Շվեդիայի ադրբեջանական համայնքը որոշել է մարտի 21-ին Ստոկհոլմի Սերգել հրապարակում բողոքի ակցիա կազմակերպել Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման որոշման դեմ, հայտնում է Trend News-ը: Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ «այդ որոշումը` ընդունված Թուրքիայի դեմ, ամոթալի խաղ է` ուղղված բոլոր թուրքերի դեմ»: Այսինքն, ադրբեջանցիք մեծ եղբոր «թասիբն են քաշում»: Հիմա էլ բայաթին լսվելու է […]
Ադրբեջան
Ադրբեջանի կառավարությունը 2009թ. բյուջեի կատարողականի արդյունքները ներկայացրել է խորհրդարան: Վերջինս հաստատել է այն` նշելով, որ «երկրի ներկայիս դրությունը բավարար է, իսկ սոցիալ-տնտեսական իրավիճակը` լավ»: Մինչդեռ «Ազադլիգը», պնդում է, որ իրականում Ադրբեջանում և ոչ մի ոլորտում դրական առաջընթաց չի նկատվում: Իբրև ասվածի վկայություն օրինակ է բերվում ադրբեջանցիների ներկայիս ցածր կենսամակարդակը: Ադրբեջանի ազատական կուսակցության փոխնախագահ Էվեզ Թեմիրխանը […]
Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը (FATF) Ադրբեջանին, Թուրքիային և Ուկրաինային ընդգրկել է այն երկրների «սև ցուցակում», որոնք թերանում են հանցագործ եկամուտների «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում: Միաժամանակ, բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների համար նախատեսված այդ ցուցակում ընդգրկվել են Անտիգուան և Բարբուդան, Բոլիվիան, Հունաստանը, Ինդոնեզիան, Եմենը, Կատարը, Քենիան, Մարոկկոն, Մյանման, Նեպալը, Նիգերիան, Պարագվայը, Սիրիան, […]
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հանրաքվեին պետք է մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, քանի որ դա է պահանջում Ադրբեջանի սահմանադրությունը: Մամեդյարովը ասել էր նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանելով Մամեդյարովի հայտարարությունը նախ ասել է. «Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, որ 5 տարվա ընթացքում Ադրբեջանում ստեղծվել է 800 հազար աշխատատեղ: Ադրբեջանական «Զերկալոնե փորձել է վիճակագրական տվյալները համադրելով ստուգել այդ փաստը և հանգել է այն եզրակացության, որ նախագահին մոլորեցնում են: Այսպես, ըստ պաշտոնական տվյալների` երկրում կա 1.8 մլն զբաղված մարդ, 100 հազար ուսանող, մոտ 90 հազար զինծառայող (ամբողջ բնակչության […]
Ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը խորհրդարանում կառավարության հաշվետվության ժամանակ արծարծել է բանակում սեռական բռնությունների դեպքերի ավելացման խնդիրը և դժգոհել, որ պաշտպանության նախարարը ներկա չէ քննարկմանը: «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞վ են զբաղված պաշտպանության նախարարությունում, երբ բանակում սարսափելի դեպքեր են կատարվում»,– հայտարարել է պատգամավորը: ArmAr.am
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում’ Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: Մինչդեռ, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, նույն օրը ադրբեջանական հենակետերից կրակ է արձակվել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ […]
ՀԱՕԿ-ի հաղորդագրություն է տարածել, ուր ասվում է. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ռազմավարության հիմքում ընկած է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին հավուր պատշաճի մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն թվով մարզիկներով ներկայանալ առաջիկա օլիմպիական խաղերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը վարկանիշային չէ, ՀԱՕԿ-ը որոշում է ընդունել չմասնակցել այդ ստուգատեսին: ՀՀ ըմբշամարտի […]
«Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Լիզ Ֆուլերը (Պրահա) և Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը (Երեւան) փորձել են բացատրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի «քաղաքական երկարակեցությունը»: «Ադրբեջանի անխորտակելի գեներալը» վերտառությամբ հոդվածում նրանք արձանագրում են, որ Աբիեւը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներից ամենաերկարակյացն է, իսկ աշխարհում` ամենաերկար ժամկետով ծառայողներից մեկը: Հիմա նա 60 տարեկան է, […]
ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում չի բացառել, որ Թուրքիան կարող է Արցախի դեմ ռազմական արկածախնդրության դրդել Ադրբեջանին, որպեսզի դուրս գա այն «անկյունից», որտեղ նրան հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերով «սեղմել» է Արևմուտքը: Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները վերջերս այդպիսի ակնարկներ արեցին: Մասիս Մայիլյանն […]




