ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հովիկ Սանամյանը նոր է վերադարձել Թիֆլիսից, որտեղ այդ երկրի հուշարձանների պահպանության գործակալության հետ քննարկումներ էին ընթանում Սուրբ Գեւորգ եղեկեցու վերականգնման ուղղությամբ: Այս պահին Թիֆլիսի քաղաքապետարանի միջոցներով մաքրվում են եկեղեցու փլատակները, որից հետո, Հովիկ Սանամյանի փոխանցմամբ, վրաց մասնագետները եկեղեցու վերականգնման նախագիծը կներկայացնեն Հայաստանի մշակույթի նախարարության հաստատմանը: Հայկ Սանամյանի […]
Վրաստան
Ինչո՞ւ են Վրաստանի իշխանությունները դրական արտահայտվում Վերին Լարս անցակետի բացման առնչությամբ. դա ամենևին է Հայաստանին օգնելու նպատակով չի արվում, համոզված է ՀՀԿ խմբակցության անդամ, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը. «Վրաստանը պարզապես, մտավախություն ունի, որ հայ-թուրքական սահմանը բացվելու պարագայում կարող է կորցնել տարանցիկ երկրի նշանակությունը Հայաստանի համար եւ զրկվել այդ կարգավիճակի բերած միլիոնավոր դոլարներից»: […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգորի Տաբատաձեին:Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-վրացական հարաբերություններում նոր առաջընթացին: Տիգրան Սարգսյանը կարեւորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը եւ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ […]
Վրաստանի հայկական դպրոցների համար վերջին շրջանում լուրջ խնդիր է դարձել հայերեն դասագրքեր ունենալը։ Եվ այդ խնդիրը նրանց համար ստեղծել են Վրաստանի ներկայիս իշխանությունները, ում կամեցողությամբ ուղղակի թույլ չի տրվում դասագրքերը Հայաստանից տեղափոխել Վրաստան։ ՀՀ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը ArmAr.am-ին տեղեկացրել էր, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ` […]
Քրիստինե Վարդանյան Խոժոռնի գյուղը կիսված է երկու երկրների միջև. գյուղացիները հայ ու վրացի սահմանապահների ձեռքը կրակն են ընկել: Զուգարան գնալու համար գյուղի բնակիչ 82-ամյա Մակար Հախվերդյանն ամեն օր ստիպված է լինում հատել հայ-վրացական սահմանը: Հայ-վրացական դեռեւս չճշտված «սահմանի» պատճառով նրա տունն ու բակը բաժանվել են երկու մասի. տունը Վրաստանում է, գոմն ու զուգարանը` Հայաստանում: Հախվերդյանը […]
Oրեր առաջ Երևանի Հանրապետության հրապարակից մինչ Վրաստանի դեսպանատուն ձգվեց Վրաստանի հակահայկական քաղաքականության դեմ բողոքի երթը: Երթի նախաձեռնության ու նաև արդյունքների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ArmAr.am –ի լրագրողը զրուցեց բողոքի երթի կազմակերպիչ ու առաջնորդ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ: -Տեր Հակոբ, Վրաստանի հակահայկական քաղաքականությունը` հայկական լեզվի, մշակույթի, եկեղեցիների նկատմամբ վրացական կողմի ոտնձգությունները նորություն չեն: Պարզապես […]
Օրերս Լոռու մարզի մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարությունը պահանջ է` ուղղված Հայաստանի ու Վրաստանի իշխանություններին սահմանի վերագծման աշխատանքների, հայ-վրացական պետական սահմանի հստակեցման ու Հյուսիսային Լոռու հայ ազգաբնակչության իրավունքների պահպանման վերաբերյալ: Սակայն նկատենք, որ այդ հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել. եթե ոմանց դիտարկմամբ այն ազգային շահեր է հետապնդում, ապա […]
Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության զինվորական կցորդ գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևն այսօր բողոք է ներկայացրել Վրաստանի արդարադատության նախարարություն՝ Ջավախքի հայ վետերանների «Ջավախք» ընկերության գրանցման դեմ։ ArmAr.am- ի խնդրանքով` զինվորական կցորդի «մտահոգությունների» շուրջ իր տեսակետն արտահայտեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ` Շիրակ Թորոսյանը։ Նա նշեց, որ զինվորական կցորդի անհանգստություններն անտեղի են, բայց […]
Ադբեջանն, ինչպես երևում է չափից շատ է ոգևորվել իր հակահայկական վայնասուններով։ Այնքան շատ, որ սկսել է քիթը խոթել նաև հայ-վրացական հարաբերությունների դաշտ։ Սրա համար, անշուշտ, հիմք են ծառայել Վրաստանի նախագահ Սահակաշվիլու այն հայտարարությունները, թե վրացիները թուրքերի «եղբայրն» ու «բարեկամն» են։ Բայց նկատենք, որ Սահակաշվիլու այս արտահայտությունն ուղղված էր ոչ թե ադրբեջանցիներին, այլ թուրքերին: Որով, ի […]
Պուտին-Սահակաշվիլի հեռահար կսմթոցները շարունակվում են: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահին խորհուրդ էր տվել Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ փողկապ չկրել: Սահակաշվիլին էլ ՌԴ նախագահի ծաղրանքին ի պատասխան, ուկրաինական հեռուստաընկերություններից մեկով հայտարարել է, թե Պուտինի կատակները վիրավորական են նախ Ուկրաինայի համար. «Պուտինը խոստացել է ինձ իմ մարմնի մասերից մեկից կախել: Այժմ նա խոսում […]




