հարցմանն ի պատասխան, իբրև թե հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որն աղավաղում է ղարաբաղյան հիմնախնդրի և դրա կարգավորման գործընթացի էությունը։ Ի՞նչ կասեք դրա […]