Վրաստան

Փետրվար 15, 2010թ. 10:44

ArmAr.am-ը պարբերաբար անդրադառնում է Ջավախքում վրացական իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, որն ակնհայտորեն հայկական Ջավախքը հայաթափելու նպատակներ է հետապնդում: Հանուն այդ նպատակի իրականացման, վրացիները  նույնիսկ քայլեր արեցին այս տարածաշրջանում առավել ակտիվացնել թուրքական տարրի ազդեցությունը: Նույն նպատակին ծառայեցվեց նաև հարևան Թուրքիային սահմանամերձ շրջանների հետ հարաբերությունների առավել ջերմացումը: Վերջերս Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Չկադուան ընդունել էր թուրքական հարևան Արդահան […]


Փետրվար 13, 2010թ. 10:57

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Չկադուան ընդունել է թուրքական հարեւան Արդահան շրջանի նահանգապետ Մուսթաֆա Թաքմենին: Այս մասին հայտնում է Georgia Online լրատվականը: Այցի նպատակն է խորացնել հարաբերությունները Սամցխե-Ջավախեթի եւ Արդահան շրջանների միջեւ: Աշխատանքային հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու սահմանապահ շրջանների միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ կրթության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում համագրոծակցությանն առնչվող հարցեր: ArmAr.am


Փետրվար 11, 2010թ. 15:09

Հայտնի վրացի լրագրող Վախթանգ Կոմախիդձեն քաղաքական ապաստան է խնդրել Շվեցարիայից: Այս մասին տեղեկացնում է News Georgia-ն: Կոմախիդձեն հիմնականում զբաղվում է լրագրողական հետաքննությամբ: Նա մի շարք սկանդալային ֆիլմերի հեղինակ է, որոնք ուղղված են պետական պաշտոնյաների անօրինական գործողությունների բացահայտմանը: 2009թ դեկտեմբերից  լրագրողի նկատմամբ սկսել են կիրառվել  սպառնալիքները, երբ Կոմախիդձեն հայտարարեց, որ պատրասատվում է ֆիլմ  նկարահանել Ցխինվալիում ձեռքբերած […]


Փետրվար 10, 2010թ. 10:36

Վրաստանի նախկին վարչապետ, ներկայում ընդդիմադիր Հանուն արդար Վրաստանի կուսակցության առաջնորդ Զուրաբ Նողաիդելին համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության հետ: Նախկինում էլ Նողաիդելին բազմիցս եղել է Մոսկվայում, ուր նրան ընդունել է նաեւ ԵԴ նախագահ, Ռուսաստանի վարչապետ Պուտինը: Նողաիդելիի քայլը Վրաստանի թե իշխանության, թե ընդդիմության կողմից բացասական է ընդունվել: Նրան համարել են «դավաճան, ով […]


Փետրվար 9, 2010թ. 12:41

«Ռեզոնանս» թերթի հաղորդմամբ, Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովը կաբելային հեռուստաընկերություններին առաջարկել է եթեր չտրամադրել հայալեզու և ռուսալեզու ալիքներին: Դրա փոխարեն հանձնաժողովը աչք կփակի չարտոնագրված հեռուստաընկերությունների գործունեության վրա:


Փետրվար 9, 2010թ. 10:50

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն նախօրեին հատարարել է, թե` Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի կազմի մեջ, սակայն դրան խոչընդոտում է Ռուսաստանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Բոլոր պահանջվող չափանիշները բավարար են», – հայտարարել է Վաշաձեն: «Մենք գիտենք` ինչու մենք դեռ ՆԱՏՕ-ի […]


Փետրվար 5, 2010թ. 12:36

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, վրաց ընդդիմության ղեկավարները հանդիպել են  ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի և պետդեպարտամենտի ղեկավարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնի հետ և քննարկում են երկրի ներքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Հանդիպման մասնակիցներից մեկը` «Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Գեորգի Թարգամաձեն ասել է, թե. «Սթայնբերգի և Գորդոնի հետ մեր հանդիպման հիմնական մասը նվիրված է […]


Փետրվար 4, 2010թ. 17:05

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Թեմուր Բասիլիան այսօր ձերբակալվել է ԱՄՆ-ում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, նա գտնվում էր Ինտերպոլի գծով հետախուզման մեջ: ԱՄՆ-ում նա մեղադրվում է էմիգրացիոն կարգի խախտման մեջ և ամենայն հավանականությամբ կհանձնվի վրացական իշխանություններին: Իսկ վրացական դատարանը, կաշառակերության մեղադրանքով, նրան դատապարտել է 9 տարվա ազատազրկման: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 17:38

Այսօր վրացական «Ալյանս հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հանդիպել է Թբիլիսիի հայերի հետ: Ընդդիմադիր գործչի խոսքերով, իր համար կարևոր է Թբիլիսիում բնակվող հայերի մշակույթի և ինքնության պահպանումը: Այդ պատճառով ինքը ցանկացել է ավելի մոտիկից ծանոթանալ նրանց խնդիրներին: «Մենք կծանոթանանք նրանց խնդիրներին, ինչից հետո ավելի հեշտ կլինի նրանց հստակ գաղափարներ առաջարկել, որոնք մենք պետք […]


Փետրվար 2, 2010թ. 15:12

2009թ. դեկտեմբերի 26-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Ազգային գվարդիայի կառավարման նոր շենքի բացման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը «թշնամու դեմ պայքարի համար» պատրաստվում է զորակոչել պահեստազորայիններին (ռեզերվիստներին): Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Վրաստանի դեմ պատերազմ է մղվում, մեզ ամեն օր սպառնում են: Սակայն թշնամին պետք է իմանա, որ հարձակման դեպքում յուրաքանչյուր զինվորականից, յուրաքանչյուր քաղաքացուց […]