Ադրբեջան

Մարտ 3, 2010թ. 18:38

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արտահայտած այն միտքը, թե՝ «Սումգայիթի, Բաքվի հայ խաղաղ բնակչության ջարդերի կազմակերիչներն անպատիժ են մնացել, որ հանցագործներն ու մարդասպանները ոչ միայն չեն պատժվել, այլև հերոսացվել են ու մեծարվել, և որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի հանցագործները վաղ թե ուշ պատասխանատվության ենթարկվեն», «ոգևորության» ալիք է բարձրացրել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Նրանք ամեն […]


Մարտ 3, 2010թ. 12:50

Թուրքական Milliyet-ի թղթակից Սեմիհ Իդիզն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարություններին եւ անվանել դրանք պարզապես դատարկ խոսքեր։ Հրապարակման մեջ նշվում է, որ միայն ադրբեջանական կողմի միլիարդների հասնող ռազմական ծախսերը չեն կարող երաշխավորել պատերազմի դեպքում Ադրբեջանի հաղթանակը, քանի որ հաղթանակը կապված է մարդկային գործոնի հետ։ «Իսկ ադրբեջանական բանակի մասին միջազգային զեկույցները ստիպում են […]


Մարտ 2, 2010թ. 18:30

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Xocali.net կայքը հակերային հարձակման է ենթարկվել: Գրոհը իրականացվել է 81.17.90.144 ցանցային IP-հասցեից, որը պատկանում է Bakinternet Network ինտերնետ-պրովայդերին` գրանցված Բաքու քաղաքում: Տեղի ունեցածի կապակցությամբ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանական քարոզչական մեքենայի նենգափոխություններն ու կեղծիքները բացահայտող Xocali.net կայքը սկսել է գրոհվել արդեն իսկ իր շնորհանդեսի օրվանից` […]


Մարտ 2, 2010թ. 17:32

Ադրբեջանի ղեկավարության պահանջով պաշտոնյաների աշխատասենյակներից հավաքել են կրոնական խորհրդանիշները` ասույթներ Ղուրանից` գեղագրական նկարների տեսքով: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալության աղբյուրը: Բանն այն է, որ մինչ օրս Ադրբեջանում  կրոնական խորհրդանիշների առկայությունը պարտադիր էին պաշտոնական աշխատասենյակներում: Դրանք, իհարկե, «մատուցվում»  էին Հեյդար և Իլհամ Ալիևների դիմանկարների և երկրի պետական դրոշի հետ միասին: Այն, որ Ադրբեջանի իշխանությունները արգելել […]


Մարտ 2, 2010թ. 13:25

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ հակամարտությունների  կարգավորման միջազգային գործընթացում որոշիչը ուժի գործոնն է, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից ուժի գործոնի կիրառումն էր, որ Ղարաբաղի հակամարտության սկսման պատճառ դարձավ։ Այսօր էլ, Ադբեջանի կողմից ուժի գործոնի թմբկահարումն է, որ  խոչընդոտում է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ «Չգիտեմ, թե որտեղից են Ադրբեջանում այդպիսի եզրակացությունների հանգում […]


Մարտ 2, 2010թ. 13:13

Օրերս  լրացավ Սումգայիթյան ջարդերի 22 տարին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներից մեկը հայտարարություն էր տարածել, ուր նշված էր, որ Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներն առ այսօր անպատիժ են մնացել, ավելին՝ նրանք հանդիսանում են Ադրբեջանի խորհրդարանի անդամներ։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Հայաստանը Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, նշեց. «Ցավալի […]


Մարտ 2, 2010թ. 12:30

Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը այսօր՝ մարտի 2-ին ժամանում է Ադրբեջան: Այցի շրջանակներում Շուվալովը կհանդիպի Ադրբեջանի նախագահին, վարչապետին եւ փոխվարչապետին: Հանդիպումներում քննարկվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ Իգոր Շուվալովի բանակցությունների պաշտոնական փուլը կսկսվի վաղը՝ մարտի 3-ին, Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Bakililar»-ը: […]


Մարտ 1, 2010թ. 18:40

Փետրվարի 17- ից 20- ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամները բարձրացրել էին մայիսի 23- ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների անթույլատրելիության հարցը: Հայկական պատվիրակությունը փորձել է ամեն կերպ նեարզդել հակահայկական քարոզչությանը: Հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի տեղեկացմամբ, վերջին շրջանում ադրբեջանական քարոզչությունը խիստ […]


Մարտ 1, 2010թ. 18:02

Փետրվարի 28-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Սումգայիթի եղեռնագործության զոհերի ոգեկոչման և հիշատակի արարողություն: Այս մասին հաղորդեցին ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից: Ներկաներին իրենց խոսքն են ուղղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Եզրաս 0քահանա Բոգդանը, Ռումինիայի հայոց միության փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը: Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի հայոց […]


Մարտ 1, 2010թ. 17:46

Ադրբեջանի լրատվական դաշտը համալրվեց ևս մեկ ինտերնետային կայքով, այն կոչվում է, ոչ ավել ոչ պակաս՝ Armenia.az։ Շփոթվելու ու զարմանալու անհրաժեշտություն չկա, քանզի Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական դաշտում իր ակտիվ քարոզչությունը: Կայքի հիմնադիրն ու ղեկավարն է ադրբեջանական լրատվական դաշտում հայտնի դեմքերից մեկը՝ Էլնուր Բաիմովը։ Կայքը ընթարցողներին է ներկայանում հայերեն լեզվով։ Այսինքն՝ այն ուղղված է հայ ընթերցասեր […]