Վրաստան

Օգոստոս 28, 2009թ. 19:27

Տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանի սահմանապահները ներխուժել են ՀՀ Շիրակի մարզի Բավրա գյուղի համայնքային հողատարածքներ, ցնցեց հայկական լրատվական դաշտը: Շատերն անկեղծորեն զարմացան այն փաստի վրա, որ «եղբայրական» վրաց ժողովուրդը կարող է այդպիսի ագրեսիվ քայլերի դիմել Հայաստանի նկատմամբ: Մյուսները փորձեցին քաղաքական ու իրավական գնահատական տալ այդ միջադեպին և եկան այն եզրակացության, որ հայկական հողերի զավթումը վրացիների […]


Օգոստոս 28, 2009թ. 17:24

Հայ-վրացական սահմանին տիրող լարված իրավիճակի հետ կապված` ներկայացնելով ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունները` տեղեկացրել էինք, որ ակնկալում ենք ստանալ նաև նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի պարզաբանումները: Քիչ առաջ պարոն Ֆարմանյանը մեզ հեռախոսով փոխանցեց, թե բարձրացված հարցերն առաջին հերթին արտաքին գործերի նախարարության պատասխանատվության և հետաքրքրությունների ոլորտին են առնչվում, և հայ-վրացական սահմանին տիրող իրավիճակին […]


Օգոստոս 27, 2009թ. 17:24

Վրաց սահմանապահներն արգելում են սահմանամերձ հայկական Բավրա գյուղի բնակիչներին օգտվել համայնքային սեփական հողերից։ Այդ մասին հայկական news.am կայքի թղթակցին հայտնել է Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, որի խոսքերի համաձայն այս տարվա մայիսից իրենց արգելվել է մոտենալ 300 հա համայնքային հողերին, որոնք սահմանամերձ են: Մասնավորապես, վրացական կողմը որոշել է դեռ 400 մետր էլ առաջ շարժվել Հայաստանի տարածքում, […]


Օգոստոս 25, 2009թ. 17:00

Սահակաշվիլուն խորհուրդ կտանք նախ պարզել, թե մեզանից ո՞վ է գաղթականը Armar.Am կայքն արդեն տեղեկացրել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին օգոստոսի 24-ին ուղերձով դիմել է «Էրզրումից գաղթած հայերին», որոնք վրացական մամուլի հաղորդմամբ` բնակվում են Ախալցխայի, Ասպինձայի և Ախալքալաքի շրջաններում: Նույն օրը, Վրաստանի իշխանություններն Ախալցխայի Սխվիլիսի գյուղում կազմակերպել են Էրզրումից Սամցխե-Ջավախք հայերի «գաղթի» 180 -ամյակին նվիրված […]


Օգոստոս 25, 2009թ. 15:26

Ներկայիս գլոբալացվող աշխարհում օրըստօրէ  աճում է տեղեկատվության դերն ու նշանակությունը։ Տեղեկատվական համակարգն այսօր արդեն, կարծես թե, ի զորու է դարձել անգամ ձևավորելու անհատի մտածողությունն ու վարքաբանությունը։ Ըստ ժամանակակից հայտնի ամերիկյան հետազոտող, քաղաքագետ, մշակութաբան Բ.Անդերսոնի`  տպագիր արտադրանքի դերն ազգային ինքնագիտակցության ձևավորման (ավելացնենք  նաև վերազարթոնքի) գործում գրեթե իրեն հավասարը չունի[1]։ Մեր պարագայում տեղեկատվության դերն առավել քան կարևոր […]


Օգոստոս 24, 2009թ. 16:49

Ֆրանսիայում գործող հայկական հեղինակավոր «Չոբանյան» հաստատությունն իր մտահոգությունն է հայտնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի շուրջ ընթացող վերջին զարգացումների կապակցությամբ: Ս.թ. օգոստոսի 13-ին «Չոբանյան» հաստատությունը «Վահագն Չախալյանը մահվան սպառնալիքի տակ» վերնագրված նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Ֆրանսիա-Վրաստան» բարեկամական խմբի նախագահ Դենիել Պոլին: Ստորև ներկայացնում ենք նամակի թարգմանությունը`կատարված «Երկիր» միության կողմից: ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ […]


Օգոստոս 22, 2009թ. 14:19

Երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղի հայերի և նրանց հողերը զավթելու նպատակով այդտեղ ժամանած վրացիների միջև: Ինչպես տեղեկացնում է Armar.am կայքի թղթակիցը, վիճաբանության առարկան` Փարվանա գյուղի հայ բնակչությանը պատկանող հողատարածքներն են: Երեկ տեղի բնակչությունը հայտնաբերել է, որ մի խումբ վրացիներ հնձում են իրենց արտերը: Իրենց այդ հանդուգն քայլը վրացիները բացատրել են նրանով, […]


Օգոստոս 19, 2009թ. 13:52

Վրաստանի կառավարությունը դիմել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը` այդ երկրի հետ ԱՊՀ քարտուղարության միջոցով ձեռք բերված պայմանագրերը պահպանելու ցանկությամբ: Այդ մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը: Նրա խոսքերով, վրացական կողմի առաջարկներն Ադրբեջանի ԱԳՆ են ուղարկվել և վերուղարկվել հանրապետության համապատասխան մարմիններ: «Վրացական կողմը կտեղեկացվի ըստ պատասխանների ուղարկման», – նշել է […]


Օգոստոս 18, 2009թ. 14:56

Վրաստանում արդեն մի քանի տարի է` հետևողականորեն իրականացվում է վրացախոս հայերի վրացացման պետական քաղաքականությունը: Այդ քաղաքականության արմատները հասնում են մինչև խորհրդային տարիների 1960-ական թվականները: Բայց եթե այն ժամանակ դա կրում էր զուտ քարոզչական բնույթ, ապա այսօր` Վրաստանի անկախացումից հետո վրաց իշխանությունները ձեռնամուխ են եղել ծրագրի գործնական իրականացմանը: Հայության վրացացման վերջին արարն սկսվեց Գամսախուրդիայի, շարունակվեց Շևարդնաձեի […]


Օգոստոս 8, 2009թ. 19:38

Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից» հետո այդ երկիրը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Համաշխարհային  լրատվամիջոցները հեղեղվեցին Վրաստանի քաղաքական անցուդարձը լուսաբանող նյութերով: Կարծես մեր տարածաշրջանի փոքրիկ տերությունը վերածվել էր համաշխարհային քաղաքականության շարժիչ ուժի: Եվ ամենևին զարմանալի չէ, որ դա իր ազդեցությունն է ունեցել նաև Վրաստանի իշխող վարչակազմի հոգեբանության վրա: Հեղափոխության շնորհիվ նախագահ դարձած Միխայիլ Սահակաշվիլին լավագույնս […]