Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճուղի տնօրեն Սամվել Կարապետյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է հայկական հուշարձանների նկատմամբ Վրաստանի նոր հավակնությունների մասին: «Հայ իրականության մեջ չենք ունեցել և այսօր էլ չունենք ազգային հասարակություն: Վրացիների մոտ միշտ հակառակն է եղել: Վերջին 20 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել, և այս տարիների ընթացքում Թբիլիսում լույս է տեսել Արտանունջի […]
Վրաստան
Վրաստանն այսօր կանգնած է տարածաշրջանային լուրջ խնդիրների առջև: Բացի այն , որ հարավկովկասյան այդ երկիրն իր հյուսիսային հզոր հարևանի հետ փաստացի պատերազմական իրավիճակում է, Վրաստանը նաև լուրջ տարաձայնություններ ունի Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ: Ընդ որում, այդ տարաձայնությունները ոչ միայն առօրեական հարցերի շրջանակում են, այլև ներառում են խորքային խնդիրներ, որոնք առնչվում են Վրաստանի պետականության պահպանմանն […]
Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 63-րդ նստաշրջանի նիստի ընթացքում քննարկվել է «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգվող հակամարտություններն ու դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման հարցում» հռչակագրի նախագծի ենթակետերից մեկը, որը ներկայացրել է վրացական կողմը: Փաստաթղթում ընդգծվում է ռուս-վրացական պատերազմի արդյունքում Հարավային Օսեթիայում իրենց տները լքած վրացիների հետ վերադառնալու ժամանակացույցի մշակման անհրաժեշտությունը: Վրացական կողմից ներկայացված հռչակագրի օգտին են […]
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 14-ին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանում Վրաստանի դեսպանատնից: Դիվանագիտական ներկայացուցչության տվյալների համաձայն, այցի ընթացքում քննարկումների գլխավոր թեման կլինի Ադրբեջանի ու Վրաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Գրիգոլ Վաշաձեն այցելել էր նաև Հայաստան, որտեղ նա բավական դժվար հանդիպումներ է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ […]
Պաշտոնական Թբիլիսին «բոլորովին չի մտածում» հայերենը որպես մարզային երկրորդ լեզու ճանաչելու հարցի մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխվարչապետ, վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլին` արտասահմանում հավատարմագրված վրաց դիվանագետների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք բոլորովին չենք մտածում հայերենը Ջավախքում որպես մարզային երկրորդ լեզու ճանաչելու հարցի մասին»,- Յակոբաշվիլու խոսքերն է մեջբերում Грузия Online-ը: Սա Վրաստանի […]
Վերջերս Մեծ Հայքի Տայք նահանգ (ժամանակակից Թուրքիայի Արտվին նահանգ) են ժամանել մի խումբ «ուխտագնաց վրացի արվեստի գործիչներ»: Ինչպես հաղորդում է վրացական «Ախալի տաոբա» թերթը` «արվեստի 80 գործիչներ» մեկնել են «Տաո-Կարջետիի (վրացիներն այդպես անվանում են պատմական Տայքը) շրջան «պատմական արմատների»` «վրացական եկեղեցական ճարտարապետության մարգարիտների» հետ ծանոթանալու: Փաստորեն, վրացիները լուրջ հավակնություններ են ներկայացնում պատմական հայկական հուշարձանների, այդ […]
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմանի հարաբերությունները կարգավորելու մասին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների տարածած հայտարարությունը կարծես թե ստվերեց հայ-վրացական հարաբերություններում օրեցօր սրացող իրավիճակը: Մինչդեռ վերջին շրջանում Հայաստանի հանդեպ վարած Վրաստանի ագրեսիվ քաղաքականությունը երկու երկրներին կանգնեցրել է բարդ իրավիճակի առաջ: Օգոստոսի 26-ին հայկական մամուլը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ վրաց սահմանապահները […]
Դատելով հայ-վրացական հարաբերություններում տիրող վերջին շրջանի լարվածությունից, Հայաստան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի այս օրերին բավական դժվար հանդիպումներ են սպասվելու Երևանում: Եվ որպեսզի որոշ չափով հաջողվի մեղմել Հայաստանի ղեկավարների զայրութը Վրաստանի հանդեպ, այդ երկրի նախարարը Երևան է ժամանել «նվերներով»: Այսպես, վրացական մամուլը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ, Վրաստանի Կազբեգի […]
Այսօր Երևան է ժամանել Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, որը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ՀՀ նախագահի՝ հայերենը Վրաստանում տարածաշրջանային լեզու դարձնելու մտահղացման մասին առաջարկությունը։ «Գիտեք, բոլոր մտքերին, որոնք արտահայտվել են Հայաստանում և համապատասխանաբար նաև Վրաստանում, կողմերը վերաբերվում են հարգանքով և ուշադրությամբ։ Հայաստանի նախագահը չի ասել, որ լեզուն պետք է դարձնել տարածաշրջանային, նա ասել է, […]
Քիչ առաջ Լոռու մարզի Պրիվոլնի գյուղի բնակիչներից այսպիսի տեղեկատվություն ստացանք, որ սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վրաց սահմանապահները, Ստեփանավանի ուղղությամբ խախտելով հայ-վրացական սահմանը, բառացիորեն ներխուժել են մեր երկրի տարածք ու իրենց հսկողության տակ վերցրել Պրիվոլնի գյուղին պատկանող հողերը և Խուճապավանքը: Վրացական կողմի հերթական սանձարձակ քայլի մասին մինչ այս պահը մեզ չի հաջողվում պարզաբանումներ ստանալ ՀՀ […]




