«Ուժի գործադրումը և նման միջադեպերն ակնհայտորեն անընդունելի են: Երկու կողմերն էլ պետք է զերծ մնան ուժի գործադրումից և ուժի կիրառման սպառնալիքներից», -այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեlլ է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդսդեյլը` միաժամանակ ցավակցելով հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպված սադրանքի հետևանքով զոհված 4 հայ զինծառայողների ընտանիքներին: «Սա ևս […]
Ադրբեջան
Ադրբեջանական բանակում լուրջ խնդիրներ կան, այդ թվում՝ կոռուպցիա, յուրացումներ, ոչ կանոնադրական հարաբերություններ, զինծառայողների առեղծվածային մահվան դեպքեր…
«Ադրբեջանն օգտագործում է բանակցային գործընթացը որպես քող, փորձելու համար ապակողմնորոշել միջազգային հանրությանը»:
Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները շաբաթ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ, որում աջակցություն են հայտնում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում։ «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Կանադայում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում հայտարարել են, որ […]
Մարաղայի դեպքերը սահմռկեցուցիչ էին իրենց դաժանությամբ. մարդկանց սպանել են միայն այն բանի համար, որ նրանք ազգությամբ հայեր են։
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիայում արած այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ չէ միակողմանի զիջումների եւ առաջարկություններ է սպասում ադրբեջանական կողմից: «Հայաստանի նախագահը պետք է ուշադիր լինի ԼՂ հարցով իր հայտարարություններում, որովհետեւ ադրբեջանական կողմը բազմիցս ներկայացրել է իր առաջարկությունները: Մեր նախաձեռնությունները ներառված են մադրիդյան սկզբունքներում»,- ANS հեռուստատեսությանը տված […]
Փորձագետները կարծում են, որ Իլհամ Ալիևի` Դուբայում 75 մլն դոլարի դղյակներ ունենալը կոռուպցիայի ու կաշառակերության բարձրագույն դրսևորում է: Թուրք իրավաբան Յաման Ակդենիզի խոսքով, Թուրքիայում նման կոռուպցիան անպատիժ չէր մնա: Իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Փանախ Հուսեյնը կարծում է, որ երկրի նախագահը պետք է պատգամավորներին բացատրություն տա Դուբայում իր ունեցվածքի վերաբերյալ:
Միջազգային հեղինակավոր կառույցները, իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունները նշում են, որ Ադրբեջանում ակտիվ երիտասարդության վրա ճնշումները գնալով մեծանում է: Որպես վառ ապացույց, բերվում է հայտնի բլոգերներ Էմին Միլիի և Ադնան Գաջիզադեի օրինակը: Եվրոպական կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով` հայտնի ակտիվիստները ազատազրկման են ենթարկվել իրենց ազատ խոսքը արտահայտելու պատճառով: Եվ, որ ամենակարևորը, բազմաթիվ իրավապաշտպաններ նշում են, որ […]
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր այն կոչով, որով նա Ադրբեջանին առաջարկել էր ուժի չկիրառման մասին համաձայնություն կնքել, մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայկական կողմը միանշանակորեն հանդես է գալիս կառուցողական դիրքերից, որը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու և ամրապնդելու առումով նրա երկրորդ կարևորագույն նախաձեռնությունն է»,- ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: «Ես կարծում […]
Մարտի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողով: Գերագույն հոգևոր խորհրդի նիստին ներկայացվել է Մայր Աթոռի 2009թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսա-տնտեսական զեկույցը: Կաթողիկոսը տեղեկացրել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի այցի ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի և Կիրիլ Ա Պատրիարքի անունից […]




