Ադրբեջան

Հուլիս 2, 2011թ. 09:56

Անցած շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր:


Հունիս 29, 2011թ. 11:14

Ադրբեջանահայության համախմբումն ու տարածաշրջանում ի նպաստ հայության հզոր քաղաքական գործոն դառնալուն միտված ադրբեջանահայերի ջանքերը դուրս են թե’ արտաքին, թե’ ներքին որոշ ուժերի սցենարներից:


Հունիս 29, 2011թ. 10:50

Վաֆա Գուլուզադեի ջղաձգումներն անցել են բոլոր սահմանները. «Ադրբեջանական բանակը թեկուզ հենց այսօր պատրաստ է Հայաստանից քարը քարին չթողնել», ասել է ադրբեջանցին ու լեզուն կծել, հանկարծ «հիշելով»…


Հունիս 25, 2011թ. 19:35

Բանակցային ողջ գործընթացի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կողմերի տեսակետները մոտեցնելու ավելի հարմար պահ, քան ստեղծվել էր Կազանից առաջ, չի եղել, սակայն համանախագահների լավատեսական կանխատեսումները չիրականացան, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ հանդիսացող Լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա միաժամանակ կանխատեսեց, որ Կազանից հետո բանակցությունները նույն ձեւաչափով կշարունակվեն մինչեւ այս տարվա վերջ։ «Ենթադրում եմ, որ […]


Հունիս 25, 2011թ. 10:52

Կազանում Ադրբեջանը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ է առաջարկել և դա է պատճառը, որ ԼՂ խնդրի կարգավորման գործում բեկում չեղավ։


Հունիս 24, 2011թ. 22:20

Շուրջ երեք ժամ տեւած հանդիպման ավարտին հրապարակված այս հայտարարությունը դիվանագիտական խոսքի շրջանակում է, սակայն վկայում է, որ նախագահների միջեւ համաձայնություն այդպես էլ չի կայացել։


Հունիս 24, 2011թ. 17:15

«Հիմնարար սկզբունքները, պետք է ասեմ, խաղաղ համաձայնագիր չեն: Դրանք շրջանակային փաստաթուղթ են: Դրանք հինգեւկես էջ զբաղեցնող 14 կետից բաղկացած ուղեցույց են կողմերի համար…»


Հունիս 24, 2011թ. 12:15

Ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթին տված հարցազրույցում Ռազմական վերլուծության հետազոտությունների կենտրոնի ղեկավար, գնդապետ Իլդիրիմ Մեմմեդովը հայտարարել է, որ Բաքվում հունիսի 26-ին կայանալիք զինվորական շքերթը քաղաքական նպատակ է հետապնդում: «Սա ոչ միայն նպատակ ունի ցուցադրել մեր երկրի ռազմական ուժը, տեխնիկական հնարավորությունները, տնտեսության կարգուկանոնը, տակտիկական գործողություններում վարպետությունն ու տեխնիկական միջոցներից օգտվելու կարողությունը: Սա առաջին հերթին քաղաքական, հոգեբանական նպատակներ […]


Հունիս 23, 2011թ. 22:06

Հարցին, թե Ադրբեջանը ի ՞նչ է պատրաստվում առաջարկել Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման դեպքում, Ալիևը պատասխանել է. «Իրականում մենք մտադիր չենք առաջարկել ինչ-որ բան դարեր շարունակ Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղի դիմաց. այն միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածք է»:


Հունիս 23, 2011թ. 18:55

ՀՀ նախագահի ելույթում կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ: Բայց դրանցից երեքը պետք է ինչ-որ ձևով հերքվեն իշխանությունների կողմից: